Մարտունու քաղաքապետ Հայկ Սարգսյանը, հայտնի միջադեպով պայմանավորված, հրաժարականի դիմում է ներկայացրել
Արցախի Հանրապետության Մարտունու քաղաքապետ Հայկ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Այսօր իմ հորդորով Մարտունու քաղաքապետ Հայկ Սարգսյանը, հայտնի միջադեպով պայմանավորված, հրաժարականի դիմում է ներկայացրել:
Հայկն իմ լավագույն ընկերներից է, ում անվերապահորեն վստահել եմ «Ազատ Հայրենիք» կուսակցության շրջանային գրասենյակի պատասխանատուի պաշտոնը: Նա մեր երկրի լեգենդար ազատամարտիկներից է, օրինակելի զինվորականի ճանապարհ է անցել և իր ժողովրդին ու հայրենիքին մատուցել անգնահատելի ծառայություններ:
Համոզված եմ՝ անկախ հանգամանքներից՝ նա շարունակելու է մնալ մեր երկրի նվիրյալ զինվորը»,- նշված է ԱՀ նախագահի գրառան մեջ։