Մոսկվայում կորոնավիրուսից երեք տարեկան երեխա է մահացել
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի հիվանդանոցներից մեկում կորոնավիրուսի հետևանքով երեք տարեկան երեխա է մահացել։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
Երեխան վերջին չորս օրերին եղել է հիվանդանոցում, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Նշվում է, որ երեխան հոսպիտալացվել է մայիսի 12-ին տատիկի ուղեկցությամբ։
Սկզբում նա բողոքել է ատամների ցավից։ Երեխայի մոտ ախտորոշել են պերիոստիտ, սակայն մի քանի օր անց նրա վիճակը կտրուկ վատացել է։ Կորոնավիրուսի թեստը տվել է դրական արդյունք։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին