Ջրային մարզաձևերի միջազգային մրցաշարը կկայանա 2022թ․-ի մայիսին
Ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիան հաստատել է Ճապոնիայի Ֆուկուոկայում անցկացվելիք աշխարհի առաջնության նոր ժամկետը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:
Մրցաշարը պետք է կայանար 2021 թ. հուլիսի 16-ից օգոստոսի 1-ը, սակայն այն բանից հետո, երբ ՄՕԿ –ը կորոնավիրուսի պատճառով օլիմպիական խաղերը հետաձգեց 2021 թ․ հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը, նախատեսված ժամանակահատվածում ջրային մարզաձևերի առաջնության անցկացումն անհնար դարձավ։ Արդյունքում մրցումները նշանակվել են 2022թ․ մայիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ