Քաղաքական 09:33 13/05/2020 Հայաստան

Հարութ Սասունյան. Լիբիայի ժամանակավոր կառավարությունը մեկ անգամ ևս ճանաչում է Հայոց ցեղասպանությունը

2020 թվականի ապրիլի 24-ին Լիբիայի ժամանակավոր կառավարությունը երկրորդ տարին անընդմեջ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: 2019-ի ապրիլի 19-ին ժամանակավոր կառավարությունը հանդես էր եկել համանման ճանաչմամբ:

Չնայած այդ ճանաչումը կարող է զարմացնել շատերին, քանի որ հազիվ թե Լիբիայում ապրող մի հայ գտնվի, սակայն այդուհանդերձ կան աշխարհաքաղաքական պատճառներ նման քայլ անելու համար։ 2012 թվականից ի վեր, Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի տապալումից և սպանությունից հետո, երկիրը մշտական կռիվների մեջ էր միմյանց դեմ պայքարող տարբեր ռազմական խմբավորումների հետ՝ Լիբիան կառավարելու համար:

Լիբիայի պաշտոնապես ճանաչված կառավարությունը սահմանափակված է ծովափնյա Տրիպոլիի և Միսրատայի շրջակայքում, մինչդեռ Լիբիայի տարածքի մեծ մասը գրավված է ժամանակավոր կառավարության կողմից՝ ռազմական առաջնորդ Խալիֆա Հաֆթարի գլխավորությամբ։ Ներքին քաղաքացիական պատերազմը զգալիորեն ընդլայնվել է Լիբիայի ներքին գործերին արտաքին տերությունների միջամտության պատճառով։ Թուրքիան և Քաթարը աջակցում են Կենտրոնական Կառավարությանը իսլամական զինյալներով և ռազմական տեխնիկայով, իսկ Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) աջակցում են ժամանակավոր կառավարությանը:

Լիբիայում հակադիր կողմերի երկրները նաև ներգրավված են դիվանագիտական բախումների ու լրատվական պատերազմների մեջ։ Անցյալ ամիս Սաուդյան Արաբիան հայտարարեց, որ արգելափակում է մուտքը դեպի թուրքական լրատվական գործակալություններ և կայքեր: Իր հերթին, Թուրքիան արգելափակեց Սաուդյան Արաբիայի և Էմիրությունների լրատվամիջոցները։ Ավելին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սատարում է «Մահմեդական եղբայրներին», իսկ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն դեմ են «Մահմեդական եղբայրներին»: Եգիպտոսը և Թուրքիան տարաձայնություններ են ունեցել այն պահից ի վեր, երբ «Մահմեդական եղբայրների» կողմնակից Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մորսին, որին աջակցում էր Թուրքիան, տապալվեց 2013 թվականին: Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն իրենց քաղաքացիներին խնդրել են բոյկոտել թուրքական արտադրանքը և ուղևորությունները դեպի Թուրքիա:

Այս տարածաշրջանային և ներքին տարատեսակ ցնցումները նպաստել են Հայոց ցեղասպանության ճանաչմանը Լիբիայի ժամանակավոր կառավարության Արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության կողմից 2020 թ․ ապրիլի 24-ին։ Ահա հայտարարության տեքստը․

«Մենք այսօր հիշում ենք Թուրքիայի կողմից հայ բնակչության ցեղասպանությունը, որն ընկնում է ամեն տարվա ապրիլի 24-ին։ Լիբիայի պետությունն այս տարելիցը ոգեկոչում է Կառավարության 2019 թ․ թիվ 238 որոշմամբ, որն այդ օրը հաստատել է որպես վերհիշելու ազգային օր։
Թուրքիայի հանցավոր գործողություններն ընդդեմ հայ ժողովրդի՝ հրկիզմամբ, կանխամտածված սպանությամբ, բռնի տեղահանությամբ և աստվածային օրենքներին հակասող այլ նողկալի գործողություններով՝ հանցագործություն է մարդկության դեմ, և այն պետք է ճանաչել ու պաշտոնապես ներողություն հայցել հայ ժողովրդից և հատուցել ջարդերով պայմանավորված նրա կրած ցավերի համար, որոնք չեն կարող ջնջվել հայերի և ամբողջ աշխարհի հիշողությունից։ Երբ մենք դատապարտում ենք մարդկայնության հետ որևէ աղերս չունեցող այս հանցագործությունը, մենք կրկին կոչ ենք անում աշխարհի երկրներին ճանաչել այս նողկալի ոճրագործությունը։
Այսօրվա Թուրքիայի կառավարությունն է, որ իր նոր իրավիճակում հանցագործություններ է գործում աշխարհի ժողովուրդների դեմ ՝ կոպտորեն միջամտելով նրանց ներքին գործերին։ Թերևս այն, ինչ նա իրականացրել է երեկ՝ հրթիռներով և անօդաչու սարքերով ռմբակոծելով Թարհունա քաղաքը (Լիբիա)՝ սպանելով երեխաներին, տարեցներին ու կանանց, ոչնչացնելով մարդասիրական շարասյունները, սնունդն ու բժշկական օգնությունը, վառելիքի ցիստեռնները՝ վարձկաններ բերելով և ահաբեկիչներին աջակցելով՝ հանցագործություններ են, որոնք ավելանում են մարդկանց դեմ ուղղված այլ հանցագործությունների թուրքական շղթային և հաստատում Էրդողանի  ամբարտավանության աստիճանն ու միջազգային բոլոր օրենքների ու նորմերի անտեսումը նրա կողմից»։

2019 թ․ ապրիլի 19-ին Լիբիայի ժամանակավոր կառավարությունն իր արտգործնախարարության միջոցով համանման մի հայտարարություն էր տարածել, որում ասվում է.

«Ժամանակավոր կառավարությունը մարտ ամսին պաշտոնապես ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև:
1915 թ. ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունները հավաքեցին, ձերբակալեցին և տեղահանեցին Կոստանդնուպոլիսից (ներկայումս Ստամբուլ), Անկարայի շրջան, 235-ից 270 հայ մտավորականների և համայնքի ղեկավարների, որոնց մեծամասնությանը վերջիվերջո սպանեցին:
Դրան հաջորդեց կանանց, երեխաների, տարեցների ու հիվանդների տեղահանությունը մահվան երթերով դեպի սիրիական անապատ։  Զինվորական ուղեկցորդների կողմից քշվող տեղահանվածները զրկված էին սննդից ու ջրից և պարբերաբար ենթարկվում էին թալանի, բռնաբարության ու սպանդի։
Ցեղասպանության զոհերի վերջնական թիվը կազմում է 1․5 միլիոն մարդ»։

Զարմանալի չէ, որ Լիբիայի ժամանակավոր կառավարությունը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության վերաբերյալ, քանի որ այն ծառայում է իր հակաթուրքական քաղաքական օրակարգին: Ավելի զարմանալի կլիներ, եթե այդպիսի հայտարարություն արվեր հակառակ իր շահերին:

Բոլոր երկրները սպասարկում են իրենց ազգային շահերը: Հայաստանի կառավարությունը ևս պետք է նույն կերպ վարվի: Լիբիան լավ օրինակ է: Արդեն երկրորդ տարին անընդմեջ նրա ժամանակավոր կառավարությունը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Ո՞րն է եղել Հայաստանի կառավարության արձագանքը։ Մենք տեղյակ չենք այդ կապակցությամբ որևէ հանրային մեկնաբանության մասին: Արդյոք ճի՞շտ չէր լինի, որ Հայաստանի  արտգործնախարարությունը հանդես գար հայտարարությամբ՝ ողջունելով Լիբիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը: Մի օր ժամանակավոր կառավարությունը կարող է դառնալ Լիբիայի օրինական ճանաչված կառավարությունը: Հիմա պահն է, որ Հայաստանը բարեկամական հարաբերություններ հաստատի Լիբիայի հետ։ Քանի որ Թուրքիան իր շրջափակմամբ և հակահայկական տնտեսական ու դիվանագիտական ջանքերով մեկուսացնում է Հայաստանը հարևաններից, ի պատասխան, Հայաստանը պետք է համագործակցի աջակից երկրների հետ և մեկուսացնի Թուրքիային իր հնարավորությունների չափով։

Լավ հարաբերություններ հաստատելով Լիբիայի ժամանակավոր կառավարության հետ՝ Հայաստանը նաև կարող է սերտացնել իր հարաբերությունները Եգիպտոսի ու Արաբական Միացյալ Էմիրությունների հետ և շտկել գոյություն չունեցող իր հարաբերությունները Սաուդյան Արաբիայի թագավորության հետ։ Վստահ եմ, որ այդ երկրները կգնահատեն Հայաստանի կառավարության մեկնած բարեկամական ձեռքը:

 Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:02
Հեռացեք պարոնայք, հեռացեք ինքնակամ, անաղմուկ․ Արմեն Չարչյան
NEWS.am-ը ներկայացրել է Բժշկական գիտությունների դոկտոր, «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, Արմեն Չարչյանի հոդվածը
Աղբյուր` Panorama.am
18:50
«Հետք». «Ցավ ու վիշտս թողած՝ ընկել եմ դռնեդուռ մահվան վկայական եմ ման գալիս». զոհված զինվորի եղբայր
«Հետք»-ը գրում է՝ Մուսաելյանների ընտանիքը բյուրոկրատական մղձավանջի մեջ է։ Աղբյուրի հետ զրույցում Շամո Մուսաելյանն ասել է, որ...
Աղբյուր` Panorama.am
18:39
Նիկոլ Փաշինյանի առանձնատունը հսկում են դիպուկահարները
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանի առանձնատունը հսկում զինված նշանառուները։ Վերջիններս այս պահին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Համլետ Պետրոսյան. Այն, ինչ անում է Ադրբեջանը` Դադիվանքն այն ստեղծողներից բռնությամբ խլելու ակտ է, մշակութային եղեռն
Տիգրանակերտի պեղումներն իրականացնող արշավախմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ...
Աղբյուր` Panorama.am
18:26
Փաշինյանը, եթե մի փոքր պարտքի զգացում ունի՝ դեպի հայրենիք, վայրկյան առաջ պետք է թողնի իր պաշտոնը. Վանեցյան
«Փաշինյանն այլ ելք չունի, անպայման պետք է հրաժարական տա»,- այսօր Կառավարական տան դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով...
Աղբյուր` Panorama.am
18:16
Տո թալանչին էլ, պառակտիչն էլ ինքն է. Իշխան Սաղաթելյանը՝ Փաշինյանին
«Նիկոլ Փաշինյանը  զբաղված է կեղծիքով։ Պատերազմի պատճառը եղել է  ինքը, երկիրը իր գլխավորությամբ տարել է պարտության, հիմա փորձում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Հաջորդ հաղթանակի կերտման՝ Վազգեն Մանուկյանի ծրագիրը
Այսօր Ազատության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում «Հայրենիքի փրկության շարժման»...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ընդդիմությունը Փաշինյանին մինչև դեկտեմբերի 8-ը ժամը 12։00-ն ժամանակ տվեց
«Մինչև երեքշաբթի ժամը 12։00-ն ժամանակ ենք տալիս Նիկոլ Փաշինյանին, որպեսզի իր քաղաքական թիմի  հետ քննարկի ու հրաժարական տա,...
Աղբյուր` Panorama.am
17:37
Հայաստանում ապրող եզդիները ևս Փաշինյանի հրաժարականն են պահանջում
Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչները միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Նրանք Ազատության հրապարակում են։ Հիշեցնենք, որ...
Աղբյուր` Panorama.am
17:36
Կառավարական առանձնատունը շրջապատված է բազմաթիվ ոստիկաններով
Այս պահին մեծ թվով ոստիկաններ շրջապատել են կառավարական առանձնատունը, պատ են կազմել։ Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում «Հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
17:24
Վանեցյան. Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի համար արել է ավելին, քան Ադրբեջանի բոլոր ղեկավարները միասին
«Նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ քայլին գնացել է՝ չունենալով այլընտրանք։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Վազգեն Մանուկյանի և քաղաքական ուժերի ղեկավարների գլխավորությամբ մեկնարկեց երթ՝ դեպի կառավարական առանձնատուն
Ազատության հրապարակում «Հայրենիքի Փրկության Շարժման» հրավիրած հանրահավաքն ավարտվեց, այժմ սկսեց երթի դեպի կառավարական առանձնատուն՝...
Աղբյուր` Panorama.am
17:16
Այն խնդիրները, որ դրված էին 1988 թվականին, նորից դրված են. Վազգեն Մանուկյան
«Շատ հատկանշական է, որ մենք այսօր հավաքված ենք այն հրապարակում, որտեղ 1988 թվականին մեր ժողովուրդը միասնությամբ, ոգևորությամբ, մեծ...
Աղբյուր` Panorama.am
17:10
Մենք մեզ թագավոր կամ փրկիչ չենք ընտրելու, ընտրում ենք ադեկվատ մարդ. Իշխան Սաղաթելյան
«Եթե մենք Նիկոլ Փաշինյանին հեռացրածք լինեինք 6 ամիս առաջ, պատերազմ չէր լինի, եթե Նիկոլին հեռացնեինք պատերազմի առաջին օրերին, այդ պատերազմի...
Աղբյուր` Panorama.am
17:05
Բագրատ Միկոյան. Փաշինյանն այլևս չի տիրապետում իրավիճակին
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը գրում է.  «Փաշինյանի առավոտյան ելույթը խղճահարություն է առաջացնում:...
Աղբյուր` Panorama.am
16:49
Նիկոլի մեջ մահացել է մեծ, բայց ստախոս արտիստը. Արտակ Զաքարյան
ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Նիկոլի մեջ մահացել է մեծ, բայց ստախոս արտիստը։ Նորմալ պետության ղեկավարի ուղերձները...
Աղբյուր` Panorama.am
16:26
Աննա Կոստանյանի փոխարեն «սրտիկել են Նիկոլի լայվը»
«Ու փաստորեն իրոք լայքող/սրտիկող ծրագիր է աշխատում։ Զգույշ եղեք»։
Աղբյուր` Panorama.am
16:24
Վանեցյան. Վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը քաղաքական դիակ է, ու այլևս երբեք կյանքի նշույլներ չի կարողանա ցույց տալ
«Հայաստանն ու Արցախը պատերազմի շեմին հասցնելուց, այն պատերազմի, պարտության ու խայտառակ պայմաններով, իբր թե, ավարտելուց, երկիրն անդունդի...
Աղբյուր` Panorama.am
16:19
Կորոնավիրուսին ավելացավ նիկոլավիրուսը, սրանից է պետք հիմա ազատվել. Վիգեն Ստեփանյան
«Ղարաբաղյան շարժումից սկսած այս հրապարակում եղել եմ, բայց առաջին անգամ եմ  բարձրացել բեմ։ Ավելի ծանր վիճակ՝ հնարավո՞ր է պատկերացնել։...
Աղբյուր` Panorama.am
16:12
Նիկոլ Փաշինյանն այլևս գոյություն չունի, նա անցյալ է. Գագիկ Ծառուկյանի ուղերձը
«Իշխանությունը փորձում է հնարավորություն չտալ Գագիկ Ծառուկյանին՝ քաղաքացիների հետ խոսելու և ներկայացնելու, թե այսօր ինչ օրհասական վիճակում...
Աղբյուր` Panorama.am
15:56
Գիտե՞ք երբվանից սկսեցինք պարտվել, երբ մեր ժողովրդի մեջ սկսեցին պառակտում առաջացնել. Դադիվանքի վանահայր
«Մենք հայ ենք։ Մեր մեջ պետք է լինի աստվածային սեր, եթե այդ սերը լինի, մենք կգնանք ու կհաղթենք։ Մեր տարածքները մեզ են սպասում»։
Աղբյուր` Panorama.am
15:36
Փաշինյանը պատասխանատվության սլաքներն ուղղում է ում ասես՝ չխորշելով սեփական երկիրը ոտնատակ տալուց. Բեքարյան
«Նիկոլ Փաշինյանն իր ամեն ավել մնացած րոպեով վնաս է տալիս այս պետությանը»,-այսօր Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Ըստ Փաշինյանի, եթե 451 թվականին չլիներ Ավարայրի ճակատամարտը, 2020-ին ինքը Ղարաբաղը չէր տա. Արմեն Մինասյան
«Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում  պատասխանատվությունը թողնում է ժողովրդի, հայի վրա։ Եթե մեկ նախադասությամբ թարգմանենք այն, ինչ ասում էր...
Աղբյուր` Panorama.am
14:57
Ով խոսի, դու պետք է լռես, Նիկո՛լ Փաշինյան. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակն  անդրադարձել է Արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի մասին Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
14:53
Քաղաքացիական պատերազմը կլինի արդեն ոչ միայն Արցախի, այլև Հայոց պետականության վերջը. Տեր-Պետրոսյանը մտահոգություն է հայտնել
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը գրում է.  «ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր խոր...
Աղբյուր` Panorama.am
14:33
Ավարտվել են «Սյունիք» օդանավակայանի վերականգնման աշխատանքները
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ ՀՀ-ում փոքր ավիացիայի զարգացման ծրագրի շրջանակներում ավարտվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
14:20
Մարինե Սուքիասյան. Քոչարյանի դատավարության ավարտը
Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Մարինե Սուքիասյանը հերթական հոդվածն է ներկայացրել. «2.5 տարի Փաշինյանի իշխանության այցեքարտը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պատերազմից հայտնի լուսանկարի տղան՝ Արման Եդիգարյանը տանն է
19:06 04/12/2020

Պատերազմից հայտնի լուսանկարի տղան՝ Արման Եդիգարյանը տանն է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}