Իրավունք 14:35 15/05/2020 Հայաստան

Հետազոտություն. ՔԿՀ-ների գրադարանները նոր գրականությամբ համալրելու հարցում պետական մոտեցում չի ցուցաբերվում

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն «Ազատազրկված անձանց վերասոցիալականացման հիմնախնդիրները ՀՀ-ում» հետազոտության մեջ ուսումնասիրել է նաև քրեակատարողական հիմնարկներում գրադարանների և ընթերցասրահների առկայությանը, համալրվածությանը և մի շարք այլ խնդիրների։ 

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» իրավապաշտպան ՀԿ-ից հայտնում են, որ ազատազրկված անձանց համար գրականության, գրադարանի և ընթերցասրահների հասանելիությունն ապահովելը կարևոր նշանակություն ունի ոչ միայն նրանց կրթության և զբաղվածության, այլև արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու իրավունքի իրացման տեսանկյունից:

«Ըստ քրեակատարողական հիմնարկներից ստացված պաշտոնական պարզաբանումների՝ բոլոր քրեակատարողական հիմնարկները, բացառությամբ «Աբովյան», «Արթիկ» և «Հրազդան» ՔԿՀ-ների, ունեն 1-ական գրադարաններ, որոնք համալրված են գրականությամբ: «Աբովյան» ՔԿՀ-ն ունի 1 հիմնական և 2 տեղամասային, իսկ «Արթիկ» ՔԿՀ-ն՝ 1 աշխարհիկ և 1 հոգևոր գրադարան: Ընդ որում, «Հրազդան» ՔԿՀ-ում գրադարանի համար առանձին տարածք հատկացված չէ, և գրապահոցը տեղակայված է հոգեբանի աշխատասենյակում:

Հիմնարկներից ստացված պաշտոնական տվյալների վերլուծության արդյունքում ի հայտ են եկել մի շարք այլ խնդիրներ ևս:

Այսպես, գրադարանները նոր գրականությամբ համալրելու հարցում պետական մոտեցում չի ցուցաբերվում: Համալրումները հիմնականում կատարվում են նվիրատվությունների միջոցով կամ հասարակական կազմակերպությունների և անհատների կողմից: Ընդ որում, համալրումներ կատարելիս նկատի չեն առնվում ազատազրկված անձանց մասնագիտական և կրթական կարիքները, քանի որ նման ուսումնասիրություններ չեն իրականացվում:

Գրքերից, ամսագրերից և թերթերից օգտվելու կարգը և պայմանները սահմանում է «ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշումը (այսուհետ՝ ներքին կանոնակարգ), որի համաձայն՝ գրքերի և ամսագրերի փոխանակությունն իրականացնում է գրադարանավարը՝ ազատազրկված անձանց պատվերների հիման վրա: Հետազոտությունն իրականացնելու ընթացքում, սակայն, պարզվել է, որ բացակայում է հիմնարկներում գրադարանավարի հաստիք նախատեսելու հարցում միասնական մոտեցումը:

Այսպես, ըստ քրեակատարողական հիմնարկների տրամադրած տվյալների՝ գրադարանավարի հաստիք նախատեսված է «Աբովյան», «Արթիկ», «Արմավիր», «Դատապարտյալների հիվանդանոց» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներում: Այդտեղ գրադարանավարի աշխատանքը կատարում է հիմնարկում պատիժ կրող դատապարտյալներից մեկը: Աշխատանքի համար սահմանված է նաև վարձատրություն՝ նվազագույն աշխատավարձի չափով: Գրադարանավարի հաստիք նախատեսված չէ «Գորիս», «Երևան-Կենտրոն», «Կոշ», «Հրազդան», «Նուբարաշեն», «Սևան» և «Վանաձոր» ՔԿՀ-ներում, որտեղ, բացի «Կոշ» ՔԿՀ-ից, գրադարանավարի գործառույթը կատարում են հիմնարկների սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աշխատակիցները: «Կոշ» ՔԿՀ-ում այդ աշխատանքը կատարում է դատապարտյալներից մեկը՝ առանց վարձատրության:

Տրամաբանական է, որ քրեակատարողական հիմնարկներում գրադարանավարի հաստիք նախատեսելու և այն համալրելու հարցում միասնական մոտեցման բացակայությունը գործնականում կարող է մի շարք խնդիրներ առաջացնել:

Օրինակ՝ գրադարանավարի գործառույթ կատարելը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աշխատակիցների համար: Իսկ գրադարանավարի աշխատանքը դատապարտյալների կողմից կատարվելու դեպքում տվյալ հաստիքը կարող է թափուր մնալ, քանի որ գրադարանավարի աշխատանքը կատարող դատապարտյալի՝ պատժի հետագա կրումից ազատվելու դեպքում այդ աշխատանքում այլ դատապարտյալ ներգրավելը որոշ ժամանակ է պահանջում:

Ներքին կանոնակարգը սահմանում է, որ կիսաբաց կամ բաց ուղղիչ հիմնարկում գրադարանին կից կազմակերպվում է ընթերցասրահ, որից դատապարտյալները օգտվում են օրվա կարգացուցակով իրենց հատկացված ազատ ժամերին: Հիմնարկների կողմից տրամադրված տեղեկատվությունը փաստում է, որ այս առումով ևս առկա չէ միասնական մոտեցում:

Այսպես, գրադարաններին կից ընթերցասրահներ գործում են «Արթիկ», «Կոշ», «Սևան» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներում: Ընդ որում, «Կոշ» ՔԿՀ-ում առկա է 2 ընթերցասրահ՝ 1-ը աշխարհիկ, մյուսը՝ հոգևոր գրականություն ընթերցողների համար: «Աբովյան» ՔԿՀ-ի կանանց և անչափահասների տեղամասերի գրադարաններում, «Արմավիր», «Գորիս», «Դատապարտյալների հիվանդանոց», «Երևան-Կենտրոն», «Հրազդան», «Նուբարաշեն» և «Վանաձոր» ՔԿՀ-ներում ընթերցասրահներ առկա չեն, և ազատազրկված անձինք ընթերցանությամբ զբաղվում են խցերում, իսկ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում՝ զրուցարաններում կամ հիվանդասենյակներում:

Համապատասխան պայմանների բացակայությունը բացասաբար է անդրադառնում ընթերցանության վրա: Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ազատազրկված անձանց շատ քիչ տոկոսն է զբաղվում ընթերցանությամբ: Թերևս բացառություն է կազմում «Վարդաշեն» ՔԿՀ-ն, որտեղ գրադարանից օգտվում է ազատազրկված անձանց 90 տոկոսը:

Ի դեպ, առկա չէ գրքերի սպասարկման և գրականությունից օգտվող անձանց վերաբերյալ հաշվառում իրականացնելու միասնական ընթացակարգ: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում նույնիսկ հաշվառում չի իրականացվում։

Ներքին կանոնակարգը նախատեսում է բաժանորդագրության միջոցով գրականությունից եւ պարբերական մամուլից օգտվելու ընթացակարգ: Բաժանորդագրությունը ձևակերպվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անունով` հիմնարկի փոստային հասցեով, իսկ բաժանորդագրության համար անհրաժեշտ դրամը փոխանցվում է կալանավորված անձի կամ անձնական հաշվից:

Մինչդեռ քրեակատարողական ծառայության տրամադրած տեղեկատվությունը փաստում է, որ վերջին երկու տարիների ընթացքում կալանավորված անձինք և դատապարտյալները չեն դիմել իրենց հաշվին կամ բաժանորդագրության ձևով ձեռք բերված գրականությունից եւ պարբերական մամուլից օգտվելու համար:

Հարկ է նշել, որ 2018 թվականին ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կողմից առաջարկվել է ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարել և գրքերի ընթերցանության դեպքում դատապարտյալին, որպես խրախուսանքի միջոց, սոցիալական վերականգնման նպատակով կարճաժամկետ մեկնում տրամադրել։ ՀՀ կառավարությունը, սակայն, բացասական դիրքորոշում է հայտնել նախագծով առաջարկվող իրավակարգավորումների կապակցությամբ:

Այսպիսով, ինչպես տեսնում ենք, դժվար է գնահատել, թե գործնականում ընթերցանությունը ինչպես է նպաստում ազատազրկված անձանց արդյունավետ զբաղվածության ապահովմանը, նրանց զարգացմանը և մասնագիտական կարողությունների պահպանմանը, քանի որ բացակայում են ընթերցանությունը խրախուսելու համապատասխան միջոցները և պայմանները»,- նշված է ՀԿ-ի հաղորդագրության մեջ։ 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}