Սահմանի երկայնքով նախորդ տարում տեղադրվել են 216 ժամանակակից տեսադիտարկման նոր սարքեր
2019-ին ձեռք է բերվել տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք-զինամթերք՝ «ՍՈՒ-30ՍՄ» բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, «ՏՈՐՄ2ԿՄ» և «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համալիրներ: Տվյալները վերցված են ՀՀ կառավարության 2019 թվականի ծրագրի կատարման ընթացքի ու արդյունքների մասին զեկույցից, որն այս պահին խորհրդարանում ներկայացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ պաշտոնական տեղեկատվության, զինված ուժերը համալրվել են հրետանային միջոցներով, զենիթային կայանքներով, հրաձգային զենքերով, զինամթերքով, հարյու- 4 րավոր միավոր ավտոմոբիլային տեխնիկայով: Պաշտպանության ոլորտին ուղղված ծախսերը 2019 թվականին ավելացել են 26%-ով։
Զեկույից «Պաշտպանության ոլորտի քաղաքականություն» բաժնում նշվում է, որ սահմանապահ 152 մարտական դիրք ապահովվել է ջրամատակարարմամբ, արդյունաբերական էլեկտրական հոսանքով ապահովվել է 53 մարտական դիրք։
Շուրջ 180 մարտական դիրք ապահովվել է սառնարաններով։ Առաջիկայում սառնարաններով կապահովվի ևս 45 մարտական դիրք։ Շուրջ 388 լվացքի մեքենա է տրամադրվել զորամասերին։
Սահմանի երկայնքով տեղադրվել են 216 ժամանակակից տեսադիտարկման նոր սարքեր:
Զեկույցի համաձայն, Տեղադրվել են մարտական (կրակային) նոր դիրքեր: Շարունակվել են հենակետերը տեսադիտարկման, ազդարարման համակարգերով, ինքնաշխատ կառավարվող զենքերով կահավորելու աշխատանքները:
Մարտական դիրքերը, հենակետերը և հերթապահության վայրերը համալրվել են էլեկտրական հոսանքով, արևային էներգիայով սնուցվող վահանակներով և խմելու ջրով:
Պաշտպանական գոտիներում կառուցվել են ՊՀԿ-ի շրջաններ, գումարտակների, վաշտերի կենտրոնացման շրջաններ, ծածկած խրամաճեղքեր, տանկերի և ՀՄՄ-ի խրամատներ, տեխնիկայի թաքստոցներ, նորոգվել են ամրաշինական կառույցներ: Զորամասերը համալրվել են ինժեներական տեխնիկայով:
Կապիտալ վերանորոգվել է Կենտրոնական զինվորական հոսպիտալի գլխավոր մասնաշենքը: 2019 թվականի ընթացքում Հայոց բանակում զինծառայության հետ կապված զոհերի պատմական մինիմում է արձանագրվել։