Մշակույթ 09:51 11/05/2020 Հայաստան

Սարյանի ու Զարդարյանի անհետացած գործերի մասին

Օրերս ՀՀ քննչական կոմիտեն տեղեկատվություն էր տարածել, որ 2018-2019թթ. ընթացքում «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում թանգարանային առարկաների առկայության ստուգման արդյունքում պարզվել էր, որ բացակայում են երկու մշակութային առանձնակի արժեք ներկայացնող՝ Մարտիրոս Սարյանի «Հայաստան» գեղանկարի էսքիզը և Հովհաննես Զարդարյանի «Վերածնունդ» եռանկարը: Դեպքի առթիվ 2019թ. ապրիլի 3-ին հարուցվել էր քրեական գործ՝  գողություն, առանձնակի արժեք ունեցող առարկաներ հափշտակել, պաշտոնեական անփութություն հատկանիշներով։ 2020թ. մայիսի 7-ին կատարված քննչական գործողության արդյունքում հայտնաբերվել և առգրավվել էին առանձնակի արժեք ներկայացնող աշխատանքները: Նախաքննությունը շարունակվում է:

Panorama.am-ը արվեստաբան, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Լիլիթ  Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչ նկարների մասին է խոսքը։ Նա նշեց, որ այդ գործերն անձամբ չի տեսել, դրանք տեսնելը գրեթե անհնար էր. օրինակ, Սարյանի եռանկարի երկու հատվածները չկան, միայն մեկ հատվածն է մնացել, Զարդարյանի աշխատանքը շատ վատ վիճակում է, քայքայված, ֆիզիկապես վնասված։ Միայն Սարյանի ու Զարդարյանի ժառանգների պատմելով գիտի, թե ինչ գործեր են դրանք, ինչ վիճակում են եղել։

Լ. Սարգսյանի ներկայացմամբ, այդ գործերը պահվել են Ցուցահանդեսային կենտրոնում. «Այդ կենտրոնը խորհրդային ամբողջատիրական մշակույթի վառ արտահայտությունն էր, մի հիմնարկ, որտեղ պահվում էին արվեստագետների ստեղծագործությունները, որոնք կատարված էին պետական պատվերով։ Ըստ էության, պահոց էր։ Դրականն այն էր,  որ խորհրդային ժամանակ խրախուսվում էր, որ արվեստը, մշակույթը տարածվեր մարզերում, գյուղերում և հաճախ այդ պահոցներից գործեր էին ընտրվում, այս կամ այն առիթով տարբեր գյուղերի մշակույթի տներում ցուցադրում, հետո հետ բերվում կամ ուղարկվում էին Խորհրդային միության երկրներ և արտերկիր ցուցադրության։

Բոլորս շատ լավ գիտենք, որ անկախության ձեռք բերումից հետո խորհրդային ժառանգության ալան-թալան է տեղի  ունենում։  Այդ ալան-թալանը մեծապես նաև մշակույթին էր վերաբերում, տեր չկար, ողջ ենթակառուցվածքը քայքայված էր։ Ըստ էության, ցուցահանդեսային կենտրոնի տնօրենների անբարեխղճության հետևանքով անհետացել են շատ գործեր, գուցե անգամ վաճառվել և արտահանվել, որի մասին, սակայն, հստակ տեղեկություններ դեռ չկան

Ճիշտ նախաձեռնություն էր, եթե չեմ սխալվում նախորդ իշխանությունների ժամանակ, որ Ցուցահանդեսային կենտրոնը, որպես չգործող հիմնարկ, լուծարեցին, մնացած գործերը տեղափոխեցին Ազգային պատկերասրահի բալանս, ֆիզիկապես էլ տեղափոխեցին, որ պատշաճ պայմաններում պահվեն, քանի որ այնտեղ պայմանները շատ վատն էին, անմխիթար վիճակ էր, հոգ տանող չկար, իսկ կտավները փխրուն են, խոնավությունից, ջերմաստիճանի տատանումից քայքայվում են»։

Խոսելով այդ երկու գործերի մասին, արվեստաբանն ասաց, որ հսկայական չափսերի եռանկարներ էին։

«Մարտիրոս Սարյանինը՝ մասնակցությամբ Հենրիկ Սիրավյանի,էսքիզ է եղել, իսկ գործն Առնո Բաբաջանյանի համերգասրահի նախասրահի ապակենկարն է։ Սարյանի աշխատանքը երեք մասերից է բաղկացած եղել։ Ինչպես վկայում է վարպետի թոռնուհի և Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը, երեք մասերից երկուսն անհետացած են, վնասված կտորները, որոնք մնացել են, կենտրոնական մասից են։


Հովհաննես Զարդարյանի ստեղծագործության վերաբերյալ դստեր՝ նկարչուհի Անահիտ Զարդարյանի հետ եմ խոսել։ «Վերածնունդ» է կոչվում, տարածված թեմա էր խորհրդահայ կերպարվեստում, արտահայտում էր վերածննդի գաղափարը, որ վերածնվում էր Խորհրդային Հայաստանը, զարգանում էր։  Հովհաննես Զարդարյանը բավական ազատամիտ նկարիչ էր, թեպետ խորհրդային արվեստի կարկառուն դեմքերից մեկն էր։ Դստեր  վկայությամբ, նա չէր սիրում պետպատվեր անել, չի ցանկացել այս պատվերն անել»,- պատմեց Լ. Սարգսյանը։

Panorama.am-ի հետ զրույցում Անահիտ Զարդարյանն ասաց, որ իր հայրիկին պատվիրել էին նկարը 1971 թվականին Սովետական միության հիմնադրման 50-ամյակի առիթով։

«Հայրս հրաժարվեց այդ պատվերից։ Ես և ամուսինս՝ Ռոբերտ Այվազյանը, նոր էինք ավարտել, ասացինք, որ ընդունի այդ պատվերը, մեզ ներգրավի աշխատանքներում, մեծ ծավալի գործ է, միասին կանենք, մեզ ուղղություն կտաս։ Սկսեցինք միասին էսքիզներ անել։ Նա մեզ ազատություն էր տալիս, նաև առաջարկներ անում։ Մեջտեղի հատվածը հայրս էր անում, կին էր պատկերված ձեռքերը բարձրացրած, վերածնունդն էր խորհրդանշում։ Մի կողմը բերրիության խորհուրդն էր արտահայտում՝ կանացի ֆիգուր, ծառեր, բերքահավաք, ես էի անում, մյուս հատվածը նվիրված էր գիտությանը, ամուսինս էր անում։ Այն ներկայացվեց Մոսկվայում ցուցադրության մեր երեքի անվան տակ։ Վերադարձվեց Հայաստան, տարել էին պահոց։ Այլևս ոչ մի տեղեկություն չունեիք այս նկարի մասին»,- պատմեց նա։

Լիլիթ Սարգսյանն ասաց, որ քրեական գործից մանրամասներ չգիտի, իր համար էլ հասկանալի չէ, թե բուն քրեական տարրն այստեղ որն է, ինչ կողոպուտի մասին է խոսքը, կոնկրետ որ ֆոնդերում են հայտնաբերվել։ Հույս ունի, որ հետագայում, երբ քննությունն ավարտվի,  կհրապարակվի տվյալներ։
Մեծ արվեստագետների այս երկու աշխատանքներին մշակութային առանձնակի արժեքի կարգավիճակ են տրվել հենց այն ժամանակ, երբ «Փորձագիտական կենտրոնի» տնօրենը եղել է Լիլիթ Սարգսյանը։

«Անցյալի տարի, երբ «Փորձագիտական կենտրոնի» տնօրենն էի, քննչականի պահանջով մշակույթի նախարարությունից շտապ գործ ստացանք՝  Ցուցահանդեսային կենտրոնի այն գործերը, որոնք դեռ կային, մնացել էին այս կամ այն վիճակով, ցուցակով տրամադրվեց մեզ, որպեսզի գնահատեինք ու արժևորեինք, պարզեինք, արդյոք  այդ գործերի մեջ կան ազգային արժեքի նշանակություն ունեցող աշխատանքներ։ Բացառիկ մշակութային արժեք կատեգորիա  կա, դրանք անձեռնմխելի գործերն են, պետք է պահվեն։ Այդ հսկայական ցուցակի մեջ կային տարբեր որակի գործեր՝ ակնհայտ խորհրդային խալտուրայից մինչև հետաքրքիր արժեքավոր գործեր։ Գնահատում էինք լուսանկարների հիման վրա, որոնք շատ հաճախ անմխիթար վիճակում էին։  Կենտրոնի փորձագետների համար սա շարքային պետպատվերով արվող գործ էր, որևէ ֆինանսական շահ էլ չունեին։ Փորձագետներն աչքի անցկացելով՝ որոշեցին, որ ոչ մի արժեքավոր բան չկա այդ ցուցակում։  Որպես արվեստաբան՝ ուշադիր ու սրտի ցավով նայեցի, հասկացա, որ առնվազն այս երկու գործերը՝ նախ Սարյանին ու Զարդարյանին էին պատկանում, նաև՝ իրենց պատմական նշանակությամբ, հետաքրքրությամբ,  պետք է բացառիկ արժեքի կարգավիճակ ստանան։ Ես պնդեցի, որպեսզի տրվի այդ կարգավիճակը և տրվեց։ Եթե մենք դա չանեինք, միջին, որոշակի գեղարվեստական արժեքի կարգավիճակ տրվեր, այս ամբողջ պատմությունը չէր լինի, ամենյան հավանակությամբ, այս երկու մոնումենտալ գործերի մասին էլ ոչինչ չէինք իմանա»,- ասաց արվեստաբան Լիլիթ Սարգսյանը։

Լուսանկարները՝ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}