Չորացած արյան միջոցով նոր թեստավորում մարզիկների համար
Մարզիկների դոպինգային թեստավորման նոր եղանակը՝ չորացրած արյան վերլուծությունը (DBS) կարող է իսկական հեղափոխություն դառնալ այդ չարիքի դեմ պայքարում, կարծում է համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ղեկավար Վիտոլդ Բանկան: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:
WADA- ն և գործընկերները աշխատում են այս նախագծի վրա: DBS-ը դոպինգի վերլուծության համար հավաքում է ընդամենը մի քանի կաթիլ արյուն՝ թղթի վրա:
WADA- ն հոկտեմբերին DBS- ի մշակման և իրականացման համար փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Շվեյցարիայի, Ավստրալիայի, Չինաստանի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի, ՄՕԿ-ի և դոպինգ թեստավորման միջազգային գործակալության (ITA) հակադոպինգային գործակալությունների հետ:
2019 թ․նոյեմբերին միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախը հայտարարել է , որ նոր տիպի հակադոպինգային թեստը պետք է ներկայացվի ոչ ուշ, քան 2022թ․ ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկը։ Հնարավոր է, որ այն արդեն օգտագործվի «Տոկիո - 2020» խաղերում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ