Անձնագրային և վիզաների վարչության աշխատանքը վերսկսվում է մայիսի 18-ից
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ու տարածքային անձնագրային ստորաբաժանումների աշխատանքը ամբողջ ծավալով վերսկսելու է մայիսի 18-ից ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
«Մայիսի 18-ից ամբողջ ծավալով վերսկսվում է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ու տարածքային անձնագրային ստորաբաժանումների աշխատանքը։ Աշխատանքային օրերին քաղաքացիներին կմատուցվեն ծառայություններ՝ ժամը 9․00-ից մինչև 17․00-ն, ընդմիջում՝ 14․00-ից 15․00-ն։
Քաղաքացիներին կոչ ենք անում անձնագրային ստորաբաժանումներ այցելել պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով, և պահպանել սոցիալական տարածություն»,- գրել է Ջանոյանը։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ մայիսի 18-ից ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական տարածքային բոլոր ստորաբաժանումներում, առանց նախնական գրանցման, սովորական ընթացակարգով կիրականացվեն բոլոր գործառույթները:
Տարածքային ստորաբաժանումներ մուտքը միայն անհատական պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով: