ԱՅԼՄԱՄՈՒԼ 14:26 09/05/2020 Հայաստան

«Փորձ է արվում փոխել Հայոց-ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնական ֆոնդում պահվող նյութերի կարգավիճակը»

Հայոց-ցեղասպանության թանգարան-ինստիտուտն աշխարհում գործող եզակի համազգային և համապետական, ռազմավարական նշանակություն ունեցող հաստատություն է, որտեղ 25 տարիների հավաքչական աշխատանքի արդյունքում պահվում են Հայոց ցեղասպանության պատմությանը վերաբերող փաստավավերագրական, սկզբնաղբյուրային նշանակության բացառիկ նյութեր, որոնց անվտանգության ապահովման և պահպանության կազմակերպման երաշխավորը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը: 168.am-ի հետ զրույցում նշել է թանգարան-ինստիտուտի գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանը:

Նա հիշեցրել է, որ 1995 թ. մարտի 7-ի ՀՀ կառավարության № 122 որոշմամբ ստեղծվեց Հայոց ցեղասպանության թանգարանը, որին տրվեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կազմում գործող գիտահետազոտական հիմնարկի կարգավիճակ, և այն դարձավ ՀՀ-ում գործող միակ թանգարան-ինստիտուտը:

«Հայոց ցեղասպանության թանգարանի առաջին տնօրեն է նշանակվում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի տեղակալ Լավրենտի Բարսեղյանը: Նա, ունենալով մեծ ու փոքր տարբեր թանգարաններ հիմնադրելու հարուստ կենսափորձ, ձեռնամուխ եղավ թանգարան-ինստիտուտի թանգարանային ֆոնդի ստեղծմանը: Հիմնադիր-տնօրենը մամուլում հանդես եկավ կոչով՝ դիմելով աշխարհասփյուռ հայերին՝ թանգարան-ինստիտուտին նվիրաբերել Հայոց ցեղասպանության զոհերի, վերապրողների անձնական փաստաթղթեր, լուսանկարներ, հուշային մասունքներ, հուշագրություններ և այլն: Սկզբնական շրջանում թանգարանային ֆոնդը բաղկացած էր մի քանի բաժիններից, սակայն կարճ ժամանակ անց, նյութի զգալի համալրման պատճառով, բաժինների թիվն ավելացավ՝ հասնելով 68-ի (առայսօր):

Հավաքչական հետևողական աշխատանքը շարունակել ու նրան նոր թափ է հաղորդել նաև ՀՑԹԻ երկրորդ տնօրենը՝ պ.գ.դ. Հայկ Դեմոյանը: Հիմնական ֆոնդը սկսեց համալրվել՝ ինչպես աշխարհի տարբեր անկյուններից անհատների նվիրաբերություններով, գործողումներից ու դաշտային աշխատանքներից բերված եզակի ֆոնդային միավորներով, այնպես էլ՝ ՀՑԹԻ բարերարների հատկացրած ֆինանսական օժանդակության շնորհիվ կատարված լայնածավալ գնումներով»,- ասել է նա։ 

Այս համատեքստում Խանումյանն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային ֆոնդն իր կառուցվածքով նման չէ ՀՀ պետական այլ թանգարանների ֆոնդին. այն ունի միայն հիմնական ֆոնդ (մյուսներում կա գիտաօժանդակ ֆոնդ, որում ընդգրկվում են այն նյութերը են, որոնք չունեն թանգարանային առարկաներին բնորոշ որակական կամ հատուկ հատկանիշները, բայց օգնում են դրանց ուսումնասիրությանը և ցուցադրմանը):

Ըստ Գոհար Խանումյանի` պետք է հստակ ընկալել ու գիտակցել մեկ կարևոր նրբություն. հիմնական ֆոնդում գրանցված առարկաները ստանում են թանգարանային առարկայի կարգավիճակ և համարվում են պետության սեփականությունը:

«Թանգարանի հիմնական ֆոնդն անձեռնմխելի է: Ավելի պատկերավոր ասած, հիմնական ֆոնդը, ասես, հազարավոր փազլներից կազմված մի մեծ խճանկար է, որի ամեն մի մասնիկը լրացնում է թանգարանի հավաքածուն:

Ֆոնդի նման կառուցվածքի հեղինակը թանգարան-ինստիտուտի հիմնադիր-տնօրեն Լավրենտի Բարսեղյանն է, ով հաշվի առնելով թեմայի կարևորությունը, բայց նաև խոցելիությունը, փորձել է առարկաները գրանցելիս նվազեցնել սուբյեկտիվության գործոնը: Այսինքն` որևէ մեկը չպետք է որոշի` առարկան գրանցվի՞ հիմնական ֆոնդում, թե՞ ոչ: Այսպիսով, ցանկացած առարկա, որն իբրև նվիրատվություն՝ մտնում է ՀՑԹԻ, անխտիր գրանցվում է հիմնական ֆոնդում:

2019 թ. սկզբից հիմնական ֆոնդում կառուցվածքային փոփոխություններ անելու առաջարկությամբ հանդես եկավ նորընտիր տնօրեն՝ պ.գ.դ. Հարություն Մարությանը (ՀՑԹԻ տնօրեն՝ 2018 թ. հոկտեմբերից): Այս կապակցությամբ թանգարան-ինստիտուտ հրավիրվեցին թանգարանային գործի երկու մասնագետ՝ հարցը քննարկելու և լուծումներ առաջարկելու համար: Եղան հանդիպումներ այս մասնագետների հետ, նրանց կողմից տրվեցին տարբեր տեսակետներ: Գործընթացը սկսելու համար պետք է լիներ ԿԳՄՍ նախարարության թույլտվությունը (ՀՑԹԻ-ին ԿԳՄՍ նախարարության ենթակայությանն է պատկանում 2018 թ. մարտից, երբ ՀՀ ԳԱԱ ՊՈԱԿ-ից վերաձևափոխվեց հիմնադրամի):

2020 թ. փետրվարին հրավիրվեց ՀՑԹԻ Ֆոնդային գնահատող հանձնաժողովի անդրանիկ նիստը: Մինչ այդ թանգարանը չուներ Ֆոնդային գնահատող հանձնաժողով, սա թանգարան-ինստիտուտի տնօրենին կից խորհրդակցական մարմին է՝ կազմված ՀՑԹԻ և այլ թանգարանների հրավիրյալ մասնագետներից:

Նիստում քննարկվեց հիմնական ֆոնդը կառուցվածքային փոփոխության ենթարկելու հարցը, և ըստ տնօրենի առաջարկի, հիմնական ֆոնդում գրանցված գրքերը, մամուլը պետք է համապատասխան ընթացակարգով հանվեն հիմնական ֆոնդից, ընդգրկվեն նոր ձևավորվող գրադարանում, որը պետք է գործի գրադարանների մասին օրենքով, հետևաբար` կփոխվի դրանց իրավական կարգավիճակը»,- մանրամասնել է ՀՑԹԻ գլխավոր ֆոնդապահը:

Գոհար Խանումյանն ասել է, որ քննարկման ընթացքում ներկաներին, որպես գլխավոր ֆոնդապահ (այդ պաշտոնին նշանակվել է 2005 թվականին)՝ ներկայացրել է իր մտահոգությունները: Մասնավորապես` այն, որ սա աննախադեպ գործընթաց է, քանի որ մինչև այսօր ՀՀ թանգարաններից և ոչ մկի հիմնական ֆոնդից այսքան մեծաթիվ թանգարանային առարկա՝ շուրջ 36.000 միավոր, չի հանվել: Եվ սա՝ այն դեպքում, երբ ՀՑԹԻ թանգարանային ֆոնդը 2019 թ. դեկտեմբերի դրությամբ կազմում է շուրջ 95.000 միավոր:

Այսինքն` հիմնական ֆոնդից դուրս է գալիս ընդհանուր առարկաների շուրջ 1/3-ը:

«Հանձնաժողովի անդամների ուշադրությունը հրավիրեցի այն փաստի վրա, որ ՀՑԹԻ գիտական ֆոնդերում հաշվառված են հիմնականում Հայոց ցեղասպանությանն առնչվող պատմագիտական և աղբյուրագիտական նշանակության գրքեր, որոնց մեծ մասը եզակի օրինակ են: Նիստի ընթացքում տնօրենից փորձեցի ճշտել, թե ո՞րն է այս խրթին, աշխատատար թղթատարություն պահանջող երկարատև գործընթացը սկսելու իմաստը: Պարոն Մարությանը պատասխանեց, որ դա իր ցանկությունն է: Ապա ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանին ուղարկած նամակում (07.03.2020), որպես հիմնավորում, նշել է. «Այս փոխոխությունը հետազոտողին հնարավորություն կընձեռի ազատորեն օգտվել ձևավորվելիք գրադարանից»:

Հիշեցնեմ, որ մինչ այս պահը ուսումնասիրողների համար որևէ խոչընդոտ չի եղել գիրքը կամ պատվիրած մամուլը մեր հարմարավետ ընթերցասրահում կարդալու համար: Հետևաբար` այս հիմնավորումն ինձ համար անհասկանալի է, հատկապես, որ ըստ էության, ընթերցասրահը մնում է նույն տեղում, շարունակելու է սպասարկել ընթերցողին, հետազոտողին, ինչպես առաջ:

Մյուս մտահոգությունս այն է, որ սկսված գործընթացը կարող է նախադեպային լինել հետագայում, եթե ոչ՝ գործող տնօրենի, ապա՝ հաջորդների համար` հիմնական ֆոնդին «ոչ համապատասխան առարկաներ» հիմնավորումով դրանք դուրս գրելով: Այսինքն` այս գործընթացով խախտվում է թանգարան-ինստիտուտի հիմնական ֆոնդի անձեռնմխելիությունը, փոխարենը՝ սկսում է ակտիվանալ մարդկային սուբեկտիվության գործոնը:

Եվ, ի վերջո, ինչպես վերը նշեցի, սա դեռևս չկիրառված գործընթաց է ՀՀ թանգարանային միջավայրում՝ հղի տեսանելի ու անտեսանելի, շոշափելի և ոչ դրական հետևանքներով»,- շարունակել է նա։ :

Գոհար Խանումյանն ասել է, որ որպես գլխավոր ֆոնդապահ՝ ֆոնդերի կառուցվածքային փոփոխության բուն գործընթացի մասին տեղեկացել է մամուլից (168.am-ից.- Մ.Պ.), որտեղ հրապարակված էր ԿԳՄՍ նախարարությունից ստացված պատասխանը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:12
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական...
Աղբյուր` Panorama.am
23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am
22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}