Գերմանիայի ՆԳՆ-ն արգելում է «Հեզբոլլահ»-ի գործունեությունը
Հինգշաբթի օրը Գերմանիայի ՆԳՆ ներկայացուցիչ Սթիվ Ալտերը հայտնել է ներքին գործերի նախարար Հորսթ Սեհոֆերի՝ երկրում շիայական «Հեզբոլլահ» կազմակերպության գործունեությունն արգելելու որոշման մասին:
«Ներքին գործերի նախարար Սեհոֆերն արգելել է շիայական «Հեզբոլլահ» կազմակերպության գործունեությունը»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին Twitter- ի իր էջում ասել է Ալտերը:
Մինչ այդ Գերմանիայի խորհրդարանը կոչ էր արել կառավարությանն արգելել շիաների կազմակերպությունը, քանի որ երկրում արգելվում էր միայն «Հզբոլլահ»-ի ռազմականացված թևը:
Կազմակերպության քաղաքական գործունեությունը չէր ընկնում որևէ արգելքի տակ:
2013 թվականին Եվրամիությունը «Հըզբոլլահ»-ի ռազմականացված թևը ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, Միացյալ Նահանգներում և Կանադայում նույնպես կազմակերպությունն ահաբեկչական է ճանաչվում: