Կիմ Չեն Ընը մայիսի 1-ին մասնակցել է հանրային միջոցառման
ԿԺԴՀ «Նոդոն Սինմուն» բանվորական կուսակցության որոշմամբ` երկրի պաշտոնական լրատվամիջոցը հրապարակել է առաջնորդ Կիմ Չեն Ընի լուսանկարները, որոնք արվել են հանրային միջոցառման ժամանակ։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ն։
Նկարները արվել են Փհենյանի մերձակայքում գտնվող Սունչեոն քաղաքում՝ պարարտանյութի գործարանի շինարարությունն ավարտելու արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել մայիսի 1-ին:
Չնայած Հարավային Կորեայի, Ճապոնիայի և արևմտյան շատ ԶԼՄ-ներում տարածվել էին լուրեր Կիմ Չեն Ընի լուրջ հիվանդության մասին, այնուամեայնիվ վերջինս զվարթ և ուրախ է թվում:
Լուսանկարում նա ժպտալով զրուցում է իր ուղեկիցների հետ։
Հարակից հրապարակումներ`
- Կիմ Չեն Ինին համարում են գրեթե 100 տոկոսով մահացած
- Թրամփը հրաժարվել է տեղեկություններ ասել Կիմ Չեն Ընի առողջական վիճակի մասին