Քաղաքական 14:27 15/05/2020 Հայաստան

Վահե Հովհաննիսյան. Ինչպես չվնասել հայրենիքին «հայրենասիրությամբ»

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանն իր հերթական հոդվածում գրել է. Մի տխուր երկխոսության կադրեր են շրջանառվում՝ ԱԳ նախարար Զ. Մնացականյանի և անծանոթ քաղաքացու։ Ոչ մի արտառոց բան այնտեղ չկա՝ մինչև այն պահը, երբ արտգործնախարարն ապավինում է հայրենասիրությանը և որպես վերջին հակափաստարկ բերում հայրենասիրությունը։

Ոչ ոք Զ. Մնացականյանի հայրենասիրության վրա չի կասկածում, բայց նաև արտգործնախարարից չի ակնկալում հայրենասիրության դրսևորումները։ Արտգործնախարարից պահանջվում է սառը, գրագետ, ռացիոնալ դիվանագիտություն։ Միայն այդքանը։
Ընդհանրապես հրապարակային հայրենասիրությունը միշտ զուգահեռ է գնում հիմարության կամ ավանտյուրայի հետ։

Բոլոր թալանչիները և իրենց գործը տապալողները դույլերով են խմել պետականության, կռված տղերքի կենացը։

Իրենց տղաներին ասպիրանտուրայով, բժշկական թղթերով կամ ռուսական անձնագրով բանակից փախցրած ծնողներն արդեն 30 տարի է խմում են Արևմտյան Հայաստանի կենացը ու ասում, որ Լ. Տեր-Պետրոսյանը «վախեցավ ու չթողեց մտնենք Կիրովաբադ»։ Որևէ մեկը կարո՞ղ է կասկածի տակ դնել նրանց հայրենասիրությունը։

Երբ Փաշինյանը Երևանում պատշաճ չդիմավորեց Պուտինին, նրա համախոհները հայրենասիրության մաստեր-կլաս համարեցին դա, ու մի քանի օր սոցցանցերը հեղեղել էին Փաշինյանի և նախկին երեք նախագահների համեմատությամբ, որտեղ, իհարկե, հաղթում էր նա։ Իսկ եթե Փաշինյանը այդ օրը Պուտինին «դիմավորելու կանչեր» Սասուն Միքայելյան - Վահե Ղալումյան տանդեմին, ապա ընդհանրապես կհռչակվեր հայրենասիրության աստված։ Հետո անպատշաճ ճանապարհելը ամենափոքր գինն էր, որ վճարեցինք։ Միշտ զանգվածային հայրենասիրությունը այդպես է լինում։

Քննիչները, դատախազները, դատավորները, որոնք տասնամյակներով ապօրինի քրեական գործեր են սարքել ու դատավճիռներ կայացրել, խեղել մարդկանց ճակատագրեր, հայրենասե՞ր չեն։ Փորձեք նրանց ասել, որ կասկածում եք նրանց հայրենասիրության վրա, փորձեք ասել, որ դրանով քանդել են պետությունը՝ կհոշոտեն։ Ամեն հակաօրինական բան արվում է պետության անունից։
Աննա Դանիբեկյանը, վստահաբար, ինքն իրեն ամեն վայրկյան ներշնչում է, որ մայիսի 8-ին Քոչարյանին բանտում թողնելը պետական մտածողության և հայրենասիրության ակտ էր։
Ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու և հակառուսական քարոզ տանող շրջանակները, նույնիսկ հասկանալով, որ դրանով բացում են Հայաստանի դռները թուրք-ադրբեջանական հարձակման համար, մինույն է դա հիմնավորում են հայրենասիրությամբ, և ժողովրդական մի զանգված հաստատ դառնում է նրանց կողմնակիցը։

Բանաձևը շատ պարզ է՝ որքան ուժեղ է հրապարակային հայրենասիրության գաղափարը, այդքան թույլ է պետականությունը։

Մեկ վայրկյան անգամ չկասկածելով պարետատան կամ կառավարության անդամների հայրենասիրության վրա, օգնե՞ց, դա արդյոք, որ հակահամաճարակային պայքարը Հայաստանում չտապալվի՝ ոչ օպերատիվ, ոչ գրագետ քայլերի, անփորձության պատճառով, մեծամտորեն կամ Փաշինյանի պարտադրանքով, այլոց խորհուրդները, առաջարկները չլսելու պատճառով։ Ու մենք ունենք բավական բարդ վիճակ՝ ավելի բարդանալու միտումներով։

Դուք կարծում եք՝ խորհրդարանական մեծամասնությունը, հայտնի 88-ը հայրենասե՞ր չեն կամ գոնե իրենք կասկածու՞մ են իրենց հայրենասիրության վրա։ Լրիվ հակառակը՝ նրանք վստահ են, որ լռում են, հլու հնազանդ ենթարկվում են, անօրինականությունները չտեսնելու-չլսելու
են տալիս՝ բացառապես պետության շահից ելնելով։ Իրականում պետությունը ոչ մի կապ չունի։ Խորհրդարանական մեծամասնության հոգեբանությունը պայմանավորված է պարզ, հասարակ, մասնավոր կոմֆորտով։

Ինչո՞ւ ենք մենք խուսափում գրագիտությունը, պարկեշտությունը, պրոֆեսիոնալիզմը, հումանիզմը, էմպատիան կարևորել ավելի, քան հրապարակային հայրենասիրությունը։ Նվիրումով անել սեփական գործը, լուռ աշխատել սեփական սխալների վրա, կատարելագործվել՝ որպես մասնագետ, հարգել դիմացինի իրավունքները, չվնասել, ծաղկեցնել հայրենիքիդ՝ քեզ բաժին հասած անկյունը. սա՞ չէ արդյոք հայրենասիրությունը։

Ինչո՞ւ Զոհրաբ Մնացականյանը չասաց. ես պրոֆեսիոնալ դիվանագետ եմ, /ինչն այդպես է/ և, կներես եղբայր, բայց դիվանագիտությունը նուրբ գործ է, և ես գիշերվա կեսին, քո միացրած տեսախցիկի առաջ, քեզ ու շատերին հաճելի բաներ ասելով՝ կվնասեմ պետությանը։
Ժամանակն է՝ սկսենք մեծածախ հայրենասիրությունը փոխարինել պետություն և քաղաքացի հասկացություններով, որտեղ հարգի են այլ հատկանիշներ՝ օրինապաշտություն, կրթվածություն, հանդուրժողականություն, առաջադիմություն և այլն։ Եվ այդ դեպքում թե՛ բանակցություններն ավելի հաջող կընթանան, թե՛ համաճարակի դեմ պայքարն ավելի էֆեկտիվ կդառնա, թե՛ դանիբեկյաններն ու նրանց հրաման տվողները կազատվեն «հայրենասիրական ստրկությունից»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:33
Ալիև․ Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է դուրս գա օրակարգից
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը «պետք է օրակարգից դուրս գա»: Այս մասին գրում է Ria-ն։...
Աղբյուր` Panorama.am
13:32
Այլընտրանքային նախագծեր խումբ.Փաշինյանի հեռացումը տեխնիկական լուծումների խնդիր է
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է ցանկը, թե ովքեր են այս պահին պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. «Փաշինյանի և նրա...
Աղբյուր` Panorama.am
13:22
Միջազգային արձագանքները՝ Միքայել Մինասյանի թարգմանությամբ
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Թելագրամի իր ալիքում կարճ ներկայացրել է կառավարության ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով...
Աղբյուր` Panorama.am
13:07
Իմ գնահատականներով, ՀՀ-ում բնակչության 80 տոկոսը դեմ է այս իշխանություններին. Վազգեն Մանուկյան
«Նիկոլ Փաշինյանը կարող է ցանկացած մարդու համբերությունից դուրս հանել, հիմա ինքն ուզում է անօրինական ձևով աշխատանքից ազատել ՀՀ ԶՈւ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
12:51
Մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա՝ ստիպված եմ հեռանալ հարազատ երկրից. Արոնյան
Կառավարության պատասխանը եղավ. «Մեր փորձագետները գտնում են, որ Լևոն Արոնյանը այլևս պոտենցիալ չունի»:
Աղբյուր` Panorama.am
12:50
Ալիևը «անեկդոտային» է համարում «Իսկանդերի» մասին Փաշինյանի հայտարարությունը
Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը Արցախում «Իսկանդեր» չի կիրառել և նման փաստ չի արձանագրվել: Նա նշել է, որ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
12:50
Չալաբյան. Բանակի աննախադեպ դեմարշը վերջին հիշեցնումն է Նիկոլ Փաշինյանին
Պետության ցանկացած ղեկավար Հայաստանում պետք է հիշի, որ բանակը իր առաջին և կարևորագույն հենարանն է, և եթե այդ հենարանն այլևս չկա, նա կորցնում է ղեկավար լինելու բարոյական իրավունքը։
Աղբյուր` Panorama.am
12:44
ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունն առիթ է, որպեսզի գլխավոր դատախազը կապ հաստատի Օնիկ Գասպարյանի հետ. Հովհաննիսյան
«Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբն արել է հայտարարություն, բայց դրա մեջ որպես այդպիսն ապացուցողական բազա չկա, այսինքն հայտարարություն է, որի...
Աղբյուր` Panorama.am
12:40
Իմքայլականնե՛ր, գիտեմ՝ ձեզնից շատերին Նիկոլը շանտաժ է անում, մի՛ վախեցեք նրանից. Զոհրաբյան
«Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ ինքն այլևս համառելու շանս չունի, ինքը պիտի հասկանա, որ մենք թույլ չենք տալու իրեն՝ երկիրը տանել...
Աղբյուր` Panorama.am
12:39
Mediaport. Oնիկ Գասպարյանը հրաժարվել է գնալ Փաշինյանի հետ հանդիպման
Թելագրամի Mediaport ալիքը գրում է. «Կառավարությունից կապ են հաստատել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ՝ հայտնելով, որ Փաշինյանը խնդրում...
Աղբյուր` Panorama.am
12:11
Իշխանությունը ադեկվատությունից դուրս է ընկել. Արման Աբովյան
«Իշխանությունը գտնվում է զուգահեռ իրականության մեջ և ունակ չէ սթափ գնահատել ու ընդունել իրավիճակը»,- այսօր խորհրդարանում ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
12:09
«Օնիկ Գասպարանն ու զինվորականները հանդես գալով հայտարարությամբ՝ նկատի են ունենում, որ պատասխանատու են ՀՀ ողջ անվտանգության համար»
«Մեր գործողություննեը բազմազան են, տարբեր են: Շարունակվելու են մեր գործողություններն առանց որևէ նահանջի, որևէ դադարի»,- Աժ դիմաց...
Աղբյուր` Panorama.am
12:06
Կարեն Հովհաննիսյան. Զինվորական մարդուն ինչպես հանել հունից, որ այլևս հրապարակավ կռիվ տա․․․
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը, անդրադառնալով ԶՈւ ԳԾ հայտարարությանն ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, գրում է. «Օնիկ...
Աղբյուր` Panorama.am
12:05
Ռուսաստանն ուժայինների համար ստեղծել է անօդաչուների դեմ գործող սարքեր
«Վեկտոր» հետազոտական ինստիտուտն ուժայինների համար մշակել է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի նոր միջոց: Այս մասին գրում է ՌԲԿ-ն՝...
Աղբյուր` Panorama.am
11:56
Էդմոն Մարուքյան. Փաշինյանը ստում է թե ժողովրդին, թե միջազգային հանրությանը՝ չի եղել ու չկա զինված հեղաշրջման փորձ
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը համարում է, որ Հայաստանի իշխանությունները խաբել ու մանիպուլացրել են...
Աղբյուր` Panorama.am
11:55
ՄԱԿ․ Խրախուսում ենք թուլացնել լարվածությունը՝ ներառական երկխոսության միջոցով
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկն ամենօրյա բրիֆինգի ժամանակ անդրադարձել է Հայաստանում ստեղծված իրավիճակին։ «Այն, ինչ...
Աղբյուր` Panorama.am
11:47
ՀՀ Ազգային ժողովը նախագահ չունի. Էդմոն Մարուքյան
«Ազգային ժողովը նախագահ չունի, նա, ըստ էության, գոյություն չունի»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
11:43
«Ձայն Հայրենեաց». Հայրենիքն այսօր կործանման շեմին է
«Միասին կփրկենք Հայրենիքը»:
Աղբյուր` Panorama.am
11:39
Հայաստանի վարչապետի իշխանությունը մազից է կախված․ «Ռիա Նովոստի»
Հայաստանի վարչապետի իշխանությունը մազից է կախված: Նիկոլ Փաշինյանի բացահայտ բախումը զինվորականների հետ ստիպեց մարդկանց կրկին փողոց դուրս գալ:...
Աղբյուր` Panorama.am
11:22
Այս դավադիր ապիկարը հետևողականորեն իրականացնում է իր քայլերը. Խաչիկ Գալստյան
«Որպեսզի խոշոր պետությունների ոտքի տակ չըկնես, դու պետք է լինես դիվանագետ, դու պետք է մաքսիմալ հաշվարկես բոլոր գործողություններդ,...
Աղբյուր` Panorama.am
11:22
26.02.2021. Կորոնավիրուսի 283 նոր դեպք է գրանցվել, ևս 8 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 3947 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 283 նոր դեպք: Առողջացել է 181 հիվանդ: Մեկ օրում...
Աղբյուր` Panorama.am
11:16
Օնիկ Գասպարյանն ու շտաբն իրենց քայլը կատարել են, արդեն հանրությունը պետք է անի հետևություններ. Վահրամ Բաղդասարյան
«Այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանը չպետք է լինի երկրի ղեկավարի պաշտոնում, չի կարող որևէ բանակցություն վարել որևէ երկրի, որևէ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
11:10
Ռուս սակրավորները հրադադարի հաստատումից հետո Արցախում վնասազերծել են մոտ 25 հազար պայթուցիկ առարկա. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական ականազերծող ստորաբաժանման անձնակազմը շարունակում է աշխատանքը Արցախի տարածքը պայթուցիկ առարկաներից...
Աղբյուր` Panorama.am
11:03
Strana. Հայաստանում ձերբակալվել է հայտնի մեդիա-մենեջեր Արա Սաղաթելյանը․ նրա համախոհները խոսում են սարքված գործի մասին
«Հայաստանում, որտեղ բանակը պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, սկանդալ է առաջացել Երևանի դատարանի կողմից Հայաստանի Հանրային...
Աղբյուր` Panorama.am
10:59
Բանակը տեսավ, որ ՀՀ անվտանգությունը խաթարված է հենց այս ապիկար դավաճանի պատճառով. Արսեն Բաբայան
«Երկրի ստեղծված վիճակն աննախադեպ է: Այստեղ չկա քաղաքական խնդիր, կա հայրենիքի փրկության հարց»,-ԱԺ  դիմաց լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
10:58
«Արայիկ, դավաճան», «Նիկո՛լ դավաճան». արցախցիների ակցիան` Ստեփանակերտում
Ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են իրականացվում։ Արցախում «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
10:57
«Խելագարը պատրաստ է ամեն գնով մարդկանց հանել իրար դեմ և արյունահեղության դրդել ՀՀ քաղաքացիներին»
«Պատկերացրեք՝ ինչ իրավիճակ է, որ ԳՇ-ն նման հայտարարություն արեց»,- Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և բանակին աջակցելու ակցիայի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
10:55
Գլխավոր սադրիչը կրկին ցանկանում էր հայի արյուն թափել Երևանում. Արծվիկ Մինասյան
«Երբ բանակի ղեկավարության հայտարարությունը հրապարակվեց, գործադիր իշխանության ղեկավարը, ոչ ավել, ոչ պակաս, հեղինակազրկելց Հայաստանը, հայոց...
Աղբյուր` Panorama.am
10:51
Հայրենիքի փրկության շարժում. Ժամը 13։00-ին Ազգային ժողովի շենքի դիմաց տեղի կունենա հանրահավաք
Հայրենիքի փրկության շարժումը տարածել է հայտարարություն՝ նշելով. «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր՝ ժամը 13։00-ին, Ազգային ժողովի շենքի...
Աղբյուր` Panorama.am
10:41
ՆԱՏՕ-ն՝ ՀՀ-ում իրավիճակի մասին․ Խուսափել խոսքերից կամ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հետագա սրման
Մենք ուշադիր հետևում ենք զարգացումներին մեր գործընկեր երկրում՝ Հայաստանում: Այս մասին թվիթերում գրել է ՆԱՏՕ-ի մամլո խոսնալ Օանա Լանգեսկուն։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ
15:15 16/02/2021

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}