ՔԿԾ. Կանխվել է տաքսու վարորդի միջոցով հերոին տեսակի թմրամիջոցի փոխանցումը դատապարտյալին
Մայիսի 14-ին՝ ժամը 17։30-ի սահմաններում, ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննության են ենթարկել տաքսի ծառայություններ մատուցող քաղաքացի Ռ. Ք.-ի կողմից դատապարտյալ Ա. Հ.-ի համար բերված դեղորայքը, որի մեջ՝ «Vitamin C»-ի պլաստմասե տարայում քողարկված, առանձնացված երկու փաթեթներում, հայտնաբերվել է 3.68 գրամ հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող փոշենման զանգված։
ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի փոխանցմամբ, փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։