Սաակաշվիլին Վրաստանում սով է կանխատեսում է, եթե վատանան հարաբերությունները Ուկրաինայի հետ
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին ասել է, որ վրաց ժողովրդին սով է սպառնում, եթե Կիևի և Թբիլիսիի միջև հարաբերությունները վատանան։ Այս մասին, ինչպես գրում է Gazeta-ն, Սաակաշվիլին ասել է «Mtavari Arxi» հեռուստաալիքի եթերում:
Նրա կարծիքով, Վրաստանին է ավելի շատ պետք Ուկրաինան, և ոչ թե հակառակը: Ըստ քաղաքական գործչի, այն ամենը, ինչ մարդիկ գնում են վրացական խանութներում, «օրինակ, հացահատիկային ապրանքները, հնդկացորեն, մսամթերք, երշիկեղեն, կաթ, ներկրվում են Ուկրաինայից»:
«Ուկրաինան մեր ապրանքների համար շատ կարևոր շուկա է: Ուկրաինայի հետ հարաբերությունների վրա ստվեր գցելը աղետ կլինի, և վաղը Վրաստանում մարդիկ կմահանան սովից», - ասել է Սաակաշվիլին:
Հիշեցնենք, որ մայիսի 7-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Միխեիլ Սաակաշվիլիին նշանակեց բարեփոխումների հանձնաժողովի նախագահ: Դրանից հետո Վրաստանը Կիևից հետ կանչեց իր դեսպանին:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանը Կիևից հետ է կանչել իր դեսպանին՝ Սաակաշվիլիի նշանակման պատճառով
- Միխեիլ Սաակաշվիլին նշանակվել է Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնում
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ