«Ավրորա» մրցանակի 2020 թվականի հերոսների անունները ներկայացրել է Արա Դարզին
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա առիթով առցանց քննարկման ընթացքում հայտնի դարձավ «Ավրորա» մրցանակի 2020 թվականի հերոսների անունները: Մասնավորապես, նրանց ներկայացրել է մրցանակի ընտրող հանձնաժողովի նախագահ Արա Դարզին:
Նրանք են՝ Սոմալիից Ֆարթուն Ադանն ու Իլվեդ Էլմանը, որոնք պայքարել են կանանց իրավունքների համար, Կոնգոյից Անժելիկա Նամայկան, որը կազմակերպել է օգնություն փախստականներին, այդ թվում՝ 22,5 հազար կանանց, Սոֆի Բոն եւ Կլաուս Վոգելը, որոնց հիմնադրած «SOS» կազմակերպությունն օգնել է 30 հազար փախստականներին Միջերկրական ծովում, Աֆղանստանից Սակինա Հակուվին, որն օգնել է 16 մլն աֆղանցիներին եւ պակիստանցիներին, հիմնականում կանանց, ստանալ կրթություն: Հիշեցնենք, որ մրցանակը կազմում է 1 մլն դոլար:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ տեղի է ունենում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան նվիրված առցանց քննարկումը, որը կոչված է հարգելու մեկ դար առաջ նահատակվածների հիշատակը և մեծարելու մերօրյա հերոսներին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին