Ո՞ր երկրներն առաջինը կբացվեն զբոսաշրջիկների համար
Չարժե սպասել, թե մինչև ամռան կեսը զանգվածային տուրիստական ուղղությունները կբացվեն: Դա տեղի կունենա աստիճանաբար՝ կախված կորոնավիրուսի դեմ պայքարում հաջողության հասնելու աստիճանից: Այս մասին «Прайм»-ին հայտնել է քաղաքագետ Դմիտրի Աբզալովը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Իհարկե, այն երկրները, որոնք ամենից շատ կախված են ամառային ծովափնյա զբոսաշրջությունից` Հունաստան, Իտալիա, Թուրքիա, կփորձեն դա անել հնարավորինս արագ: Բայց ներգնա տուրիզմը երկկողմանի խաղ է: Նույնիսկ եթե դուք բացեք սահմանները, այդ ժամանակ ձեր տուրիստական հոսքը զրոյական կլինի: Հետևաբար, մասնակի սահմանային բացումներ հնարավոր են, բայց քիչ թե շատ կայուն տուրիստական հոսք չի ձևավորվի մինչև ամառվա վերջ, և դա սովորականից շատ ավելի քիչ կլինի»,- ասել է փորձագետը:
Ընդհանուր առմամբ, ներգնա տուրիզմի հետ կապված իրավիճակը կորոշի Եվրոպան`այստեղ, որտեղ ապրում են տուրիստական արդյունաբերության ծառայությունների հիմնական սպառողները: Այն չի բացվի, քանի դեռ համաճարակի տարածումը բոլոր երկրներում չի մտել հանգիստ փուլ: Թեև գործընթացը կարող է արագացնել պատվաստանյութի ստեղծումը, որը կապահովվի անվտանգություն և կպաշտպանի ճանապարհորդներին:
Աբզալովի խոսքով՝ Եվրոպայում ամառային զբոսաշրջային սեզոնը կարող են համարել կորած, քանի որ հիմնական ամրագրումները տեղի են ունենում գարնանը, բայց այն հիմա չկա: