Ինստագրամն արգելափակել է Կադիրովի էջը
Ինստագրամն արգելափակել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հաշիվը։ Ֆեյսբուք սոցիալական ցանցի ներկայացուցիչը, որին պատկանում է ինստագրամը, հայտնել է, որ Չեչնիայի ղեկավարի էջը հեռացվել է՝ նրա նկատմամբ պատժամիջոցների պատճառով:Այս մասին գրում է Lenta-ն։
Մեկնաբանելով Կադիրովի հաշվի արգելափակումն ինստագրամում, ֆեյսբուքի ներկայացուցիչն ասել է, որ դրանք գործում են ԱՄՆ օրենսդրության շրջանակներում:
«Այս դեպքում մենք հեռացրել ենք այն անձի հաշիվը, որը գտնվում է պատժամիջոցների տակ, ինչպես նախկինում ենք արել նման դեպքերում», - ավելացրել է ֆեյսբուքի ներկայացուցիչը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին