Բրիտանացի ոստիկանները զենքով ու ուղղաթիռով «բռնել են» քանդակ վագրին
Բրիտանական Կենտ կոմսությունում վագր բռնելու համար զինված ոստիկաններ և ուղղաթիռ է ուղարկվել։ Հաղորդման համաձայն, վագրը փախել է կենդանաբանական այգուց և գտնվում է անտառում։ Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ, «դեպքի» վայրում ոստիկանությունը հայտնաբերել է, որ վագրն իսկական չէ։
Կենտի փոքրիկ գյուղերից մեկը ժամանած ոստիկանները հանդիպել են վագրի քանդակի հեղինակին՝ 85-ամյա Ջուլիետ Սիմփսոնին։
«Ես նրանց տարա քանդակի մոտ, նրանք լավ ծիծաղեցին և շատ լուսանկարներ արեցին», - ասել է քանդակագործը:
Հարևանից նա իմացել է, որ ինչ-որ մեկը զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ հարևան անտառում տեսել է փախած գազանին։ Այդ ժամանակ Սիմփսոնն անմիջապես գնացել է իր քանդակի մոտ, որը գտնվում է տնից ոչ հեռու։
«Հարևան դաշտից եկան ոստիկանների զինված խումբը։ Այդ պահին նրանք արդեն հասկացան, որ ահազանգը եղել է կեղծ, այնպես որ ես նրանց ասացի՝ ուզում եք ձեզ կծանոթացնեմ իմ իրական կենդանի վագրի հետ։ Այն իրականում շատ բնական տեսք ունի։ Այն շուրջ 30 մետր է»,- պատմել է քանդակագործը։
Քանդակը պատրաստված է մետաղալարից և էպոքսիդի խեժից, գտնվում է այդ վայրում շուրջ 20 տարի։
Կենտի ոստիկանության հաղորդագրության մեջ նշված է եղել, որ ոստիկաններ են ուղարկել գյուղ այն բանից հետո, երբ ստացել են հաղորդում, որ այդ շրջանում նկատվել է մեծ գազան։ Ոստիկանները, այդ թվում զինված, գնացել են դեպքի վայր, պարզել են, որ որևէ կենդանի չկա։ «Վագրի բռնելու» գործում ընդգրվել էր նաև ոստիկանական ուղղաթիռ։
Նշվում է, որ Կենտ կոմսությունում գտնվում են մի քանի սաֆարի-զբոսայգիներ, որտեղ ապրում են բազմաթիվ վայրի կենդանիներ, այդ թվում վագրեր։ Նախկինում դեպքեր են եղել, որ գազանները փախել են վանդակներից, այնպես որ ոստիկանության գործողությունները չեն եղել չափից դուրս նախազգուշական։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին