Հասարակություն 13:12 15/05/2020 Հայաստան

Կորոնավիրուսից առողջացած տուն վերադարձան, տեսան դաշտը մշակած, հորթը՝ մեծացած

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Հայաստանի գյուղերում այս օրերին կորոնավիրուսի, արտակարգ դրության շուրջ խոսակցություններից առավել շատ ու ուժեղ եռում են հողի աշխատանքները։ Առանց կարանտինի էլ գյուղամեջերում հազվադեպ մարդկանց կգտնեք, առավոտ դաշտ են գնում, երեկոյան հոգնած վերադառնում, հազիվ հասցնում են հարևանների որպիսությունը հարցնել։ Ով էլ հող չի մշակում անասուն ունի,  նրանց հանդ են տանում, կթում, տակերը մաքրում, ջրում... Մի խոսքով, գյուղերում կորոնավիրուսով հիվանդանալու ժամանակ չկա։

Այստեղ մարդիկ վախենում են ոչ թե հիվանդանալուց, այլ հիվանդանալու հետևանքով իրենց բաղն ու անասունների անտեր մնալու հետևանքներից։ Ողջ տարվա ապրուստը կկորցնեն։

«Մենք հեչ է, մեզ համար չենք վախում, տանելու են մեկուսացնեն, բա էս մեր կով-մովը, հող ո՞վ ա բեջարելու։ Բայց որ մեկուսացնեն ես դրանից հաստատ կհիվանդանամ, էդքան օր առանց գործ անել ո՞նց կլինի»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզի գյուղերից մեկի բնակիչը։

Առողջապահության նախարարությունը վիճակագրական տվյալների վերլուծություն չունի, կամ եթե ունի, չի հրապարակել, թե վարակակիրներից քանի՞սն են գյուղաբնակ։ Բայց դատելով մարզպետների՝ երբեմն հրապարակած տվյալներից, մարզաբնակ հիվանդների թիվը փոքր չէ։

Ըստ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի՝ ֆեյսբուքյան էջում մայիսի 12-ի հրապարկած տվյալների, մարզում  կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 360 է, որոնցից 159-ը՝ առողջացած, 4-ը՝ մահվան ելքով։ Համեմատության համար նշենք, որ այդ օրը ժամը 11:00-ի դրությամբ հաստատված էր կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3538 դեպք, որոնցից 1430-ն` առողջացած, 47-ը` մահվան ելքով:

Ավելի վաղ մարզպետը նշել էր, թե որ գյուղերում կան հաստատված դեպքեր, այստեղ հիվանդությունը տարածվել էր Նորագավիթում գործող «Սարտեքս» ձեռնարկությունից, որտեղ աշխատում էին հարևանությամբ գտնվող գյուղերի բնակիչները։

159 առողջացածներից 5-ը մի ընտանիքի անդամներ են։ Բոլորն էլ չափահաս։  Նախ ընտանիքի անդամներից մեկի մոտ հաստատվեց հիվանդությունը, մեկ օր անց եկան, տունը ախտահանեցին, մյուս չորս անդամներին էլ  մարտի 17-ին մեկուսացրեցին Աղավնաձորի հյուրանոցներից մեկում։  14 օր անց թեստավորման արդյունքում հաստատվեց՝ վարակն առկա է բոլորի մոտ։ Ընտանիք անդամներից վերջինը հիվանդանոցը լքեց մայրը՝ մայիսի 12-ին, երբ նշվում էր բուժքույրերի օրը։
Մոտ երկու ամիս չորս պատի մեջ մնալը  օրվա մեծ մասն ազատ բակերում ու դաշտերում վար ու ցանքի մեջ եղած մարդու համար իսկական տառապանք է։

«Մեզանից ոչ մեկի մոտ ոչ մի անգամ ախտանիշ չի եղել, ոչ ջերմել ենք, ոչ հազացել։ Միակ տանջանքը չորս պատի մեջ լինելն էր ու միտքը, որ այգու գործերը մնացին։ Էնքան նեղվեցի՝ իմ իշիազը գլուխ բարձրացրեց, կնոջս ճնշումը բարձրացավ, բայց կաթիլային միացրեցին, բուժումներ արեցին, էդ խնդիրներն էլ անցան»,-Panorama.am-ի հետ զրույցում պատմում է ընտանիքի հայրը։
Գոմում եղած անասուներին՝ կովին, հորթին, խոզերին, հավ ու ճվին տիրություն էր անում եղբայրը։ Իր գոմի աշխատանքներն այս ընթացքում թողել էր կնոջը։

«Եղբայրս զանգեց, ասում է,  հորթին հարցնում եմ՝ ուզո՞ւմ ես քո իսկական տերերը գան, պատասխանում է՝ չէէէէ։ Թողնում եմ հորթը մոր կաթը լրիվ ուտում է, գալու եք,  տեսնեք, մեեծ ցուլ է դարձել»,-պատմում է կորոնավիրուսն ու դրա հետ կապված դժվարություններն արդեն հաղթահարած գյուղացին։

Ու իսկապես, երկու ամսում հորթը մեծացել է ոչ թե օրով, այլ ժամերով, բոյ է քաշել, գիրացել։

Panorama.am-ի զրուցակիցը խոստովանում է՝ իրենք էլ հյուրանոցում, ապա հիվանդանոցում կերել են, պառկել, նստել, արդյունքում չաղացել են։

«Էսօր եկել ենք այգի, կամաց-կամաց մկաններս բացենք, շունչներս տեղը բերենք, էս ավելորդ կիլոգրամներից ազատվենք, թե չէ խայտառակություն է, մի քանի անգամ կռանում եմ, հելնում, շունչս կտրվում է, դա հողագործ մարդուն սազակա՞ն բան է»,-ծիծաղում է գյուղացին։

Այգում իր ընտանիքի համար շատ գործ չկա անելու։ Հիվանդանոցում գտնվելու օրերին հավաքվել են քավորի, խնամու ընտանիքները, հարևանները գնացել իրենց այգի։ Էտը արել են, կապը արել են,  արքատը հավաքել են, ապա կապել, դաշտից դուրս են բերել, ընկած կամ վնասված սյուները փոխել։ Աշխատանքներն ավարտելուց հետո լուսանկարել են ու նկարներն ուղարկել իրենց։


«Ամեն ինչ տեղը տեղին արած է,  մեզ անելու բան չեն թողել։ Իրենց նախաձեռնությամբ կազմակերպել են, հավաքվել-գնացել։ Վստահ էի, որ այգին հոգատար ձեռքերում է լինելու, մենք էլ պետք եղած ժամանակ բոլորին օգնության ենք հասել։ Բայց մտածում էի, էս գործի եռուն շրջանում, մարդիկ իրենց գործը թողած, պիտի գնային իմ դաշտի գործերն անեին, առանց էդ էլ անձրևների պատճառով էս տարի ուշացան աշխատանքները։ Շատ գոհ եմ, շնորհակալ եմ, բոլորն էլ մեր կողքին են եղել, օրը մի քանի հարյուր զանգ էինք ստանում, հպարտանալու բան է»,-ասում է նա։



Վարակը հաղթահարած տղամարդն ընդգծում է՝ բժիշկները, բուժքույրերը շատ հոգատար են եղել, որևէ բանի պակաս չեն զգացել, սնունդն էլ շատ լավ է եղել։

Ասում են՝ կորոնավիրուսը նաև դասեր քաղելու, կյանքը, մտերիմներին, բարեկամներին, ազատությունը արժևորելու ու շատ բաներ վերագնահատելու համար է։

Զատիկի օրվա՝ ընթրիքն ու ամենօրյա սեղանը հյուրանոցում մեկուսացման ու բուժման օրերին։





Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:35
Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում օրերս հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։...
Աղբյուր` Panorama.am
10:53
Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է:...
Աղբյուր` Panorama.am
10:48
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա»...
Աղբյուր` Panorama.am
10:37
Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ իր անունից սուտ հայտարարություններ են տարածվում։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Պետք է կոնկրետ հողի վրա կազմակերպել այդ ինքնապաշտպանությունը. Արմեն Այվազյան
«Տավուշի այդ բնակավայրերի բնակիչներն արեցին ամենագլխավորը, ասացին՝ մենք համաձայն չենք, կռվելու ենք»,-Aysor.am-ի «Հարցեր...
Աղբյուր` Panorama.am
10:16
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու այլոց բնակարանները
«Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում»։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Արցախի նախագահը այլ դիրքորոշում ունի և դրա մասին բաց խոսում է. Աբրահամյան
«Փաշինյանը հավաստիացրել է ադրբեջանցի գործընկերներին՝ անհանգստանալու բան չկա, իրենք չեն ճանաչում Արցախի վտարանդի կառավարությունը, Արցախի հարցը փակելու ճանապարհին պատրաստ են ծայրահեղ քայլերի»։
Աղբյուր` Panorama.am
09:51
Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում  Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս։...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից...
Աղբյուր` Panorama.am
09:23
Փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.72 դրամ՝ էժանանոլով 0.57 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հո նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Պաշտոնային ոչ հարիր պահվածքը ազդելու է Հայաստանի կողմից արտերկրում նշանակված 51 պատվավոր հյուպատոսների գործունեության վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ արարողակարգի ղեկավար Գագիկ Վանոյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա Դիանա Գալոյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019թ ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը այսպիսի միտք արտահայտեց. «Մենք...
Աղբյուր` Panorama.am
08:51
Գյանջայի Ալիևի անվան պողոտայում խոշոր հրդեհ է բռնկվել
Ադրբեջանի Գյանջա քաղաքի՝ Հեյդար Ալիևի անվան պողոտայի հինգհարկանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում են ադրբեջանակն...
Աղբյուր` Panorama.am
08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am
07:34
Որ հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:29
Վազգեն Ռշտունի. Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}