ՃՈ-ն հրապարակել է Արշակունյաց -Գարեգին Նժդեհ խաչմերուկում երթևեկության քարտեզը
Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2020 թվականի ապրիլի 10-ից Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա - Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում փորձնական կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
ՃՈ-ից մանրամասնում են, նշված խաչմերուկում ռետինե կարճասյուների միջոցով կտեղակայվի համապատասխան տրամագծով շրջան և երթևեկությունը կկազմակերպվի շրջանաձև, իսկ լուսացույցերը կաշխատեն դեղին թարթող ռեժիմով:
«Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր և զիջել շրջանաձև երթևեկության հատվածի տրանսպորտային միջոցներին»,-նշում են ՃՈ-ից։