Քաղաքական 11:18 15/04/2020 Տարածաշրջան

Հարութ Սասունյան. Հայամետ և քրդամետ թուրք բարերարը բանտարկված է Թուրքիայում

Հանրահայտ է, որ Թուրքիայի կառավարությունը զրկում է իր երկրում ապրող փոքրամասնություններին իրենց իրավունքներից, լինեն նրանք հայեր, ասորիներ, հույներ, հրեաներ կամ քրդեր: Այնուամենայնիվ, հասարակության ճնշող մեծամասնությունը կազմող թուրքերը Թուրքիայի իշխանությունների բռնությունների ամենամեծ զոհերն են: Տասնյակ հազարավոր անմեղ թուրքեր բանտարկված են շինծու պատրվակներով։

Նման անմարդկային վերաբերմունքի հայտնի օրինակ է թուրք գործարար, բարերար և իրավապաշտպան Օսման Քավալան, որը երկու անգամ ձերբակալվել է կեղծ մեղադրանքներով։ Անցյալ փետրվարին նա ազատ էր արձակվել բանտից (որտեղ գտնվում էր իբր կառավարությունը տապալելու համար), իսկ հետո կրկին բանտարկվեց նույն օրը՝ նախքան իր ազատ արձակվելը։
Քավալայի բանտարկությունը վերնագրերի պատճառ դարձավ ամբողջ աշխարհում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անցյալ տարվա դեկտեմբերին որոշում կայացրեց, որ Թուրքիան նրան բանտարկել է առանց ողջամիտ պատճառի։ «Նրա կալանավորմամբ նպատակ ունեին պատժել նրան որպես Կառավարության քննադատի՝ ստիպելով լռել որպես հասարակական կազմակերպության գործիչ և մարդու իրավունքների պաշտպան՝ մյուսներին զրկել նման գործունեությամբ զբաղվելուց և կաթվածահար անել քաղաքացիական հասարակությունը»: Չարամիտ պատճառը, որով Քավալան ազատվեց բանտից և նույն օրը բանտարկվեց, այն էր, որպեսզի ժամանակավորապես ի կատար ածվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը, այնուհետև նրան նոր մեղադրանքով բանտարկեն ու մի քանի տարով պահեն բանտում, մինչ Քավալայի փաստաբանները կվիճարկեն նոր մեղադրանքը թուրքական դատարաններում, այնուհետև՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

2020 թ․ ապրիլի 9-ին «Նյու Յորք թայմս» թերթը հրապարակեց Քարլոտա Գալի ծավալուն հոդվածը՝ «Հայտնի թուրք բարերարից մինչև քաղբանտարկյալ» վերնագրով։ Գալը գրել է․ «Քավալան դարձել է Թուրքիայի ամենանշանավոր քաղբանտարկյալը, և ինչպես ինքն է ցավով խոստովանել իր կրկնակի բանտարկությունից հետո՝ իր գործը Թուրքիայում Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության օրոք տիրող անարդարության վառ օրինակ է։ Նրա գործը ընդամենը մեկուկես միլիոն դատական հետապնդումներից մեկն է, որը կատարվում է կառավարության պատժիչ գործողությունների ֆոնին 2016 թ․ հեղաշրջման փորձից հետո, բայց այն ամենաամոթալին է։ Լավագույնս հայտնի իր բարի գործերով, նրան տարբեր մեղադրանքներ է առաջադրվել լրտեսության, ահաբեկչական խմբավորումների հետ կապեր ունենալու և կառավարությունը տապալելու մեջ: Նույնիսկ փորձառու փաստաբանները, որոնք սովոր էին տասնամյակներ շարունակ Թուրքիայում անցկացվող քաղաքական դատավարություններին, նրա դեմ տարատեսակ մեղադրանքները որակել են որպես «ծիծաղելի»»:

Քավալան տնտեսագիտություն է ուսանել Միացյալ Թագավորության Մանչեստրի համալսարանում և սկսել է աշխատել իր  դոկտորականի վրա Նյու Յորքի Սոցիալական հետազոտությունների դպրոցում, սակայն ընդհատել է ուսումը, երբ հայրը մահացել է 1982 թվականին։

Այնուհետև Քավալան ներգրավվել է մարդու իրավունքների պաշտպանության գործում: Նա հիմնել է «Անադոլու կուլտուր» կազմակերպությունը, որն աջակցում է արվեստի ու մշակութային համագործակցությանը: Գալը հայտնել է, որ « նա աջակցում էր արվեստների  կենտրոնին Դիարբեքիրում՝ հարավ-արևելքում գտնվող ամենամեծ քրդական քաղաքում․ մշակութային հիշողության նախագծերին՝ եզդիների, քրդերի, հայերի և այլ փոքրամասնությունների համար․ և Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացման խրախուսման ծրագրին․․․․ Նա դարձավ երկրի առաջատար բարերարներից մեկը, հանրաճանաչ դեսպանատների և միջազգային նվիրատուների շրջանում և քաղաքացիական ու իրավապաշտպան խմբերի եռանդուն պաշտպան»։
Գալը հայտարարել է, որ Քավալան բանտարկված է, քանի որ «նա ներկայացնում է ձախակենտրոն, աշխարհիկ էլիտան, որը Թուրքիայի բևեռացված հասարակության մեջ, հակառակ նախագահին և նրա կողմնակիցներին: Նրանք կրոնական պահպանողական, իսլամիստական շրջանակներից են, որ երկար ժամանակ հեռու են պահվել իշխանությունից: «Օսմանը ներկայացնում է մեկ այլ մշակույթ», ասում է Ասենա Գյունալը, որը ղեկավարում է առաջատար «Անադոլու կուլտուր» կազմակերպությունը։ «Որևէ մեկը, որն անկաշկանդ է, կրթված, խոսում է անգլերեն, կարող է խոսել օտարերկրացիների հետ, գործունյա է հասարակության մեջ․ ինչ-որ բան նրանք համարում են վտանգավոր»։ Երբ նա բանտում 16 ամիս անցկացրեց՝ առանց իմանալու իր դեմ առաջադրված մեղադրանքները, իշխանական լրատվամիջոցները և նույնիսկ Էրդողանը նրան մեղադրում էին նողկալի կապերի մեջ, ներառյալ Սորոսի գլխավորած հրեական դավադրության մաս լինելը: Որոշ վերլուծաբաններ ասում են, որ նրա աշխատանքը հայերի և քրդերի հետ ատելի էր Թուրքիայի անվտանգության հաստատությունում առկա տարրերի համար»:

Քավալան կոչ էր անում Թուրքիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը: 2016 թ․ ապրիլի 24-ին նա այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը Երևանում: Նա ասել է «Նյուս․ամ» կայքին․ «Նախ և առաջ պետք է լինի անկեղծ մտադրություն պատմությունը դիտելու, կատարվածը նայելու, արխիվները պատշաճ կերպով բացելու համար, և շատ անկեղծ երկխոսություն ունենալ հայերի հետ: Բարեբախտաբար, կան որոշ քայլեր, բայց մենք դեռևս չենք կարող դա տեսնել քաղաքական մակարդակում»:

Հայաստանում «Սիվիլնեթ» կայքին տված հարցազրույցում, Քավալան բարձր է գնահատել Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը «որպես առողջ ներկուսակցական համաձայնության օրինակ, որը վերանայում է ազգային պատմության ավելի մութ էջերը»: Քավալան մասնակցել է նաև Դիարբեքիրի Սուրբ Կարապետ եկեղեցու վերաբացմանը՝ դրա վերանորոգումից հետո։

Սակայն, չնայած իր լիբերալ և ձախակողմյան հակումներին, Քավալան խուսափում էր հայկական պահանջներից Թուրքիայից՝ հայերին վերադարձնելու իրենց պատմական հողերը: 2007 թ․ դեկտեմբերին, ես նրան մեջբերել էի իմ ՝ «Թուրքիան կարող է ավելի շատ շահել, քան հայերը՝ ճանաչելով Ցեղասպանությունը» վերնագրով հոդվածում, նշելով, որ «հնարավոր չէ այդպես հեշտությամբ մերժել փոխհատուցման հարցը»։ Քավալան պատասխանել էր ինձ էլեկտրոնային նամակով՝ ասելով․ « Չեմ կարծում, որ «հող վերադարձնելը» օրինական պահանջ է, որը կարող է լրջորեն ընդունվել: Այդ հարցի բարձրացումը կվարկաբեկի արդարության և հաշտեցման փաստարկները»։ Նա միամտորեն առաջարկեց, որ մենք պետք է «երկրի հարցը» թողնենք Աստծո ձեռքերում», հավելելով, որ ուրախ կլինի հանդիպել ինձ հետ՝ խոսելու այդ հարցի վերաբերյալ։
Այնուամենայնիվ, քաղաքակիրթ աշխարհը պետք է իր ձայնը բարձրացնի Էրդողանի բազմաթիվ անմեղ զոհերից մեկի՝ Քավալայի անհապաղ ազատ արձակման համար։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:45
Վահրամ Դումանյանը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին` Շուշիի Ղազանչեցոց մայր տաճարի հարցով
ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին՝ մտահոգություն հայտնելով Ադրբեջանի կողմից Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:38
Պահպանվել է կայուն օպերատիվ մարտավարական իրավիճակ․ ՊՆ
Մայիսի 6-ին և 7-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ՊՆ-ի փոխանցմամբ...
Աղբյուր` Panorama.am
20:31
«Օրենքով գողին» մեղադրանք է առաջադրվել՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու համար
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝...
Աղբյուր` Panorama.am
20:26
Երևի նույն սխեմայով է «Եռաբլուրը» դարձել ձեր միակ կառուցած վայրը․ Էլինար Վարդանյան
Ցանկացած կիսակայացած երկրում, Ալենի և Նիկոլի հրապարակված՝ «Հա, չգիտեմ, Քոչարյանի դատն ա...» ձայնային հաղորդագրությունից և...
Աղբյուր` Panorama.am
20:20
Պարգևատրվել են ՊՆ ՌՈ մի շարք աշխատակիցներ
ՀՀ քննչական կոմիտեի հետ արդյունավետ համագործակցության համար, ինչպես նաև՝ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության կազմավորման 29-րդ...
Աղբյուր` Panorama.am
20:13
Ավիատոմսերի գներն այս ամռանը կարող են կտրուկ բարձրանալ
Պահանջարկի աճով պայմանավորված ավիատոմսերի գներն այս ամռանը կարող են կտրուկ բարձրանալ։ Պահանջարկի աճն էլ կապված է անցյալ տարվա կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
20:06
Արցախի ՄԻՊ-ը առցանց հանդիպում է ունեցել Քաշաթաղի շրջանի ներկայացուցիչների հետ
Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը առցանց հանդիպում է ունեցել «Վերադարձ դեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպության...
Աղբյուր` Panorama.am
19:55
Հիմա նորից ժամանակն է տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլները․ Արշավիր Ղարամյան
Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը գրում է․ «Գիշերվան միշտ էլ հաջորդում է ցերեկը, ասել է թե խավարին՝ լույսը, հուսալքությանը՝ ...
Աղբյուր` Panorama.am
19:45
Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների շեմն անցել է 10 հազարը
Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր` մայիսի 7-ի դրությամբ, կատարվել է 10281 պատվաստում` թե՛...
Աղբյուր` Panorama.am
19:36
ԱԺ անցնելու շեմը կուսակցությունների համար նվազում է, իսկ դաշինքների համար՝ բարձրանում
 81 «կողմ» ձայնով ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգիրք»...
Աղբյուր` Panorama.am
19:30
Վանդալիզմ Յարոսլավի շրջանում. վնասվել են 50 հայկական գերեզմանաքարեր
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել ՝ դատապարտելով Յարոսլավլի մարզում  հայկական գերեզմանատան...
Աղբյուր` Panorama.am
19:23
Խաղաղապահ զորախումբը վերադարձել է Հայաստան
Վերջին ամիսներին Լիբանանում խաղաղարար առաքելություն իրականացրած հայ զինծառայողները, զորախմբի հրամանատար, մայոր Կարեն Վարդանյանի գլխավորությամբ,...
Աղբյուր` Panorama.am
19:16
«Փաստինֆո»․ Քննչական կոմիտեն քննություն է սկսել Աննա Հակոբյանի՝ հրամանատարական կետում գտնվելու դեպքի առթիվ
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հրամանատարական կետում հայտնվելու հանգամանքները պարզելու համար քննություն է...
Աղբյուր` Panorama.am
19:10
Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հայտարարության տեքստը Սերժ Սարգսյանը տեսնում է առաջին անգամ․ գրասենյակ
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից հայտնում են, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հայտարարության տեքստը Սերժ Սարգսյանը տեսնում է առաջին անգամ։...
Աղբյուր` Panorama.am
19:04
ԱԺ-ն ընդունեց «Պետական տուրքի մասին» օրենքի նախագիծը. ցեմենտի համար կասահմանվի 14 000 դրամ տուրք
ԱԺ նիստի ավարտին Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հայտնեց, որ կառավարության հետ համաձայնության են եկել, որ...
Աղբյուր` Panorama.am
18:58
3 ամսում Վրաստանում ընտանեկան բռնության զոհ է դարձել 1875 կին
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ընթացքում ընտանեկան բռնության ահազանգերի վիճակագրութունը:...
Աղբյուր` Panorama.am
18:50
Հունգարիայի Ցեգետ քաղաքում կանցկացվի թիավարության միջազգային մրցաշար
Մայիսի 12-13-ին Հունգարիայի Ցեգետ քաղաքում կանցկացվի թիավարության բայդարկա և կանոէ  մրցաձևերի օլիմպիական վարկանիշային միջազգային մրցաշար:...
Աղբյուր` Panorama.am
18:42
Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը. կա մեկ զոհ
Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
18:35
Եթե պետությունը ձեռք չի մեկնում կինոյին, ապա այն չի ունենում 830 ոչխար. Արթուր Մանուկյան
«Հիշում եք ֆիլմի հայտնի դրվագը՝ «Պավլե,՛ 830 ոչխարը 70 կիլոմետր տանում ենք Երևան, ճանապարհին յուրաքանչյուր ոչխար կորցնում է երկու...
Աղբյուր` Panorama.am
18:27
Անձնական միջոցների հաշվին Արմեն Սարգսյանը կաևճատև արձակուրդը կանցկացնի Մոսկվայում
Արմեն Սարգսյանը մայիսի 8-ից կգտնվի կարճատև արձակուրդում, որը կանցկացնի Մոսկվայում`անձնական միջոցների հաշվին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Մայիսի 8-ը Կարմիր խաչի և Կարմիր մահիկի համաշխարհային օրն է
Մայիսի 8-ը Կարմիր խաչի և Կարմիր մահիկի համաշխարհային օրն է։ Այս մասին հայտնում է ԿԽՄԿ-ն։ ԿԽՄԿ-ի փոխանցմամբ ՝ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի...
Աղբյուր` Panorama.am
18:13
Պաշտպանության նախարարությունը չի զբաղվում գերիների հարցով. «Հրապարակ»
«Հրապարակը» գրում է. «Անկախ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը հարցում է արել պաշտպանության նախարարությանը՝ խնդրելով ՊՆ...
Աղբյուր` Panorama.am
18:02
ԱԳՆ խոսնակ. Ձևավորվում է միջազգային հանրության կոնսենսուս հայ ռազմագերիների շուտափույթ հայրենադարձման վերաբերյալ
ԱԳՆ պաշտոնական էջում հրապարակվել է նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանը լրատվականների հարցերին. Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք...
Աղբյուր` Panorama.am
17:56
Լուրջ սպառնալիքներ՝ Արցախի ջրային անվտանգության համար
Դավիթ Բաբայանը նամակներ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչին Արցախի ջրային անվտանգության վերաբերյալ։
Աղբյուր` Panorama.am
17:46
Հայփոստն արձագանքել է Թագուհի Թովմասյանին
«Հայփոստ» ընկերությունն արձագանքում է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ հնչեցրած հայտարարություններին։ Ընկերության տարածած...
Աղբյուր` Panorama.am
17:40
Վահագն Վերմիշյանը հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
«Կոչ ենք անում Փաշինյանին, ազնվորեն հայտարարել, թե ինչի համար է Վահագն Վերմիշյանը կալանքի տակ»
Աղբյուր` Panorama.am
17:33
Բոլիվուդյան մի ընկերություն հետաքրքրված է Հայաստանում ֆիլմ նկարելով. Հովհաննիսյան
Խորհրդարանը քննարկում է «Կինեմատորգրաֆիայի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ ԱԺ «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am
17:21
Սոֆիա Հովսեփյանը հրապարակեց Արցախից բռնագաղթվածների նամակն՝ առաջիկա ընտրությունների մասնակիցներին
«Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Սոֆիա Հովսեփյանն ԱԺ այսօրվա նիստի ավարտին ունեցած ելույթի ժամանակ հայտնեց, որ վերջին...
Աղբյուր` Panorama.am
17:16
Կոնվերս Բանկ. Ապահով գնումներ համացանցում. Մի քանի խորհուրդ
Կոնվերս Բանկի Վիզա վիրտուալ քարտն անվտանգ է, քանի որ դրա միջոցով հնարավոր չէ հասանելիություն ստանալ Ձեր ֆինանսական միջոցներին և անձնական տվյալներին:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՄԻՊ-ը՝ Մարիա Կարապետյանին. Դուք գնացե՞լ եք Գորիսից Շուռնուխ ճանապարհով
16:35 06/05/2021

ՄԻՊ-ը՝ Մարիա Կարապետյանին. Դուք գնացե՞լ եք Գորիսից Շուռնուխ ճանապարհով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}