ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան ապաքինվել է կորոնավիրուսից
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան ապաքինվել է նոր կորոնավիրուսից։
«4,5 շաբաթ հիվանդանոցում անցկացնելուց հետո ես դուրս եմ գրվել հիվանդանոցից։ Շնորհակալություն բոլոր ընկերներին, ովքեր աջակցում էին ինձ»,-այս մասին գրել է Սոլանան թվիթերում։
Հիշեցնենք, որ Սոլանայի մոտ վարակի մասին հայտնի էր դարձել մարտի 13-ին։ Վերջինիս տեղափոխել էին Մադրիդի հիվանդանոց։
77-ամյա Սոլանան 1995-1999 թվականներին ծառայում էր որպես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար, 1999-2009 թվականներին՝ Եվրամիության արտաքին գործերի գերագույն հանձնակատարն էր։ Նա Իսպանիայի արտաքին գործերի նախարարն էր՝ 1992-1995 թվականներին:
After 4 weeks and a half, I am leaving the Hospital!!!!
— Javier Solana (@javiersolana) April 9, 2020
Thank you very much to all the friends who have supported me. !!!!
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին