Թուրքիայում ահաբեկչության մեղադրանքով ձերբակալվել է Իգդիրի քաղաքապետը
Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել են Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության մի քանի անդամների: Այս մասին գրում է Regnum-ը։
Մասնավորապես, ձերբակալվել է Իգդիրի քաղաքապետ Յասար Ակուսը։ Նա մեղադրվում է Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հետ կապեր ունենալու մեջ, ինչը ինքնաբերաբար ենթադրում է ահաբեկչական գործունեության մեղադրանք:
Անվտանգության ծառայողները շրջապատել են քաղաքապետի նստավայրն ու սկսել խուզարկություն։ Ակուսին փերբակալել են սեփական տանը և տեղափոխել ոստիկանության բաժանմունք:
Հիշեցնենք, որ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն և երկրում նրա գործունեությունն արգելված է: