Հայկ Մարությանը՝ Արմեն Բեգոյանի հնչեցրած մեղադրանքների մասին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի նախկին պաշտոնակատար Արմեն Բեգոյանի մեղադրանքներն՝ իր և իր կնոջ հասցեին, բամբասանքներ անվանեց։
«Ես և մեր մամուլի ծառայությունը բամբասանքներին չենք անդրադառնում։ Անիմաստ եմ գտնում»,- ավագանու նիստում ասաց Հայկ Մարությանը՝ պատասխանելով Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանի հարցերին կապված ՀՈԱԿ- ի տնօրենի շուրջ բարձրացրած աղմուկի, հայտարարված մրցույթի վերաբերյալ, մասնավորապես. «Բեգոյանի հետ կապված այս թնջուկի մասին ուզում ենք լսել ձեր պարզաբանումները, նաև արձագանքեք ձեր կնոջ հետ կապված պատմություններին, քանի որ Բեգոյանը ձեզ ու ձեր կնոջը մեղադրեց, որ ձեր կինն է առաջարկել իրեն աշխատանքի ազատման դիմում գրել, նա ուղղակի հնարավորություն չուներ դիմադրել այդ ճնշումներին»։
Հայկ Մարությանն ընդգծեց, որ Հայաստանում ու սփյուռքում չկա մարդ, որը կարող է խառնվել Երևանի քաղաքապետարանի կադրային քաղաքականությանը, սկզբից մինչև վերջ տանում է ինքը։
Ինչ վերաբերում է Բեգոյանի գործունեությանը, որը «Թափառող կենդանիների վնասազերծման» ՀՈԱԿ-ի տնօրենից տեղափոխվել ու նշանակվել էր «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ժամանակավոր պաշտոնակատար, քաղաքապետն ասաց, որ խնդիրներ սկսեցին առաջանալ հենց «Թափառող կենդանիների վնասազերծման» ՀՈԱԿ-ում ուսումնասիրությունների ժամանակ, երբ պարզել են, որ աշխատանքի կազմակերպչական մասով, որը ապահովում էր հենց տնօրինությունը, խնդիրներ, բացթողումներ կան։
«Երբ տեսա խնդիրներ կան, առաջարկել եմ իրեն հետ գնա «Թափառող կենդանիների վնասազերծման» ՀՈԱԿ, կարգավորի խնդիրները։ Ի զարմանս ինձ, նա հրաժարվեց։ Ես ընդունեցի ի գիտություն և գնացիքն առաջ»,- ասաց նա։
Իսկ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի մրցույթ, ըստ նրա, պետք է կայանար ու ընտրվեր տնօրեն։
«Ժողովուրդ» թերթն այսօր գրել էր, որ երեկ քաղաքապետարանում տեղի է ունեցել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի մրցույթը. «Վեց թեկնածուից մրցույթը հաղթել է երկու մասնակից՝ Արա Աղայանը և Դավիթ Մելքումյանը։ Արդեն նրանցից մեկին պետք է ընտրի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ եռօրյա ժամկետում նշանակելով տնօրեն։ Տարածված տեղեկությունների համաձայն, Արա Աղայանը քաղաքապետի նախկին խորհրդական, այսօր արդեն դատավոր Կարեն Համբարձումյանի ընկերն է»։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Երևանի քաղաքապետարանում ՀՈԱԿ-ի տնօրենի մրցույթն անցկացվել է օրենքի բոլոր խախտումներով
- Քաղաքապետարանի վերահսկողության վարչության ուսումնասիրության արդյունքում հարուցվել է քրգործ
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ