Քաղաքական 22:51 12/05/2020 Հայաստան

Միքայել Մինասյան. Նիկոլ Փաշինյանը խախտել է պոպուլիզմի չգրված օրենքը

Սուրբ  Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինքասյանը հրապարակել է «Ստի վերջը» տեսաշարի երրորդ տեսանյութը, որը վերնագրված է «Պոպուլիզմ ու թալան. պետական օլիգարխն ու մի ինքնաթիռ մաքսանենգ ծխախոտը»։

Մինասյանն այստեղ  պատասխանում է բազմաթիվ մարդկանցից ստացած հարցին՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը պոպուլիստ է։

«Պատասխանն անսպասելի է։ Ոչ։ Նիկոլ Փաշինյանը պոպուլիստ չէ։ Իսկ թե ինչու պոպուլիստ չէ, փորձեմ բացատրել»,-ասաց նա։

Մինասյանը նշեց, մարդկանց մի խումբ կա, որոնք ոչ վաղ անցյալում ապրում էին վատ, միջին վատ կամ մինջին լավ, մի խոսքով, ոչ լավ, բայց հիմա ապրում են շատ-շատ լավ ժողովրդի հաշվին։

Երկրորդ խումբը ժողովուրդն է, որ անցյալում  ապրում էր ոչ լավ կամ վատ, բայց հիմա ապրում է շատ վատ, ամեն հաջորդ շաբաթ ավելի վատ է ապրում։ Մինասյանը նշեց, երրորդ խումբ էլ կա, ավելի ուշ կանդրադառնա նրանց։

«Առաջին խումբը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը, իր ընտանիքը, քիչ քանակի մտերիմներ, որոնք օգտվում են իշխանությունից և ապրում են ժողովրդի հաշվին։ Այդ մարդիկ պոպուլիստներ չեն, կրկնում եմ, Նիկոլ Փաշինյանն էլ պոպուլիստ չէ, որովհետև նա խախտել է պոպուլիզմի չգրված օրենքները»,-խոսքը շարունակեց Մինասյանը։

Նա որպես օրինակ նա համեմատությւոն անցկացրեց Վրաստանի նախկին նախագահի Միխեիլ Սահակաշվիլու հետ, որը չապրեց կառավարական ամառանոցում, չօգտվեց առավելություններից, վարդերի հեղափոխությունից հետո Սահակաշվիլին  չնմանվեց այն իշխանություններին, որոնց դեմ ինքն արեց հեղափոխությունը։

«Ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը, Նիկոլ Փաշինյանն առաջին օրվանից ոչ միայն չօգտվեց  այդ ամբողջ փաթեթից, այլև այդ փաթեթն ավելացրեց։ Հիշում եք, որ նա նույնիսկ չսպասեց, որ իր քաղաքական հակառակորդ Սերժ Սարգսյանը լքի պետական ամառանոցները, չտեսի պես, ինքնամոռաց մտավ դաչաները, սկսկեց ցույց տալ, ժողովուրդ ջան, այստեղ ես ապրելու եմ, ուտելու եմ, լողանալու եմ, իմ ամառանոցն է, վայ-վայ, ինչ լավն է»,-հիշեցրեց նախկին դեսպանը։

Մինասյանը հիշեցրեց, Փաշինյանի երկրորդ ոչ պոպուլիստական քայլը, նա ծախսել է երկու մլն դոլար վերանորոգելու առանձնատունը։

«Վստահենում եմ, հասկանալի պատճառներով ես եղել եմ այդ տանը, կարիք չուներ միլիոնավոր դոլարներով վերակառուցման»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դստեր ամուսինն է։

Նրա խոսքով, Նիկոլ Փասշինյանը որոշեց, որ իր կյանքի որակը շատ ու շատ ավելի բարձր պետք է լինի, քան Սերժ Սարգսյանինը, որովհետև ինքն ուներ վաղեմի երազանք։ «Իր հիմնական երեք նպատակներից մեկն էր, որ ինքն ապրի Գագիկ Ծառուկյանից լավ, որովհետր Հայաստանի Հանրապետությունում միայն կայացած, շատ հարուստ բիզնեսմեն Գագիկ Ծառուկյանը կարող է իրեն թույլ տալ այն կյանքի որակը, որն ունի Նիկոլ Փաշինյանը։

Ես չգիտեմ, ուրիշ մարդ կա՞, որ կարող է ուղղաթիռով գնալ Ղարաբաղ իր ղային տեսնելու։ Կամ մեկ ուրիշ մարդ կա՞, որ անհասկանալի հանդիպման համար ինքնաթիռ վարձակալի ԱՄՆ գնալու համար։ Իսկական պոպուլիստը կգնար էկոնոմ դասով։

Այս օրինակները շատ շատ են»,-թվարկեց Մինասյանը՝ միաժամանակ հիշեցնելով, որ Փաշինյանը գնել է մեքենաներ իր ընտանիքի անդամների համար, ավելացրել է շարասյունը։

Նախկին պաշտոնյան վստահեցրեց, Փաշինյանի ու նրա ընտանիքի անդամների անվտանգության ապահովման համար աննախադեպ մեծ թվով միջոցներ են օգտագործվում, նման բան չի եղել վերջին երեսուն տարում Հայաստանում։

«Օրինակ իտալական վոյաժից մնաց երկու փաստ, ծախսվեց աներևակայելի մեծ գումար անիմաստ, փաստ համար երկու, որ նա կռվեց Սենատի նախագահի հետ ու այնտեղից հայտարարեց, որ Միքայել Մինասյանը փաստորեն վաըիկանյան պադվալներում է։ Ի դեպ, դա կարող էր անել իր ամառանոցից կամ Սևանի ամառանոցից, ես չէի նեղանա, կհասկանայի։ Պոպուլիզմի հետ բացարձակ աղերս չունեն միլիարդավոր պարգևավճարները։ Ամբողջ մի ժողովուրդ խնդրում է, ասում է՝ վերջ տվեք, ասում են իշխանության կողմնակիցներն ու ընդդիմադիրները, բայց նրանք թքած ունեն մարդկանց կարծիքի վրա, որովհետև համարում են՝ իրենք փրկիչ են ու պիտի ապրեն շատ-շատ լավ»,-ասաց Մինասյանը։

Նախկին դեսպանն ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե պոպուլիստ է, այլ պետական օլիգարխ, քանի որ պետության հաշվին ապրում է օլիգարխի պես։ Ըստ նրա, մինչ այս Նիկոլ Փաշինյանը դա անում էր թափանցիկ, բայց քանի որ հիմա հասկանում է՝ իր իշխանությանը քիչ է մնացել, փորձում է այնպիսի կարողություն դիզել, որ իրեն թույլ կտա պահպանել կյանքի բարձր որակը իշխանությանը կորցնելուց հետո։

«Դրա համար Հայաստանը ներքաշել է մի այնպիսի միջազգային մաֆիոզական համակարգի մեջ, որն ուղղակի խփում է Հայաստանի հեղինակությանը, որի աղմուկը դեռ շատ կլսենք։ Ես իհարկե խոսում եմ ծխախոտով լի օդանավի մասին, որն ունի հետաքրքրիր զարգացումներ։ Առաջին զարգացումն այն է, որ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ արեցին, որ այդ պատմությունը ծածկադմփոց անեն»,-ասաց Մինասյանը։

Նրա ներկայացրածի համաձայն, պատմությունը հետևյալն է, «Զվարնթոց» օդանավակայանից մեկնում է ինքնաթիռ, որը ըստ փաստաթղթերի պետք է գնար Աֆղանստան։ Սակայն Ինքնաթիռը վայրէջք է կատարում Ռուսաստանի Կրասնոդար քաղաքի օդանավակայանում, որտեղ իրավապահները առգրավում են ծխախոտի խմբաքանակն ու սկսկում է քրեական գործ։

«Ըստ օպերատիվ տվյալների, Նիկոլ Փաշինյանն ունի ուղիղ կապ դրա հետ, որովհետև Սիփան Փաշինյանը՝ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին, կազմակերպում է այդ բիզնեսը Հայաստանի հայտնի շրջանակաների հետ, գնում է այդ ծխախոտը և որոշում է այն վաճառել Ռուսաստանում։ Այն, ինչ որ ես ասում եմ, Ռուսաստանի հատուկ ծառայություններն ունեն դրա փաստերը, ինչպես նաև Հայաստանի հատուկ ծառայություններն ունեն, եթե արդեն չեն ոչնչացրել։ Հայաստանի իշխանությունները 20-25 օր է՝ զբաղված են հետքերի ոչնչացմամբ, և փորձում են հնարավորինս ամբողջ փաթեթները շտկել»,-նշեց նա՝ ավելացնելով, որ այդ գործում մասնակցություն են ունեցել Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանը, Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։

Մինասյանի խոսքով, Ռուսաստանի հատուկ ծռայությունները բեռի մասին իմացել են Հայաստանի հատուկ ծառայություններից, ինչի հետևանքով էլ ԱԱԾ-ում սկսկել է կադրային ջարդ։

«Հիմա ԱԱԾ-ում չիստկաներ են, ավելի քան 20 սպայի գործից ազատում են հանում են, քրեական հետապնդումների են ենթարկում, և այլն, և այլն։ Իսկ երկրորդ փուլով, փորձում են թղթերը շտկել։ Երրորդը, փորձում են ռուսների հետ բանակցել, որ տեղեկատվությունը չհրապարակայնացնեն՝ դրա փոխարեն զիջելով ինչ-որ մի բան»,-ասաց նա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

00:23
Ռոբերտ Քոչարյան. Այս իշխանությունը ռազմավարական դաշնակցի կարգավիճակից մեզ դարձրել է Ռուսաստանի պրոտեկտորատը
«Հիմա մենք այնքան ենք թուլացել, որ յուրաքաչյուր հարևան երկիր կարող է մեզ գրավել, մենք մեր սահմանները չենք կարող պաշտպանել կամ չենք...
Աղբյուր` Panorama.am
00:08
Ռոբերտ Քոչարյան. Ադրբեջանցին կարող է մեքենայի համարները Սյունիքում փոխել, քշել ու հասնել մինչև Երևան
«Այն, ինչ կատարվում է  Սյունիքում, ուղղակի խայտառակություն է։ Կան հատվածներ, որտեղ ադրբեջանցին կարող է փոխել իր մեքենայի համարները,...
Աղբյուր` Panorama.am
23:52
Ռոբերտ Քոչարյան. Իմ տպավորությամբ, թշնամին խնայում էր Արայիկ Հարությունյանի նստավայրում եղած մարդկանց
Արցախյան վերջին պատերազմում  Արցախի նախագահի նստավայրի անվնաս մնալը բազմաթիվ կասկածների ու հարցերի տեղիք է տալիս։ «Հիմա ինձ մոտ...
Աղբյուր` Panorama.am
23:28
Ռոբերտ Քոչարյան. Եթե Հայաստանի վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է Հայաստանում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել երեք լրատվամիջոցի՝ Yerevan.today-ին, Hayeli.am-ին և Politik.am-ին։ Ներկայացնում ենք...
Աղբյուր` Panorama.am
22:51
Ռոբերտ Քոչարյան. ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի մտածել, որ այն, ինչ ունենք, հետևանք է գործարքի
«Անցած ժամանակահատվածում նոր բացահայտումներ եղան, որոնք մեծ կասկածներ առաջացրեցին, թե ինչու մենք այսպիսի պարտություն ունեցանք։ Դա...
Աղբյուր` Panorama.am
22:38
Արմեն Պետրոսյան. Իրանի ուշագրավ ուղերձները Հայաստանին
Արաբագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իրանի ԱԳ նախարար Մ.Ջ. Զարիֆն այսօր Երևանում ոսկերչական նրբությամբ ընտրված...
Աղբյուր` Panorama.am
22:34
Արմեն Աշոտյան. Վստահ եմ, որ Թեհրանում ոչ ոք չէր ցանկանա նման «գնահատական» լսել Հայաստանից
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Ի՞նչ էր իրականում Իրանը ասում սրիկային։ Իրանի ԱԳՆ Զարիֆի՝ սրիկային ուղղված խոսքերը, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
22:28
Վազգեն Մանուկյան. Հայաստանում իշխանափոխությունը քաղաքական պահանջ չէ
Վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր հանդիպել է մի խումբ համախոհների հետ, որոնց հետ քննարկել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:42
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ ժամը ժամը 22։30-ին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ լրագրողներ Անժելա Թովմասյանին, Բորիս Մուրազիին և Սևակ Հակոբյանին տված հարցազրույցը կհրապարակվի այսօր՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
20:43
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպումը տեղի կունենա հունվարի 30-ին
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպումը տեղի կունենա հունվարի 30-ին, Մոսկվայում: «Արմենպրես»-ի հարցմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:37
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում հունվարի 28-ին, 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
20:30
ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևորությունը շարունակում է արդիական մնալ․ Ժան-Բատիստ Լեմուան
 Նոյեմբերի 9-ի հայտարարությունը, իհարկե, շատ կետեր է պարունակում, բայց կան կետեր, որոնք այնտեղ չկան: Այս մասին   լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
20:24
Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերին կներգրավվեն 10 հազար բուժաշխատողներ
Ճապոնիայի կառավարությունը  Տոկիոյում անցկացվելիք  ամառային օլիմպիական խաղերի ընթացքում  նախատեսում է ներգրավել շուրջ 10 հազար...
Աղբյուր` Panorama.am
20:19
Արմելլա Շաքարյանը նշանակվել է Մեքսիկայում Հայաստանի դեսպան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմելլա Շաքարյանին Մեքսիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տիգրան Հարությունյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ
ՀՀ նախագահի հրամանագրով Տիգրան Հարությունյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն...
Աղբյուր` Panorama.am
20:13
Երևանում ևմարզերում կլինեն հոսանքազրկումներ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
20:11
Լավրովն ու Այվազյանը քննարկել են ԼՂ վերաբերյալ հայտարարությունների իրագործումը
 Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ռուսաստանի Դաշնության,...
Աղբյուր` Panorama.am
20:05
«Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված կարանտին սահմանելու մասին» որոշման մեջ կատարվել են փոփոխություններ
Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը քննարկելու, որոշակի սահմանափակումներ վերանայելու նպատակով առողջապահության...
Աղբյուր` Panorama.am
20:02
«Լենինգրադի ազատագրմանը մասնակցել է 100 հազար հայ, որոնցից շուրջ 20 հազարը զոհվել է»
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մասնակցել է Լենինգրադի պաշարման ավարտի 77-ամյա տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությանը: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:58
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է արագ դրամական փոխանցումների համակարգով արտարժութային փոխանցումների վճարումը ՀՀ դրամով
ՎՏԲ-Հայաստան Բանկը, հանդիսանալով առաջատարներից մեկը դրամական փոխանցումների ծավալով` իր հաճախորդներին առաջարկում է միջազգային դրամական...
Աղբյուր` Panorama.am
19:51
Երիտասարդը համագյուղացու տնից գողացել է հեռուստացույցն ու նվիրել զոքանչին
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները բերման են ենթարկել Ջաղացաձոր գյուղի 31-ամյա մի բնակչի, ով համագյուղացու տնից գողացել է խմիչք և...
Աղբյուր` Panorama.am
19:42
Վրաստանի արտգործնախարարը վարակվել է կորոնավիրուսով
Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Այս մասին տեղեկատվությունը տարածում է ինքը՝...
Աղբյուր` Panorama.am
19:31
Հունաստանի կողմից նոր կործանիչների գնումն անհանգստացրել է Թուրքիային
Թուրքիայում մամուլում իրարանցում է առաջացրել Ֆրանսիայից 18 միավոր Rafale կործանիչներ գնելու վերաբերյալ նախօրեին Աթենքի ու Փարիզի միջև ստորագրած...
Աղբյուր` Panorama.am
19:20
Տղամարդկանց բասկետբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակիցներն արդեն հայտնի են
 Տղամարդկանց բասկետբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակիցներն արդեն հայտնի են:Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։ Պատվավոր...
Աղբյուր` Panorama.am
19:12
Արցախի ՊԲ-ն ներկայացնում է արցախյան պատերազմի հերոսական դրվագներ
Արցախի պաշտպանության բանակը շարունակում է ներկայացնել  արցախյան պատերազմի հերոսական դրվագները: «Հյուսիսային ուղղությամբ տեղի...
Աղբյուր` Panorama.am
19:02
Շամլուղի փլուզվող շենքի բնակիչներին խիստ զայրացրել է Լոռու մարզպետի պատասխանը
 ՀՀ Լոռու մարզի Շամլուղ քաղաքի 1-ին փողոցի, 10-րդ շենքի բնակիչները բաց նամակով դիմել են ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների...
Աղբյուր` Panorama.am
18:54
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Ծնվել է արցախյան պատերազմի ընթացքում զոհված կապիտան Անդրանիկ Հայրյանի որդին
«Էրեբունի» ԲԿ-ում ծնվել է արցախյան պատերազմի ընթացքում զոհված կապիտան Անդրանիկ Հայրյանի որդին: Այս մասին տեղեկանում ենք ԲԿ-ից։...
Աղբյուր` Panorama.am
18:31
Արթուր Ազարյանը պարզաբանում է ՀՖՖ գործադիր կոմիտեի կայացրած որոշումները
ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում պարզաբանել է ՀՖՖ գործադիր կոմիտեի՝ այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
18:21
Զինծառայողներն արյուն են հանձնել
5-րդ զորամիավորման մի շարք զինծառայողներ, բուժծառայության պետի գլխավորությամբ, կամավորության սկզբունքով արյուն են հանձնել: ՀՀ ՊՆ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եռաբլուրում նշեցին Քարին Տակի ինքնապաշտպանության 29-րդ տարեդարձը
15:26 26/01/2021

Եռաբլուրում նշեցին Քարին Տակի ինքնապաշտպանության 29-րդ տարեդարձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}