Եկատերինբուրգում ոչնչացվել են ահաբեկչություն նախապատրաստող երեք գրոհային
Եկատերինբուրգում երեք գրոհային, որոնք նախապատրաստում էին ահաբեկչական հարձակում իրականացնել, ոչնչացվել են հակաահաբեկչական գործողության ընթացքում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են Ազգային հակաահաբեկչական ծառայության (NAC) տեղեկատվական կենտրոնից:
«Եկատերինբուրգում Ռուսաստանի ԱԴԾ-ն կանխել է ահաբեկչական հարձակման նախապատրաստումը: Եկատերինբուրգի Չկալովսկի շրջանում իրականացվել է հակաահաբեկչական գործողություն, որի ընթացքում վնասազերծվել է ահաբեկչական գործողություններին մասնակցող երեք հանցագործ»,- ասվում է Ազգային հակաահաբեկչական ծառայության հայտարարության մեջ:
Ծառայությունից հայտնել են, որ գործողության վայրում հայտնաբերվել են ինքնաշեն պայթուցիկ սարքեր, զենք և զինամթերք:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում