Հասարակություն 10:15 01/05/2020 Հայաստան

Փաշինյան. Բոլոր աշխատողներին կոչ եմ անում գործատուներից պահանջել գրանցել իրենց աշխատատեղերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առիթով։ Կառավարության պաշտոնական էջում հրապարակված ուղերձում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ։

Աշխատանքը մեր իրականության մեջ առկա խնդիրների լուծման միակ գործիքն է, և մարդկային ու ազգային արժանապատվության տրամաբանությամբ, մեր առաջ ծառացած բոլոր հարցերը պետք է լուծենք մեր աշխատանքով:

Աշխատանքը նաև մարդկանց համագործակցության ամենաստեղծարար հարթակն է և այդ համագործակցության շնորհիվ է ստեղծվել ժամանակակից քաղաքակրթությունը: Եւ ուրեմն, աշխատանքի կարևորագույն էությունը ոչ միայն առկա հնարավորություններից օգտվելն է, այլև ուրիշների համար հնարավորություն ստեղծելը:

Իմ ցանկությունն է, որ բոլորս հենց այսպես ընկալենք աշխատանքը, որովհետեւ շարունակում եմ համոզված մնալ, որ անհատական ջանքը եւ այդ ջանքի արգասիք աշխատանքն է մեր բոլոր խնդիրների լուծման բանաձեւը: Առանձնապես կարևոր է աշխատանքի արդյունավետությունը, իսկ դա անհնար է առանց կրթության՝ իմացությունների, հմտությունների, գիտելիքների անընդհատ զարգացման: Կրթությունն էլ իր հերթին աշխատանք է և ուրեմն մեր բոլոր հարցերի լուծումը տեսնում եմ կրթություն-աշխատանք-կրթություն բանաձևով:

Սիրելի՛ ժողովուրդ,

Այս տարի կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված շատերն աշխատում են հեռավար, շատերը՝ ավելի ծանրաբեռնված և ռիսկային պայմաններում:

Մեծ գնահատանքի են արժանի առողջապահության, իրավակարգի պահպանության, պետության անվտանգության, սննդամթերքի, բժշկական պարագաների ևդեղամիջոցների արտադրության և ներկրման ոլորտներում աշխատողները, որոնց գործունեության արդյունքում ապահովվում է երկրի կենսագործունեությունը՝ ճգնաժամային պայմաններում:

Մեծ գնահատանքի են արժանի նաև այն բոլոր գործատուները, ովքեր ի հեճուկս տնտեսական դժվարությունների՝ շարունակում են պահպանել աշխատատեղերը, չեն գնում կրճատումների ու նաև օգտվելով կառավարության հակաճգնաժամային ծրագրերից՝ աշխատանքներ են տանում վնասները նվազագույնի հասցնելու և հետագա զարգացման ուղղությամբ:

Հայաստանի կառավարությունը, չնայած պատուհասած ճգնաժամին, շարունակելու է տնտեսության զարգացման իր հետևողական քաղաքականությունը՝ խրախուսելով աշխատանքն ու աշխատավոր մարդկանց:

Մեր հակաճգնաժամային ծրագրերն ուղղված են առաջին հերթին այն մարդկանց և ընկերություններին, ովքեր աշխատել են Հայաստանի Հանրապետության աշխատանքային, հարկային օրենսդրության ճշգրիտ պահպանմամբ:

Սրանով մենք ոչ միայն մեր գնահատանքի տուրքը մատուցեցինք այդպես աշխատող մարդկանց, այլև օգտվեցինք այն պատեհությունից, որ գրանցված աշխատողին շատ ավելի հեշտ է նույնականացնել, հասցեավորել այն պարագայում, երբ նա ճգնաժամի պայմաններում կորցնում է աշխատանքը և աջակցության կարիք ունի: Գրանցված աշխատանք ունենալն աշխատանքային իրավունքների պաշտպանության կարևոր երաշխիք է, և բոլոր աշխատողներին կոչ եմ անում գործատուներից պահանջել գրանցել իրենց աշխատատեղերը և աջակցել կառավարությանն իրենց իսկ աշխատանքային իրավունքները պաշտպանելու հարցում:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայ ժողովուրդը հայտնի է որպես աշխատող, ստեղծարար, տաղանդավոր ժողովուրդ: Եւ հայ ժողովուրդն իր աշխատանքով ու ստեղծարար տաղանդով կառուցելու է իր երազած հայրենիքը: Այդ գործընթացը սկսվել է, շարունակվելու և հասնելու է հաղթական ավարտի՝ ի հեճուկս ճգնաժամի բերած դժվարությունների:

Շնորհավոր Մայիսի 1 և կեցցե՛ ստեղծարար աշխատանքը»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:36
Ռուս սակրավորներն ականազերծում են Մարտակերտի շրջակայքի գյուղատնտեսական նշանակության հողերը
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման վաշտի ինժեներա-սակրավորական խմբերը շարունակում են Արցախի տարածքը մաքրել ականներից և...
Աղբյուր` Panorama.am
10:25
Ապրիլի 14-ին և 15-ին Երևանի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 14-ին...
Աղբյուր` Panorama.am
10:20
Կայացել է Էրիկ Գևորգյանի անվան կրթամրցանակի հավակնորդների ներկայացման առաջին փուլը
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկանատում երեկ տեղի է ունեցել Էրիկ Գևորգյանի անվան կրթամրցանակի հավակնորդների ներկայացման առաջին փուլը։ Մրցանակի արժանի...
Աղբյուր` Panorama.am
10:11
Բաքվում արցախյան պատերազմին նվիրված «պուրակը» պետական աջակցությամբ հայատյացության ու ցեղասպան քաղաքականության ապացույց է. ՄԻՊ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան ​Արման Թաթոյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ Ադրբեջանում բացված այսպես կոչված «պուրակում»...
Աղբյուր` Panorama.am
10:05
Տիգրան Աբրահամյան. Սրանք ոչ միայն ավիրում են բանակը, այլ փորձում վերացնել վերականգման հնարավորությունը
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. ««Իրավունքի ուժով» ևս մեկ նշանակում՝ Արշակ...
Աղբյուր` Panorama.am
10:00
«Փաստ». Ինչու են քանդվում ասֆալտապատումը հիմնական «ֆիշկա» դարձրած Փաշինյանի ու իր թիմի արած ասֆալտները
«Փաստ» թերթը գրում է. «Ինչո՞ւ ենք կենտրոնանում ասֆալտի վրա, ինչո՞ւ ենք ասֆալտը մենք սիրում, որովհետև ասֆալտը, ասֆալտը էդ...
Աղբյուր` Panorama.am
09:57
«168 Ժամ». Ծնողները գիտակցո՞ւմ են, որ իշխանությունն իրենց բողոքի հավաքներին արհեստական ուժ են ապահովում՝ հող ստեղծելով զորքի Արցախից դուրսբերման համար
«168 Ժամ» թերթը գրում է. «Վերջին շրջանում Արցախում ծառայող զինվորների ընտանիքների հավաքները պարբերական բնույթ են կրում: Առաջին...
Աղբյուր` Panorama.am
09:54
«Ժողովուրդ». Նվազել են պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այս տարվա ապրիլի դրությամբ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը 2020թ. նույն...
Աղբյուր` Panorama.am
09:53
«Հրապարակ». Փաշինյանի մոսկովյան այցից հետո ՀՀ իշխանությունների նկատմամբ վերաբերմունք է փոխվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտոնական Մոսկվան հրաժարվել է ընդունել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը, որը,...
Աղբյուր` Panorama.am
09:50
«Հրապարակ». Ո՞վ և ինչպե՞ս է տարածել գերիների վերադարձի մասին լուրը
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ ողջ երկիրը քննարկում էր Բաքվից ժամանած ինքնաթիռի պատմությունը, երբ վերջին պահին...
Աղբյուր` Panorama.am
09:46
«Ժողովուրդ». Խաբում են ու խաբվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությունը շարունակում է բուռն...
Աղբյուր` Panorama.am
09:43
«Փաստ». Իշխանությունները մտադրություն ունեն փոխել իրենց նախընտրական միավորի անվանումը
«Փաստ» թերթը գրում է. «Կլինի արտահերթ ընտրություն, թե ոչ, դեռևս հստակ չէ՝ անկախ նրանից, որ այդ մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
09:41
«Հրապարակ». Փաշինյանը որոշել է բավարարել պողոսների ակնկալիքները՝ շոուներ բեմադրելով
«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է նախընտրական հուժկու շոուներ բեմադրել և ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
09:39
«Ժողովուրդ». Ինչ նոր հավակնություններ ունի նախագահ Արմեն Սարգսյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր...
Աղբյուր` Panorama.am
09:37
«Փաստ». Նորանշանակ ԲՏԱ նախարարի մոտեցումները չեն համապատասխանում նախարարի խորհրդականի Ջահան Հովհաննիսյանի մոտեցումների հետ
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս ԲՏԱ նախարար նշանակված Հայկ Չոբանյանի առաջին որոշումներից մեկն այն է եղել, որ նա աշխատանքից ազատել...
Աղբյուր` Panorama.am
09:29
Տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկում գրանցված Ս. Թադեոս վանքի հուշանամականիշի շնորհանդեսը
Ապրիլի 11-ին Թեհրանի «Արտակ Մանուկյան» թանգարանում տեղի է ունեցել Իրանի և Հայաստանի նամականիշների առաջին ցուցահանդեսի բացման...
Աղբյուր` Panorama.am
09:18
Արշավիր Ղարամյան. Թող իրենց «ղաչաղ Նաբիի» տեղը չդնեն»
Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ԱԱԾ նախկին տնօրեն Արշաիր Ղարամյանը գրում է. «Օրերս ՀՀ նախագահ Արմեն...
Աղբյուր` Panorama.am
09:16
Թվիթերի օգտատերերը` Բաքվի կենտրոնում «ռազմավարի այգու» ու Ալիևի նկարների մասին
Թվիթերի օգտատերերն արձագանքում են Բաքվի կենտրոնում «ռազմավարի այգու» բացմանը, որտեղ ցուցադրում են պատերազմի ընթացքում հայկական...
Աղբյուր` Panorama.am
09:11
ԵԽԽՎ․ Ադրբեջանը պետք է համագործակցի ՄԻԵԴ-ի հետ ու անհապաղ վերադարձնի հայ գերիներին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Միգրացիայի կոմիտեի նախագահ Պիեռ Ալան Ֆրիդեսը հայտարարություն է տարածել, որում խորը մտահոգություն է...
Աղբյուր` Panorama.am
09:07
Մայիսին կմեկնարկի «Ֆուտբոլը հանուն բարեկամության» սոցիալական ծրագրի նոր մրցաշրջանը
2021 թվականի մայիսի 14-29-ը «Գազպրոմ» ընկերության շնորհիվ կրկին տեղի կունենա «Ֆուտբոլը հանուն բարեկամության» միջազգային...
Աղբյուր` Panorama.am
09:05
Արամ Ա-ն փայլուն տիրապետում է իր անհամաձայնությունը հայտնելու նուրբ արվեստին ու երբ ուզել է, արել է դա. Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է.  «Այսօր ապրիլի 12-ն է։ 6 տարի առաջ այս օրը Վատիկանի Սուրբ Պետրոսի...
Աղբյուր` Panorama.am
21:04
Անհետ կորածների և գերիների հարազատները Կառավարության շենքում են
Անհետ կորածների և գերիների հարազատները կրկին հավաքվել են Կառավարության շենքի մոտ։ Նրանց պահանջը նույն է ՝ գտնել իրենց երեխաներին։...
Աղբյուր` Panorama.am
20:51
Ավիացիոն մասնագետները դատական հայց կներկայացնեն ընդդեմ Տաթևիկ Ռևազյանի
Մի քանի ավիացիոն մասնագետներ պատրաստվում են դատական հայց ներկայացնել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ու դրա ղեկավար Տաթևիկ Ռևազյանի դեմ, գրում է...
Աղբյուր` Panorama.am
20:42
Ալիև․ Որոշ երկրներ ինձ տապալելու ծրագիր են մշակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ արտասահմանյան որոշ մայրաքաղաքներում իրեն տապալելու ծրագիր է մշակվել,  գրում է «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
20:34
Բրիտանական դեսպանատունը Ցավակցությունների գիրք չի բացելու
Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատանն արքայազն Ֆիլիպի մահվան կապակցությամբ ցավակցությունների գիրք չի բացվի: Պատճառը կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
20:30
Սահմանված կարգով ու ժամկետում դիմում ներկայացրած զինծառայողներն ընդգրկվել են 2021թ. հիփոթեքային վարկավորման ծրագրում. ՊՆ
ՀՀ կառավարության 2019թ. օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման պահանջների համաձայն՝ ՀՀ ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային...
Աղբյուր` Panorama.am
20:24
Վրաստանի խորհրդարանում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը
Վրաստանի խորհրդարանի Պաշտպանության ու անվտանգության հարցերով հանձնաժողովը քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը: Այս մասին հայտնում է aliq.ge-ն։...
Աղբյուր` Panorama.am
20:20
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը վայր է դրել լիազորությունները
Ժամանակն է եկել, որ վայր դնեմ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենի լիազորություններս: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է հիմադրամի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Պատրաստվում է ՀՀ ՄԻՊ-ի հատուկ հայտարարությունն Ադրբեջանում բացված «պուրակի» վերաբերյալ
ՄԻՊ-ը հայտնում է, որ պատրաստվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ հայտարարությունն Ադրբեջանում բացված այսպես կոչված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան
13:36 17/03/2021

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}