ԵՄ հանձնաժողովը Եվրամիության երկրներին կոչ է անում նախապատրաստվել COVID-19-ի երկրորդ ալիքին
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԵՄ անդամ երկրները պետք է պատրաստվեն COVID-19-ի տարածման երկրորդ ալիքի հնարավոր ժամանմանը: Այս մասին գրում է Gazeta-ն։
Նշվում է, որ պետությունները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի պատրաստ լինեն նման զարգացմանը:
Հստակեցվում է, որ համապատասխան եզրակացություններն արվել են ռիսկի հերթական գնահատումից հետո: Այս ընթացակարգը պարբերաբար իրականացվում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից:
Համաձայն վերջին տվյալների, աշխարհում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 4 միլիոն դեպք: Միևնույն ժամանակ, մահացել է մոտ 300 հազար մարդ, վերականգնվել է 1,5 միլիոն մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում