«Ադրբեջանն ընդամենը Թուքիայի սատելիտն է». Արման Աբովյան
«Երբ որ մենք խոսում ենք արցախյան հակամարտության կարգավորման մասին, մենք պետք է հասկականք մի պարզ ճշմարտություն՝ Ադրբեջանը երբեք չի համաձայնի հարցի քաղաքակիրթ լուծման տարբերակի հետ»,-ԱԺ հայտարարությունների ժամին ունեցած ելույթում շեշտեց պատգամավոր Արման Աբովյանը և հավելեց. «Նա ունի մեկ խնդիր՝ ստանալ տարածք առանց մեզ: Ես նկատի ունեմ՝ առանց հայերի»:
Ըստ պատգամավորի, այս քաղաքականությունը վարվում է պանթուրքական ծրագրի շրջանակներում, որն իրականացվում 100, այլ վերլուծաբանների կարծիքներով՝ 200, 300 տարի: Դրա հետևանքով 1915 թվականին և 80-90 ական թվականներին մենք կորցրել ենք մեր հայրենիքի զգալի մասը:
«Դա եղել է Թուրքական քաղաքականության հետևանքով, այո ես չսխալվեցի, քանի որ Ադրբեջանն ընդամենը Թուքիայի սատելիտն է»,- հայտարարեց պատգամավորը:
Այդ պատճառով, ըստ Աբովյանի, Արցախի շուրջ յուրաքանչյուր բանակցություն պետք է հիմնվի պարզ և հստակ գաղափարի շուրջ. «Մինչև չլինի Արցախի դե ֆակտո իրավիճակի միջազգային դե յուրե ճանաչումը՝ ոչ մի փոխզիջումների և դիվանագիտական շարժերի մասին մտածել էլ պետք չէ, որովհետև այն մեր տունն է, մեր պապերի բնօրրանը»:
Հարակից հրապարակումներ`
- Մնացականյան․ Չափազանց էական է ձևավորել փաթեթային շրջանակ, որտեղ պարտավորությունները համադրելի են
- Հայաստանի համար ընդունելի չեն ղարաբաղյան խաղաղ կարգավորման փուլային տարբերակ ենթադրող առաջարկները․ ՀՀ ԱԳՆ պատասխանը