Ռուսաստանում 2800 մարդ դատապարտվել է խոշոր կաշառքի համար
2019 թվականին Ռուսաստանում 2800 մարդ դատապարտվել է խոշոր կաշառք ստանալու և տալու համար։ Սա ռեկորդային թիվ է 2016 թվականից ի վեր: Այս մասին, ինչպես գրում է Gazeta-ն՝ հղում անելով Գերագույն դատարանի ենթակայության դատական դեպարտամենտի տվյալներին:
Նշվում է, որ առաջին անգամ խոշոր կաշառքների համար դատապարտվածներն ավելի շատ են, քան փոքր կաշառքի համար: Ընդհանուր առմամբ, նախորդ տարի կոռուպցիոն գործերով դատապարտվել է շուրջ 5300 մարդ:
2019-ին կաշառք ստանալու համար դատապարտվել է 1247 մարդ (2018-ի համեմատ, թիվը աճել է 16.8% -ով), 1.595 մարդ (+ 15.3%) կաշառք տալու համար, կաշառակերության միջնորդության համար՝ 284 մարդ (+ 2.9%), մանր կաշառակերության համար՝ 1884 մարդ (-31.5%):