Քաղաքական 15:38 11/05/2020 Հայաստան

«Այլընտրանքային նախագծեր խումբ». ԱԺ-ում միջադեպը պետք է ունենար քաղաքական կոշտ արձագանք

«Այլընտրանքային նախագծեր խումբ»-ը տարածած հոդվածում անդրադարձել է օրեր առաջ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին մի քանի տեսանկյունից։

Հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Հարվածը տեղի ունեցավ, - ասաց Օստապը, քորելով վնասված տեղը,- նիստը շարունակվում է
ԱԺ միջադեպը վայրկյաններ անց դադարեց մի երկու հոգու կամ մի քանի խմբակցությունների սեփականությունը լինել։ Դա խորքային դեֆեկտ է։ Դա երկարատև ազդեցության գործոն է։ Դա նաև անսպառ հումորի նյութ է։ Հակասական մեկնաբանությունների հորձանուտից առանձնացնենք երեքը.

Քաղաքական ծաղրանկարչի  մեկնաբանություն

Այս ժանրի Օսկարը, միանշանակ, վարչապետ Փաշինյանինն է։ Իր ոճին համապատասխան՝ փորձեց մեղադրել ուրիշներին։ Բայց դա այնքան արհեստական էր, որ չաշխատեց։ Մեղադրել հարձակման զոհին, թե՝ դո՛ւ ես մեղավոր հարձակման մեջ, շատ հին ու սպառված մտածողություն է։ Բայց ունի ծայրահեղ վտանգավոր ռիսկեր՝ դա ինդուլգենցիա է հաջորդ բռնութան դեպքերին։ Միջադեպը պետք է ունենար քաղաքական կոշտ արձագանք։ Փոխարենը՝ ստացվեց քաղաքական ծաղրանկար։ Մի ժանր, որը սրընթաց մտնում է պետության կյանքի  բոլոր ոլորտները։
Մարզական մեկնաբանություն.  չափալախ, քացի, հարված հետևից...

Այստեղ գերբնական հոտառության տեր Պաշա Էմիլևիչը հասկացավ, որ հիմա իրեն ծեծելու են և կարող է պատահել՝ նույնիսկ ոտքերով (Իլֆ և Պետրով):

Միջադեպի գլխավոր մարզական մեկնաբանի դափնին հենց Էդմոն Մարուքյանինն է։ Օրվա վերջում տեղի ունեցածը Էդմոնը այնպիսի նատուրալիստական նրբություններով էր վերապատմում, ինչպես անում են բոքսի, «մարտեր առանց կանոնների» մեկնաբանները.

«Սասուն Միքայելյանը (տեսանյութերից երևում է) ցանկացել էր շիշ նետել ինձ  վրա, ասում էր. «Գլուխդ կցխեմ», ես էլ իրեն էի պատասխանում… Սասուն Միքայելյանը տեղից վեր կացավ եկավ առաջ, մտածեցի՝ ես էլ գնամ առաջ, որովհետև չէի ուզում ամբիոնի մոտ ինձ մոտենա, չնայած՝ չեմ հաշվարկել, որ կխփի, բայց կարծում էի՝ կհրի, ցած կընկնեմ ամբիոնից: Իջա, որ գնամ ընդառաջ, ձեռքերը պահեմ, ասեմ նստի տեղդ, թող ելույթ ունենամ:

Եթե պատկերացնեի, որ կխփի, հեշտությամբ կարող էր ձեռքը պահել: Բայց հանկարծակիի եկա, չհասցրեցի անգամ գլուխս թեքեմ, Սասուն Միքայելյանն ինձ խփեց, որից հետո պատգամավորները մտան մեր արանքը, այդ ընթացքում հասցրեցի ոտքով ես էլ խփեցի և պատգամավոր Արտակ Մանուկյանը մեջքից գլխիս խփեց, դա թույլ հարված էր, Սասուն Միքայելյանի հարվածն էլ ուժեղ չէր, բայց դրանից հետո Վահե Ղալումյանը հարվածեց, որն ամենաուժեղ հարվածն էր: Դրա համար բարձացա ամբիոն, ասացի՝ հետևից խփում եք և ասացի՝ ինչքան էլ ծեծեք, ես խոսելու եմ»։

Տպավորություն է ստեղծվում, թե Էդմոն Մարուքյանի համար այս պատմության մեջ ամենակարևորը հարվածների ուժգնությունն ու հերթականությունն էին։

Ռազմական մեկնաբանություն. Նիկոլի Չապաևը

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար, Իմքայլական Ավետ Պողոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է տեղի ունեցած ծեծկռտուքին։
«Ձեզ թվում է՝ երկու պատգամավորի ծեծկռտո՞ւք տեսանք մենք ԱԺ-ում: Ցավոք, մենք ականատես ենք Հայաստանի անկախության և ինքնիշխանության համար կռվին, որը այդ պահին տեղի էր ունենում Աժ պատերի ներսում: Ու հատկանշական է, որ մայիսյան ապսամբության 100-ամյակի օրերին, Շուշիի ազատագրման օրը: Վստահաբար՝ Հայաստանը հաղթելու է այդ պատերազմում»։
Թե կենտրոնի թաղապետը ինչ նմանություն է տեսել Էդմոն Մարուքյանի և ասենք, Աղդամի, Լաչինի, Ֆիզուլիի միջև դժվար է ասել։ Բայց մեկ դար առաջ գրված անմահ տեղծագործության մեջ Օստապ Բենդերը, նայելով Շուրա Բալագանովի դատարկ հայացքին, ասում էր. «Զորահանդեսի հրամանատարը ե՛ս եմ, Շուրա»»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}