Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը, որ դուրս էր բերվել երեկ` ապրիլի 9-ին, Ոտնլվայի արարողությանը։
Թող սուրբ Գրիգորի բարեխոսությունը միշտ իր ժողովրդի հետ լինի։
Շնորհակալություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանին նկարը տրամադրելու համար»։
Հիշեցնենք՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնել էին, որ ապրիլի 9-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ոտնլվայի և յուղի օրհնության արարողության ընթացքում դուրս կբերվի Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը՝ սրբի բարեխոսության և օրհնության հայցով համավարակի այս իրավիճակում մեր հայրենիքի և աշխարհասփյուռ ժողովրդի համար։