Արցախի պարետ. Կորոնավիրուսով վարակված 14 անձանցից երկուսի մոտ են եղել բարդություններ
Արցախում մինչև հունիսի 11-ը ժամը 22:00-ը ներառյալ երկարաձգվել է արտակարգ իրավիճակ, ինչը նշանակում է, որ շարունակելու են ապրել որոշակ սահմանափակումների պայմանաններում։ Ասուլիսում ասաց Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։ Նրա խոսքով, սահմանափակումները, մասնավորապես, վերաբերում են Արցախի Հանրապետություն մուտք ու ելքին, առանձին համայնքներում ազատ տեղաշարժմանը, հավաքներին ու հանրային միջոցառումներին։
Արցախի պարետն ասաց, որ այս պահի դրությամբ Արցախում ունեն հաստատված կորոնավիրուսի 14 դեպք, որից 8-ն արդեն առողջացած են, այսինքն բուժվում է այս պահին 6 անձ։ Նրա խոսքով, բոլոր 14 հիվանդներից միայն 2-ի մոտ են բարդություններ առաջացել, մնացած անձանց մոտ հիվանդությունն անցել է ասիմպտոմ, ուղղակի մեկուսացած պայմաններում գտնվել են հսկողության տակ։
«Լավ լուրն այն է, որ մեր բոլոր օջախները, որոնք վերաբերում էին Քաշաթաղի շրջանին, Քարվաճառ քաղաքին, Մատարակերտի շրջանի առանձին համայնքներին, Ստեփանակերտին, բոլորը կարող ենք համարել մարված»,- ասաց Գ. Մարտիրոսյանը։
Նա նշեց, որ վեց դեպքը Շահումյանի շրջանի երկու համայնքից են, օջախն, ըստ էության, մեկ աղբյուրի հետ են կապված։ Չորս հոգի Նոր Վերիշեն համայնքից են, մի ընտանիք անդամներ են, երկու հոգի Նոր Բրաջուր համայնքից են, տարբեր ընտանիքներից են։ Պարետն ասաց, որ իր որոշմամբ, այդ երկու համայնքներում 14 օրով տեղաշարժի սահմանափակումներ են մտցվել, կհանվեն, երբ որևէ դեպք ի հայտ չգա։ Նրա խոսքով, աղբյուրը, նախնական տեղեկություններով, հավանաբար, ՀՀ-ից մուտք գործած վարակակիր անձի շփման արդյունքում է առաջացել։
Գ.Մարտիրոսյանի խոսքով, ընդհանուր 360 թեստավորում են իրականացրել, այսօր նույնպես վարակակիր անձանց շփման շրջանակից մի քանի տասնյակ մարդկանց թեստավորել են, պատասխանները, հավանաբար, կլինեն վաղը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգելու է
- Արցախում նոր վարակակիրներ են հայտնաբերվել
- Արցախում մեկուսացման մեջ է գտնվում 15 քաղաքացի
- Արցախում երկու քաղաքացու մոտ հաստատվել է նոր կորոնավիրուսի վարակ,ընդհանուր ՝10 դեպք
- Արցախում ավարտին են մոտենում COVID-19-ի հայտնաբերման լաբորատորիայի շինաշխատանքները
- Արցախում թեստավորված 23 քաղաքացու մոտ կորոնավիրուս չի հաստատվել
- Արցախում նոր վարակակիրներ չկան
- Արցախում կորոնավիրուսով վարակված 8 քաղաքացիներից 6-ն արդեն ապաքինվել են