Քաղաքական 15:29 12/05/2020 Հայաստան

Վահե Հովհաննիսյան. ԱԺ ծեծկռտուքը ու շարունակվող բազարը. պետք է սկսել տարանջատվել

«Այլընտրանքային նախագծեր խումբ» Վահե Հովհաննիսյանն իր հոդվածում գրում է.

«Զրոյական մակարդակ, սեփական դերի զրոյական գիտակցում, պետության ընկալման զրոյական աստիճան։

«Քֆուրը, պիսկելը» խփելը մեր քաղաքական միտքն են։ Ու մենք ուզում ենք այս որակներով թուրք-ադրբեջանական ճնշմանը դիմանա՞լ։ Ուզում ենք 21-րդ դարում պետությո՞ւն ունենալ։ Ուզում ենք տնտեսական ճգնաժա՞մ հաղթահարել։ Մենք ուզում ենք առաջադեմ երիտասարդներին, լավ կադրերին կարողանանք պահե՞լ Հայաստանում։ Կփախչեն երկրից ու հետ չեն նայի։ Չենք գտնի մի նորմալ հիմնավորում, որ ասենք՝ մի՛ գնացեք։
Իրենք իրենց համար պառլամենտ են սարքել, իրենք իրենց պարգևավճարներ են տալիս, իրենք իրենց փառաբանում, իրենք իրենց կուռք են ընտրել, իրենք իրենց՝ ստրուկ ընկալել, իրենք իրենց խանդում ու սատկացնում են։

Մենք ի՞նչ կապ ունենք սրա հետ։ Լայն հասարակությունը ի՞նչ կապ ունի սրա հետ. վարակի ալիքի առաջ հայտնված ժողովուրդը, գործազրկության և սովի առաջ անօգնական հայտնված ժողովուրդն ի՞նչ կապ ունի։ Տապալելով աշխատանքի բոլոր ուղղությունները՝ իրար «պիսկում են»։
Հետո լուրջ դեմքերով քննարկում ենք, թե ինչո՞ւ է բանակում խաղաղ պայմաններում այդքան ողբերգություն լինում։ 18 տարեկաններն անում են նույնը, ինչ՝ երկրի քաղաքական էլիտան` քֆուր, սուտի գողականություն։ Դրան գումարած՝ 18 տարեկանների ձեռքին կա ավտոմատ։ Կասեք՝ դա առաջ էլ է եղել. այո, իհարկե եղել է, և այսօր ստացվում է՝ դուք պարզապես օրգանական շարունակությունն եք այն ամեն վատի, որ եղել է, միայն ավելի եք կատարելագործվում ու նոր հորիզոններ նվաճում՝ խորացնելով քաղաքական-հասարակական դեգրադացիան։

Քաղաքական և տեսակային ինֆանտիլիզմը բերում է «քֆուրին և պիսկելուն»։ Երկու տարի անընդհատ այս փոքր երկրում ագրեսիա ու թշնամանք քարոզելու արդյունքը սա պիտի լիներ։ Ուրիշ ի՞նչ էիք սպասում։ Երկրով մեկ լինելու է ընդհանուր քրեածին վիճակի վատացում, ռազբորկաների ու սամասուդների հաղթարշավ։ Բոլորն անթաքույց լուծում են անձնական հաշիվներ, և մենք՝ մեծով-փոքրով, ներքաշվում ենք այս պղտոր հոսանքի մեջ։

Բարձր մշակութային արժեքներ, քաղաքացիական գիտակցություն, օրենքի և իրավունքի գերակայություն, հումանիտար և սոցիալական արժեհամակարգ և այլ նմանատիպ հասկացությունները շուտով սկսելու են մեզ անհասանելի մի բան թվալ։
Գեղարքունիքի դեպքը սամռկեցուցիչ էր որպես փաստ, բայց կրկնակի սամռկեցուցիչ էր դրա անարձագանքությունը։ 
Դրանից հետո պարզ է դառնում, որ մեր գալիք փուլի հերոսները լինելու են դիշովի քֆուրչիները, պիսկողները, վիզ կտրողները, շեֆի հրամանով խփողները։ Քննարկումն ընթանալու է միայն «ճշտի» ու հարվածի ուժգնության աստիճանը որոշելու շուրջ։ 
Իրար սատկացնող ԱԺ-ն աննկատ ընդունում է օրենքներ, որոնք հիմք են դնելու մի քանի սերունդի վենդետաների։ Սերնդեսերունդ փոխանցվելու է գույքի և խլված սեփականության բազարը։ Ո՞վ, որտե՞ղ հղացավ այս օրենքները, որտե՞ղ որոշվեց՝ դրանք բերել և փաթաթել մեր երկրի վզին, ու՞մ շահերն են դրանք սպասարկում. հարցերի պատասխանները կորում են օնլայն և ֆիզիկական բազարների աղմուկի մեջ։
Նախօրեին 88-ի անարժանապատիվ ծափը ինդուլգենցիա էր շեֆին՝ նույն ոճով շարունակելու, ինդուլգենցիա էր՝  խփելու ու հաշվեհարդարի, խրախուսանք էր բռնությանը։ 88-ը դա չի հասկացել, լինենք անկեղծ, 88-ը այդքան չի էլ մտածել։ Բայց հետագա ընթացքի որակը դրանից չի փոխվում։
Ու հարցը, միևնույն է, մնում է անպատասխան. ի՞նչ կապ ունենք մենք բոլորս այս ամենի հետ։ Ինչու՞ պիտի ողջ երկիրն ու բնակչությունը պատանդ մնան մի փոքր խումբ մարդկանց անձնական հաշիվներին, անձնական թշնամությանը, կուլիսային պայմանավորվածություններին, դրանց խախտումներին, ինչու՞ պիտի մենք մասնակցենք այս էժան թատրոնին ու դեռ այսքան բարձր գին վճարենք տոմսի համար։

Այսօր առաջացել է խնդիր՝ այս ամենից տարանջատվելու։ Հանրային դեմքերը, որոնք գտնվում են իշխանությունից դուրս, պիտի ձևակերպեն այն խնդիրները, որոնք կանգնած են երկրի առաջ, և որոնք որևէ կերպ չեն առնչվում ԱԺ ֆասադային պրոցեսներին։ Գտնել ասելիքի և օրակարգի  ընդհանրություններ. սա կոնկրետ լուծում պահանջող խնդիր է։ Կա ռիսկ, որ մենք բոլորս բաց ենք թողնում ետնաբեմում շարունակվող վտանգավոր գործընթացները։

Միաժամանակ, քաղաքական իշխանության ներսում գտնվող առավել առողջ և պատասխանատու դեմքերից պահանջվում են կոնկրետ քայլեր՝ տարանջատվելու այս ամենից։  Խոսեք, արտահայտվեք, ցույց տվեք ձեր անհամաձայնությունը, հանդես եկեք որպես ինքնուրույն գործիչներ։ Կոտրեք լռության ու միատարրության պատը։ Հրաժարական տվեք, եթե դա է միակ լուծումը։ Գտեք ձևը՝ տարանջատվելու, որպեսզի վաղը չկիսեք պատասխանատվությունն այն վտանգավոր զարգացումների համար, որոնք այսօր ձեր լուռ համաձայնությամբ են  հնարավոր դառնում»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:09
Դատական օրենսգիրքը մեր երկրում հաստատել է դատարանների նախարարություն, բուրգ, որը մինչ օրս գործում է. Ջհանգիրյան
«Ցանկանում եմ իմ գոհունակությունը հայտնել բոլոր երեք՝ «Լուսավոր Հայաստանին», «Բարգավաճ Հայաստանին» և «Իմ...
Աղբյուր` Panorama.am
13:03
ԼՀԿ-ն բոյկոտեց ԱԺ նիստը, քանի որ իշխանականները «կամք չունեցող» անձինք են և շարժվում են մեկ հոգու կամքով
«Իմաստ չունի մասնակցել մի նիստի, որտեղ որոշում կայացնող 82 պատգամավորները չունեն սեփական կարծիքը և առաջնորդվում են մեկ որոշմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
13:00
Ադամ Շիֆ․ Արցախի հարցը լուծված չէ, այլ պարտադրված հրադադար է, որը ևս Ադրբեջանը խախտում է
Շիֆը, խոսելով Կոնգրեսում ցեղասպանության ճանաչման մասին, հույս հայտնեց, որ այս ապրիլին կունենանք նաև նախագահական ճանաչում։
Աղբյուր` Panorama.am
12:54
Ակցիա. Այս անհայրենիքները մի օր էլ կհայտարարեն, որ Հայաստանը թուրքական է
«Մի քանի օր էլ չի անցել այն օրից, երբ դավաճան ու անհայրենիք Նիկոլ Փաշինյանը հենց այս շենքի ամբիոնից ասաց, որ Շուշին ադրբեջանական է։ Ես...
Աղբյուր` Panorama.am
12:44
Անվախ ղեկավարը պետք է կարողանա լավագույնս բացատրել՝ ինչպես կարող է հայկական Շուշի քաղաքը չլինել հայկական. Պողոսյան
«Ամոթ է, եթե Հայաստանի ղեկավարը տարածաշրջանում միակ, իրականում պատմական հայկական քաղաքի մասին, որը գոյություն ունի այսօր Հայաստանում ու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Մարզերի դպրոցներում առկա է շուրջ 695 ուսուցչի կարիք
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը մշակել են դպրոցներում էլեկտրոնային ուսուցման...
Աղբյուր` Panorama.am
12:24
ԱԺ-ն քննարկում է Գագիկ Ջհանգիրյանին՝ որպես ԲԴԽ անդամ ընտրելու հարցը
Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը։ Քննարկվում է ԲԴԽ անդամի ընտրության հարցը։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ իշխող «Իմ...
Աղբյուր` Panorama.am
12:13
ԱՄՆ-ում ավելի քան 120 մարդ մեղադրում է հունվարի 6-ի անկարգությունները կազմակերպելու մեջ
ԱՄՆ-ի ավելի քան 120 բնակիչների մեղադրանք է առաջադրվել հունվարի 6-ին Վաշինգտոնում անկարգություններ կազմակերպելու և Կապիտոլիումի գրավման մեջ: Այս...
Աղբյուր` Panorama.am
12:06
Հունաստանի վարչապետ․ Եթե չկարողանանք լուծել Թուրքիայի հետ ունեցած խնդիրը, կդիմենք դատարան
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը կանադական «Monocle» ամսագրին տված հարցազրույցում անդրադարձել է թուրք-հունական...
Աղբյուր` Panorama.am
12:01
Օտարերկրյա քաղաքացուն սպանելու համար Թուրքիայում ձերբակալվել է ԻՊ-ի 24 գրոհային
Թուրքիայի անվտանգության ծառայությունը գործողություններ է իրականացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
Պարգև սրբազանի՝ այլ պաշտոնի կոչվելը պայմանավորված էր միմիայն նրա առողջական վիճակով. Տեր Վահրամ
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը վստահ է՝ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը իր նոր հանգամանքում, դեռ շատ...
Աղբյուր` Panorama.am
11:51
ՀՀ ԱԳՆ․ ԵԽ-ն կրկին փաստեց՝ ԼՂ հիմնախնդրի հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքը
Եվրախորհրդարանը ոչ միայն դատապարտեց պատերազմական հանցագործությունները, այլև ընդգծեց, որ այդ հանցագործությունները պետք է անպատիժ չմնան:
Աղբյուր` Panorama.am
11:46
Արցախում կորոնավիրուսի 8 նոր դեպք է գրանցվել
Արցախում երեկ կատարվել է 73 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության  8 նոր դեպք: Արցախի առողջապահության...
Աղբյուր` Panorama.am
11:45
Ակցիա ԱԺ դիմաց. «Այսօր Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անօրինականություն է ուզում անել»
Ազգային Ժողովի դիմաց այս պահին բողոքի ակցիա է։ Մասնակիցներն այսօր էլ ահազանգում են՝ Նիկոլ Փաշինյանի կառավարման ամեն օրը հղի է նոր վտանգներով,...
Աղբյուր` Panorama.am
11:40
Շրջանառվում է Ներքին գործերի նախարարության կազմավորման վերաբերյալ օրենքի նախագծերի փաթեթ
Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ներքին գործերի նախարարության կազմավորման վերաբերյալ օրենքի նախագծերի փաթեթ:...
Աղբյուր` Panorama.am
11:33
ՊՆ. Աշխատակիցներին փոխանցված գումարներն ընդամենը աշխատավարձի կանխավճարն են
ՊՆ-ն ապատեղեկատվություն է որակում տարածված լուրերը, թե պաշտպանության նախարարությունը կրճատել է աշխատակիցների աշխատավարձերը։ «Լուրը չի...
Աղբյուր` Panorama.am
11:27
Արցախում հայտնաբերվել են երեք քաղաքացիական անձանց և մեկ զինծառայողի աճյուններ
Արցախում նախօրեին որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 4 աճյուն, որոնցից երեքը քաղաքացիական անձինք են։ Արցախի արտակարգ...
Աղբյուր` Panorama.am
11:22
ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Բլինկենն աջակցություն է հայտնել Հայաստանին ու Արցախին
ԼՂ-ում ռազմական գործողությունների բռնկման լույսի ներքո, մեր վարչակազմը կվերանայի աջակցությունը Ադրբեջանին
Աղբյուր` Panorama.am
11:12
ՏՄՊՊՀ-ն հրապարակել է հանքարդյունաբերության ուսումնասիրության արդյունքները
Ոլորտն առաջին անգամ համալիր ուսումնասիրության է ենթարկվել
Աղբյուր` Panorama.am
11:06
Սառնարանի անջատման պատճառով ԱՄՆ-ում ոչնչացվել է Moderna պատվաստանյութի 1900 չափաբաժին
Բոստոնի հիվանդանոցներից մեկում պահվող Moderna-ի կորոնավիրուսի պատվաստանյութի գրեթե 2000 դոզան ոչնչացվել է, երբ դռնապանը պատահաբար անջատել է...
Աղբյուր` Panorama.am
11:06
Թուրք գեներալ․ Բայդենի վարչակազմը, դեռ չանցած իր պարտականություններին, արդեն սպառնում է Թուրքիային
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իսմայիլ Հաքքը Փեքինն անհանգստացած է ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
10:54
Աշտարակում 18-ամյա երիտասարդ է սպանվել
Հունվարի 21-ին՝ ժամը 13:50-ին,, «Աշտարակի բժշկական կենտրոն», ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ...
Աղբյուր` Panorama.am
10:47
ԱՄՆ-ը պատրաստվում է միանալ կորոնավիրուսի դեմ միջազգային պայքարին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է, որ աշխարհը կանգնած է կովիդ հիվանդության դեմ պատվաստանյութը բաշխելու հարցում...
Աղբյուր` Panorama.am
10:41
ՀՊԿՆ-ին հատկացված նոր Yamaha երաժշտական գործիքների համերգ-շնորհանդես
Ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախումբը և ճապոնացի դաշնակահար Ականե Սակային:
Աղբյուր` Panorama.am
10:35
Արսեն Բաբայան. Որոշել են իրենց ծառայողներին ԲԴԽ խցկելով ծնկի բերել անկախ դատավորներին
Ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհդր անդամ, իրավաբան Արսեն Բաբայանը գրում է. «Ֆեյսբուքից տեղեկացա, որ...
Աղբյուր` Panorama.am
10:31
50 հազարից ավելի արցախցի արդեն վերադարձել է հայրենիք
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Արցախում տեղակայված խաղաղապահներն ամեն օր ուղեկցում են տեղի բնակիչների և փախստականների շարասյուները: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
10:25
Սոս Հակոբյան. Ժամը 11-ից լինելու եմ Ազգային ժողովի դիմաց
«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը գրում է. «Ես իմ մի շարք ընկերների հետ ժամը 11-ից լինելու եմ Ազգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Երևանում շները հոշոտել են ոչխարներին
11:25 22/01/2021

Երևանում շները հոշոտել են ոչխարներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}