Գերմանիայում մեկ օրում հաստատվել է COVID-19-ի 685 նոր դեպք
Անցած օրվա ընթացքում Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածության 685 նոր դեպք է հաստատվել, գրում է «Գազտետա.ռու»-ն՝ հղում անելով Ռոբերտ Կոհի համալսարանի տվյալներին։
Նշվում է, որ 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացել է 139 քաղաքացի։ Ընդհանուր առմամբ, Գերմանիայում կորոնավիրուսի 163, 860 դեպք է հաստատվել, մահացել է 6831 հիվանդ: Բուժվածների թիվը գերազանցել է 135 հազարը:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդությունը կորոնավիրուսի նոր տեսակ է, որը պաշտոնապես կոչվում է COVID-19: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին:
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիայում COVID-19-ով վարակի դեպքերի թիվը գերազանցել է 160 հազարը
- Գերմանիայում COVID-19-ից մահացել է մոտ 5000 մարդ