Քաղաքական 09:34 06/05/2020 Հայաստան

Հարութ Սասունյան. Կորոնավիրուսը հնարավորություն տվեց Հայ դատը հետապնդել առցանց

Կորոնավիրուսային համավարակը խաթարեց ամբողջ աշխարհի հայության ավանդական ծրագրերը՝  ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը ապրիլի 24-ին։  Այնուամենայնիվ, հայերը շատ արագ հայտնաբերեցին Ցեղասպանության ոգեկոչման նոր եղանակներ՝ փոխելով փողոցային բողոքներն ու մեծ հավաքներն առցանց երթերով և համացանցային ծրագրերով։ Ապագայում, երբ այս համավարակն ավարտվի, հայերը կարող են ի լրումն Ապրիլի 24-ի հանրային միջոցառումների օգտագործել որոշ համացանցային և տեսանյութային նոր մեթոդներ։

Այս տարի Ապրիլի 24-ին հայերը տարբեր երկրներում առցանց ծրագրեր իրականացրեցին՝ ավանդական փողոցային բողոքի ցույցերի և հիշատակի փակ միջոցառումների փոխարեն: Այսօր ես կանդրադառնամ այդ ծրագրերից մեկին՝ HyeID առցանց քայլարշավին:

HyeID-ն Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում գործող շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն ստեղծվել է երեք տարի առաջ՝ պլանավորելու ապագա Սփյուռքի հայկական խորհրդարանը։ Այս տարի, HyeID խումբը կազմակերպեց առցանց ոգեկոչման արարողություն Ապրիլի 24-ի շաբաթվա ընթացքում`սկսած ապրիլի 22-ից: Մի քանի օրվա ընթացքում ավելի քան 341 հազար հայեր և որոշ օտարներ ամբողջ աշխարհից հաստատեցին հետևյալ ուղերձը April24.Hyeid.org կայքէջում․ «Մենք ստիպված ենք մնալ տանը այս Ապրիլի 24-ին, բայց մենք միանում ենք առցանց քայլարշավին։ Մենք Արդարություն ենք պահանջում 1915 թվականին Թուրքիայի կողմից իրականացված 1,5 միլիոն հայերի ցեղասպանության համար»։

Հրապարակումից հետո մի քանի ժամվա ընթացքում կայքէջը ենթարկվեց շարունակական և զանգվածային հարձակման Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից, որոնք փորձում էին կոտրել կայքը։ Բարեբախտաբար, HyeID- ի խորհրդի անդամ, ինժեներ-ծրագրավորող Արամ Տեր-Մարտիրոսյանը և նրա թիմն արագ արձագանքեցին՝ արգելափակելով հաքերային փորձերը: Նման կազմակերպված հաքերային հարձակումը կարող էր իրականացվել միայն Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունների կողմից: Սա կոչվում է «Ծառայությունների ժխտման հարձակումներ» (DoS հարձակումներ), որը Վիքիպեդիան բնութագրում է որպես «կիբերհարձակում, որում հանցագործը փորձում է սարքավորումը կամ ցանցային ռեսուրսը դարձնել անհասանելի իր նախատեսված օգտվողների համար՝ համացանցին միացված հոսթինգի ժամանակավորապես կամ անորոշ ժամանակով խափանման միջոցով։ Ծառայության ժխտմանը, որպես կանոն, հասնում են թիրախավորված սարքավորումը կամ ռեսուրսը ավելորդ հարցումներով հեղեղելով՝ փորձելով համակարգերը ծանրաբեռնելու միջոցով կանխել որոշ կամ բոլոր օրինական պահանջների կատարումը»: Երկու օր ու գիշեր աշխատելով՝ Տեր-Մարտիրոսյանի աշխատակազմը կարողացավ արգելափակել Ապրիլի 24-ի կայքի վրա հարձակումների հեղեղը:

Եվս մեկ անհաջող խանգարող արարք դրսևորեց «Գուգլը», որն արգելափակեց Արամ Տեր-Մարտիրոսյանի և իր աշխատակազմի ստեղծած HyeID հավելվածը Google Play-ում։ Թուրք և ադրբեջանցի հաքերները, անհաջողության մատնվելով իրենց խափանիչ ջանքերում, հավանաբար բողոքել էին «Գուգլին»՝ Ապրիլի 24-ի ծրագրով աշխատող հավելվածը հանելու համար։ «Գուգլի» վատ արարքը զգալիորեն սահմանափակեց առցանց քայլարշավի մասնակիցների քանակը:
«Գուգլը» հետևյալ վիրավորական հաղորդագրությունն ուղարկեց Արամին․ «Մենք թույլ չենք տալիս այնպիսի ծրագրեր, որոնցում բացակայում է խելամիտ զգայունությունը բնական աղետի, վայրագության, բախման, մահվան կամ այլ ողբերգական իրադարձության նկատմամբ կամ դրանց շահարկումը»։ «Գուգլը» արգելափակեց նաև Արամի ConnectTo Communications, Inc. ընկերության «Գուգլի» հաշիվը՝ խափանելով և վնաս հասցնելով նրա բիզնեսին։ Արամը միանգամից բողոք ներկայացրեց «Գուգլին»՝ հայտնելով, որ Կալիֆորնիայի նահանգը, որտեղ գտնվում է «Գուգլի» գլխավոր գրասենյակը, և Միացյալ Նահանգները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ «Գուգլը» չի արձագանքել Արամի բողոքին։ Ես առաջարկում եմ, որ HyeID-ը կամ Արամը դատական հայց ներկայացնեն «Գուգլին»՝ չեղյալ համարելու իր սխալ որոշումը հավելվածի վերաբերյալ:
HyeID խումբն իր Ապրիլի 24-ի հղումը տեղադրեց նաև Ֆեյսբուքում՝ ստանալով մեծ թվով արձագանքներ։ Այս առցանց քայլարշավը 198 երկրներից և տարածքներից հավաքեց 341 հազար մասնակիցների, այդ թվում՝ 310 հազար հայերի և 41 հազար այլազգիների։ Մեծ նվաճում էր, որ Apple Store-ը Ապրիլի 24-ի ծրագիրը դասակարգվեց որպես ամենամեծ 10 ներբեռնված հավելված iPhone-ների և iPad-երի համար ամբողջ աշխարհում: 

Բացի ամբողջ աշխարհում 41 հազար օտարների շրջանում Հայոց ցեղասպանության հանրայնացումից՝ այս ջանքերի հաջորդ արդյունքը եղավ այն, որ առաջին անգամ հայտնաբերեցինք, որ հայեր կան աշխարհի 198 երկրներում և տարածքներում։

HyeID խումբը հիացած էր, որ այդպիսի մեծ թվով հայեր և օտարներ մասնակցեցին Ապրիլի 24-ի առցանց քայլարշավին։ Թեև այս ցուցանիշը շատ ցածր է աշխարհում մոտավորապես 10 միլիոն հայերի թվաքանակի համեմատությամբ, սակայն HyeID խումբը զարմացավ, երբ պարզեց, որ հայերը ցրված են ամբողջ աշխարհի շուրջ 200 երկրներում։ Ահա որոշ երկրների և տարածքների մասնակիցների թվաքանակը.
Ռուսաստան՝ 121 415 հայ, 10 677 օտար․
Հայաստան՝ 54 065 հայ, 3 760 օտար․
ԱՄՆ՝ 50 390 հայ, 4 071 օտար․
Ֆրանսիա՝ 13 476 հայ, 1 797 օտար․
Վրաստան՝ 9 917 հայ, 1 049 օտար․
Լիբանան՝ 6 016 հայ, 828 օտար․
Կանադա՝ 5 598 հայ, 373 օտար․
Բելգիա՝ 4 565 հայ, 313 օտար․
Իրան՝ 4 440 հայ, 441 օտար.
Գերմանիա՝ 3 748 հայ, 522 օտար․
Արգենտինա՝ 3 547 հայ, 966 օտար․
Նիդեռլանդներ՝ 2 962 հայ, 230 օտար․
Ուկրաինա՝ 2 885 հայ, 416 օտար․
Իսպանիա՝ 2 473 հայ, 291 օտար․
Հունաստան՝ 1 747 հայ, 187 օտար․
Միացյալ Թագավորություն՝ 1 664 հայ, 266 օտար․
Ավստրիա՝ 1 223 հայ, 51 օտար․
Արաբական Միացյալ Էմիրություններ՝ 1 174 հայ, 205 օտար․
Ավստրալիա՝ 1 012 հայ, 61 օտար․
Սիրիա՝ 1 010 հայ, 83 օտար․
Արցախ՝ 961 հայ, 177 օտար․
Կիպրոս՝ 872 հայ, 77 օտար․
Թուրքիա՝ 795 հայ, 410 օտար․
Լեհաստան՝ 651 հայ, 475 օտար․
Շվեյցարիա՝ 611 հայ, 156 օտար․
Եգիպտոս՝ 425 հայ, 85 օտար․
Ադրբեջան՝ 201 հայ, 99 օտար․
Նախիջևան՝ 100 հայ, 33 օտար ։

Հետաքրքիր է, որ մի բուռ հայ մասնակիցներ կան այնպիսի անսպասելի տեղերում, ինչպիսիք են Մոնղոլիան, Հյուսիսային Մարիանյան կղզիները, Ուեյք կղզին, Ինդոնեզիան, Ուոլիսը և Ֆուտունան, Ամերիկյան Սամոան, Ֆրանսիական Պոլինեզիան, Նոր Կալեդոնիան, Վանուատուն, Ֆիջին, Անտարկտիկան, Լիբիան, Ալժիրը, Մալին, Մադագասկարը, Մավրիկիոսը, Չադը, Տանզանիան, Կոնգոն, Նամիբիան, Զիմբաբվեն, Քենիան, Զամբիան, Մոզամբիկը, Տանզանիան, Հարավային Աֆրիկան, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը, Մալդիվները, Իսլանդիան և Գրենլանդիան:
Սեփական երկրում և քաղաքում առցանց քայլարշավի արդյունքները պարզելու համար, խնդրում եմ այցելել և դիտել www.HyeID.org-ի ինտերակտիվ զեկույցը։ Կարող եք նաև իմանալ ձեր շրջակայքի մասնակիցների թվաքանակը՝ ընտրելով հեռավորությունը ձեր շրջանից: Ինչպես ասում են՝ «Ամեն տեղ հայ կա»։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:33
Արթուր Դանիելյան. Ցանկացած ծրագրի առաջին քայլը պետք է լինի Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը սեպտեմբերի 26-ի սահմաններով
«Ինձ հաճախ եք հարցնում՝ «ինչո՞վ կարող ենք օգնել»: Պետք է խնդրեմ ինձ օգնեք ու ոչխարների հոտի մեջ չմտնեք»։
Աղբյուր` Panorama.am
11:27
Վրաստանում կորոնավիրուսի 3216 նոր դեպք է գրանցվել
Նոյեմբերի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3216 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 135 584...
Աղբյուր` Panorama.am
11:22
«Շերեմետևո»-ի օդանավակայանում ռադիոակտիվ բարձր ճառագայթմամբ պայուսակ է հայտնաբերվել
Փրկարար ծառայության աշխատակիցները ստուգում են Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի «Բ» տերմինալի ուղեբեռի հատվածում...
Աղբյուր` Panorama.am
11:16
30.11.2020. Կորոնավիրուսի 356 նոր դեպք է գրանցվել, 26 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 1098 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 356 նոր դեպք: Առողջացել է 1078 մարդ։ Մեկ օրում...
Աղբյուր` Panorama.am
11:13
Լուվրն աճուրդի է հանում «Մոնա Լիզայի»՝ առանց ցուցափեղկի ստուգումը
Փարիզի Լուվրի թանգարանը աճուրդի կդնի ժամանակակից նկարիչների ավելի քան 20 աշխատանք, ինչպես նաև եզակի ծառայություններ`«հազվագյուտ փորձը...
Աղբյուր` Panorama.am
11:05
Իրանի հայերեն ռադիոժամի տնօրեն․ Ռադիոալիքը ԼՂ պատերազմի ժամանակ աշխատել է՝ հետևելով հեղափոխության առաջնորդի ուղեցույցին
ԻԻՀ ռադիոհեռուստատեսության հայերեն ռադիոժամի տնօրենն անդրադարձել է այս արտասահմանյան ալիքի դերակատարությանը՝ տարածաշրջանի, հատկապես Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
10:57
Սուտն ու նենգափոխումն անբաժան են Նիկոլից. Վիկտոր Սողոմոնյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, նշվում է....
Աղբյուր` Panorama.am
10:52
Տ․ Զաքարիա վարդապետ Բաղումյան. Ինձ սարսափեցնում է հատկապես մարդկանց արտագաղթելու ցանկությունը
Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը գրում է. «Արտագաղթի ուրվականը կրկին...
Աղբյուր` Panorama.am
10:47
Ճապոնիայում նախորդ ամիս ավելի շատ մարդ է մահացել ինքնասպանությունից, քան ողջ ընթացքում COVID-ից
Մասնագետները նախազգուշացրել են, որ համաճարակը կարող է հանգեցնել հոգեկան առողջության ճգնաժամի: Զանգվածային գործազրկությունը, սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
10:37
Ձյուն, մառախուղ, մերկասառույց. Ճանապարհների վիճակը
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց...
Աղբյուր` Panorama.am
10:30
Բժիշկ Մյասնիկովը կանխատեսում է նոր համաճարակ` մահացության բարձր ցուցանիշով
Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը կանխատեսում է նոր համաճարակ՝ մահացության բարձր աստիճանով։ Այս մասին, Lenta-ի հաղորդմամբ, նա գրել...
Աղբյուր` Panorama.am
10:25
Իսագուլյանի հայտարարությունից հետո ԱԱԾ-ն դիմել է դատախազություն
Ազգային անվտանգության ծառայությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ օրեր առաջ կայացած...
Աղբյուր` Panorama.am
10:20
Միակ բանը, որ այս սրիկային իսկապես հիմա տանջում է, դա իր ֆեյսբուքյան էջի անկումն է. Արսեն Բաբայան
«Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրում է. «2009 թվականից անձամբ ճանաչում եմ ԴԱՎԱՃԱՆ նիկոլին...
Աղբյուր` Panorama.am
10:06
Դարի դավաճանությունը
Ինչ ասես տեսել-լսել էինք՝ ծախած խաղ, ծախած մրցանակաբաշխություն, ծախած տենդեր, բայց որևէ մեկի երևակայությունը չէր հերիքի մտածել, որ ծախած...
Աղբյուր` Panorama.am
10:00
Ֆրանսիան և ԱՄԷ-ն առաջին անգամ մասնակցելու են Հունաստանի, Կիպրոսի և Եգիպտոսի MEDUSA զորավարժություններին
Պատմության մեջ առաջին անգամ Ֆրանսիան և Արաբական Միացյալ Էմիրությունները Հունաստանի, Կիպրոսի և Եգիպտոսի հետ միասին կմասնակցեն MEDUSA...
Աղբյուր` Panorama.am
09:53
Ղազախստանը բանակցում է Թուրքիայից Bayraktar ԱԹՍ-ներ գնելու համար
Ղազախստանը քննարկում է Թուրքիայից Bayraktar Tactical Block 2 (TB2) անօդաչու թռչող սարքեր (UAV) գնելու հնարավորությունը, հայտնում է ռուսական...
Աղբյուր` Panorama.am
09:44
Եթովպիայի Տիգրայի շրջանի ղեկավարների կոչ են անում ՝ դատապարտել քաղաքացիների նկատմամբ «իրականացվող ջարդը»
Եթովպիայի դաշնային ուժերն իրենց վերահսկողությունն են հաստատել Տիգրայի մայրաքաղաքի վրա
Աղբյուր` Panorama.am
09:33
Վահան Թումասյան. Մարզերն ու քաղաքները սկսել են թաղվել սոցիալական ծանր հետևանքներ ունեցող ճգնաժամի մեջ
«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանն ահազանգում է. «Կանգնեցնել է պետք երկրի գահավիժումը... Երկիրը, մարզերն ու...
Աղբյուր` Panorama.am
09:26
Տիգրան Աբրահամյան. Ինչո՞ւ ռազմագերիների, զոհվածների մարմինների վերադարձի հետ կապված ժամանակացույց սահմանված չէ
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Նոյեմբերի 9-ին, Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
09:20
Կորոնավիրուսի վերջին զարգացումներն աշխարհում
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը օրենսդիրներին քաջալերում է աջակցել նոր սահմանափակումներին՝ հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը մեղմացնելու...
Աղբյուր` Panorama.am
09:12
Ստեփանակերտում ռազմական հոսպիտալ է տեղակայվել
ՌԴ պաշտպանության նախարարությունը դաշտային հոսպիտալ է տեղակայել Լեռնային  Ղարաբաղում։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ «Առաջին...
Աղբյուր` Panorama.am
09:06
Միջազգային կառույցների պատասխանատվությունն իրանցի գիտնականի վախկոտ սպանության համար․ Pars Today
Նոյեմբերի 27-ին Թեհրան նահանգի Աբսարդ շրջանում Սիոնիստական ​​ռեժիմի իրականացրած ահաբեկչական գործողության հետևանքով, սպանվեց իրանցի ականավոր...
Աղբյուր` Panorama.am
09:00
Այսօր Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներ չեն մեկնի
Երևանի «Կիլիկիա» ավտոկայանից դեպի Ստեփանակերտ անվճար ուղևորվող ավտոբուսներն այսօր եղանակային վատ պայմանների պատճառով չեն մեկնի:...
Աղբյուր` Panorama.am
22:39
ՌԴ ՊՆ. Նոյեմբերի 14-ից Հայաստանից ԼՂ է վերադարձել 23 514 փախստական
Մեկ օրում  ռուս խաղաղապահների  հետ համագործակցության արդյունքում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 2 431 մարդ։ Այսօր...
Աղբյուր` Panorama.am
22:24
Բագրատ Սրբազան. Հոգևոր Հայաստանը պարտվեց նոր Հայաստանին
«Մենք հստակ կերպով ուրվագծել ենք, թե ինչին պարտվեցինք»,-ասում է Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն իր քարոզում,...
Աղբյուր` Panorama.am
22:17
Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը տեղափոխվել է Սուրբ Երրորդություն եկեղեցի
Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քհն. Հովհաննիսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրամանով ժամանակավոր տեղափոխվել է Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:02
Էլինար Վարդանյան. Գիտակցու՞մ է, արդյոք, Մխիթար Գոշի մեդալով պարգևատրված ՀՔԾ պետը, որ Շուշիի անկումը նաև իր գործողությունների հետևանքն է
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագետ Էլինար Վարդանյանի հոդվածը, որտեղ անդրադարձել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին Մխիթար Գոշ...
Աղբյուր` Panorama.am
21:56
Երեխու անունը Նիկոլ են դրել, բայց հիմա Հայկ են կանչում
ՀՀ նախագահի պաշտոնական էջում հրապարակվել է տեսանյութ, թե ինչպես է Մոսկվայում գտնվող Արմեն Սարգսյանը մինչ ռուսաստանահայ համայնքի...
Աղբյուր` Panorama.am
21:56
Էկոնոմիկայի նորանշանակ նախարարը հույսեր է կապում Ադրբեջանի շուկայի հետ
«Սահմանների բացումը ընձեռնելու է լայն հնարավորություններ։ Մեր արտահանողները կարող են ապրանքն արտահանել Ռուսաստան կամ այլ երկրներ ավելի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Վիկտոր Սողոմոնյան. Փաշինյանը, ինչպես միշտ, սուտ է խոսում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա ընթացքում կատարած ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան
16:30 16/11/2020

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}