Տնտեսություն 11:31 16/05/2020 Հայաստան

Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ևս 100 փաստ

«Ասուլիսը նվիրված է հեղափոխության երկրորդ տարեդարձին», -սկսելով իր 8-րդ ասուլիսը՝ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ընթերցեց «100 փաստ՝ նոր Հայաստանի վերաբերյալ» վերնագրով հերթական տեղեկանքը։

Վարչապետը հայտարարեց, որ նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հետևանքների չեզոքացման նպատակով 18 հակաճգնաժամային միջոցառում է իրականացվել, որից 7-ը տնտեսական և 11-ը սոցիալական ուղղվածության։

Ըստ նրա, երեկվա դրությամբ դրանց շրջանակում հատկացված 84.4 մրդ դրամից օգտվել է 48 400 իրավաբանական անձ և 1.1 մլն. ֆիզիկական անձ:

Վարչապետն ընթերցեց յուրաքանչյուր ծրագրով հատկացված աջակցությունները՝ դրանք ներկայացնելով, որպես 100 փաստերից մեկը:

Առաջին միջոցառմամբ կառավարությունը սուբսիդավորել է 513 տնտեսվարողի ձեռք բերած 31.7 մլրդ դրամ արժեքով վարկերի տոկոսադրույքները և, ըստ վարչապետի, աշխատավարձերի, հարկերի վճարման նպատակով ձեռք բերված վարկերը սուբսիդավորվել են ամբողջապես. վարկը հասանելի է եղել 0 տոկոսով:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հումքի, սարքավորումների, կոմունալ վճարների և սննդի մասով սուբսիդավորվել է 6-10 տոկոսով, այսինքն՝ վարկերը հասանելի են եղել 2-6 տոկոսով և այս ծրագրով վարկի մայր գումարը մարելու համար նախատեսված է մինչև 6 ամիս արտոնյալ ժամանակահատված:

Վարչապետը վաճառել է իր «Հունդա»-ի մակնիշի ավտոմեքենան և գումարը դրամով պահել բանկում

Վարչապետը հայտնեց, որ ութերորդ միջոցառման շրջանակներում Կառավարության կողմից տուժած ոլորտների 120.828 վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի բաշխվել է 8 միլիարդ 240 միլիոն դրամ և մեկ անձի միջին աջակցության չափը կազմել է 68.200 դրամ:

Հակաճգնաժամային իններորդ միջոցառմամբ 0 -18 տարեկան երեխա ունեցող ընտանիքները, որտեղ երկու ծնողներն էլ չունեն գրանցված աշխատանք, յուրաքանչյուր երեխայի համար ստացել են 26.500 դրամ աջակցություն: Ծրագրից օգտվել են 166 հազար երեխա, բաշխվել է՝ 4.4 միլիարդ դրամ:

Հակաճգնաժամային տասներորդ միջոցառմամբ, ըստ վարչապետի, միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող տնտեսավարողները ստացել են եռամսյակի շրջանառության 10 տոկոսի չափով աջակցություն: Ծրագրից օգտվել է 6157 տնտեսվարող, բյուջեն եղել է 317 միլիոն դրամ, մեկ սուբյեկտի միջին աջակցության չափը կազմել է 51.500 դրամ։

Վարչապետը շեշտեց, որ 10-րդ և 8-րդ ծրագրով հսկիչ դրամարկղային մեքենաներով աշխատողների աջակցության չափն էականորեն ավելի է եղել,  քան նրանց, որոնք ընդհանրապես չեն գրանցել շրջանառությունը:

34-րդ փաստի շրջանակներում վարչապետը ներկայացրեց, որ 100 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե հարկ վճարված հարկերի ընդհանուր մեծությունը 2020 թվականի հունվար-մարտ ամիսներին կազմել է 246 մլրդ դրամ, աճը 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ կազմել է 11.3 տոկոս, իսկ 2018-ի համեմատ 37.4 տոկոս:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ խոշոր հարկ վճարողների վճարած հարկերի անհամաչափության նվազում է արձանագրվել: «Ցանկի ամենախաշոր և ամենափոքր 10 ընկերությունների վճարած հարկերի հարաբերակցությունը 2020 թվականի հունվար-մարտ ամիսներին եղել է 171 անգամ, նախորդ տարվա՝ 179-ի և 2018 թվականի 180-ի փոխարեն»,- հատնեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ 2019-ին բանկերի կողմից տրված վարկերի դոլարիզացման մակարդակը կազմել է 53 տոկոս՝ նախորդ տարվա 59 տոկոսի փոխարեն:

Ավանդների դոլարիզացման մակարդակը, ըստ նրա, 2019-ին կազմել է 59,3 տոկոս՝ նախորդ տարվա 60 տոկոսի փոխարեն: Իսկ 2017-ին այդ ցուցանիշը 62,4 տոկոս է եղել:

«Սա նշանակում է, որ մարդիկ ավելի ու ավելի շատ են վստահում դրամին: Ես էլ նույն կերպ եմ վարվում: Վերջերս իմ «Հունդա»-ի մակնիշի ավտոմեքենան վաճառեցի և դրանից ստացված գումարը պահում եմ բանկում դրամով»,- հայտարարեց վարչապետը և կարծիք հայտնեց, որ պետք է ազգային դրամին վստահությամբ վերաբերվել։

Կոմունալ վարձավճարների ծրագրերով օգնություն է ստացել 486,434 ընտանիք

Նիկոլ Փաշինյանը ներկայացնելով հակաճգնաժամային միջացառումները, նշեց, որ  11-րդ, 12-րդ, 16-րդ միջոցառումներով օգնություն է ստացել 486.434 ընտանիք, բաշխվել՝ 4.7 միլիարդ դրամ:

Ծրագրերով կոմունալ ծառայությունների վարձավճարների 30-50 տոկոսի չափով աջակցություն են ստացել այն բնակիչ բաժանորդները, որոնց բնական գազի սպառման գծով փետրվար ամսվա ծախսը կազմել է մինչև 40.000 դրամ, էլեկտրական էներգիայի սպառման գծով փետրվար ամսվա ծախսը կազմել մինչև 25.000 դրամ,  խմելու ջրի մատակարարման մարտ ամսվա ծախսը կազմել է մինչև 3.000 դրամ:

Հակաճգնաժամային 13-րդ միջոցառմամբ  նպաստառու ընտանիքները ստացել են ամսական նպաստի 50 տոկոսի չափով լրացուցիչ աջակցություն: Ծրագրից օգտվել է 84.810 ընտանիք, բաշխվել՝ 1.2 միլիարդ դրամ։

Փաշինյանի խոսքով,  այս ծրագրով մի մասը կանխիկ էր վճարվել, մյուս մասն էլ՝ կոմունալ վճար էր փոխանցվել:

Հակաճգնաժամային 14-րդ միջոցառմամբ բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող 3508 ուսանողները, որոնց միջին որակական գնահատականը բարձր է 90-ից, ստացել են 2020 թ. երկրորդ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում՝ ավարտական կուրսի ուսանողները 100 տոկոսի չափով, մյուս կուրսերի ուսանողները՝ 75 տոկոսի չափով: Պակաս ՄՈԳ ունեցող ուսանողները հնարավորություն են ձեռք բերել օգտվել 0-4 տոկոս տոկոսադրույքով վարկերից, որոնց մայր գումարի մարումը կսկսվի բուհն ավարտելուց հետո: Ծրագրի բյուջեն կազմել է 1 միլիարդ դրամ:

«Այս ծրագրի մասով ասվում էր, թե ինչու ենք մենք օգնում միայն բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին։ Մենք օգնում ենք բացառապես բոլոր ուսանողներին։ Պարզապես բարձր առաջադիմություն ունեցողներին օգնում ենք ավելի շատ, որովհետև նրանք աշխատել են ավելի շատ, իսկ ցածր առաջադիմություն ունեցողներին՝ ավելի քիչ։ Մենք բանկային համակարգի հետ ունենք համաձայնություն, և ուսանողական վարկերի տրամադրման ընթացակարգերը կպարզեցվեն ու կհեշտացվեն»,- ընդգծեց նա։

15-րդ միջոցառումով էլ, ըստ վարչապետի, կիրականացվի Հայաստանի բարձրադիր գոտիների գետերի ափապաշտպան շերտերի ծառատունկ, որի շրջանակներում կստեղծվի շուրջ 1000 աշխատատեղ։ Այս ծրագրի շահառուները կարող են վաստակել օրական մինչև 10 հազար դրամ: 

Վարչապետը նշեց, որ ծառատունկը կմեկնարկի մայիսի 18-ից։

Վարկային արձակուրդներ

«Մայիսի 15-ի դրությամբ՝ վարկային արձակուրդ է տրամադրվել 485 հազար ֆիզիկական և 15 հազար իրավաբանական անձանց։ Վերակառուցվել է ֆիզիկական անձանց 768.150 վարկ և իրավաբանական անձանց 16.875 վարկ»,- ասուլիսում հայտնեց Նիկոլ Փաշինյանը:

Ձեռքբերումների թվում հիշատակվեց այն փաստը, որ «Ազգային հիփոթեքային ընկերություն» և «Բնակարան՝ երիտասարդներին» ծրագրերերի շրջանակում Ֆինանսական դժվարություններ ունեցող վարկառուները հնարավորություն են ստացել մարումները հետաձգել 6 ամսով մինչև սեպտեմբեր ամիսը ներառյալ։

«Օրենսդրական փոփոխությունների արդյունքում ժամկետանց հարկային պարտավորությունների համար տույժի հաշվարկը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 2020 թ. ապրիլի 20-ից հետո 0.075 տոկոսի փոխարեն հաշվարկվելու է 0.04 տոկոսի չափով, իսկ արգելադրման համար օրենսգրքով սահմանված հարկային չկատարված պարտավորությունների շեմը 500 հազար դրամից 2020 թ. ապրիլի 20-ից հետո դարձել է 1 միլիոն 500 հազար դրամ»,- նշեց վարչապետը:

Ձեռք են բերվել 100 հազար թեստեր 

Նիկոլ Փաշինյանն ասուլիսում հայտնեց, որ կառավարության, մասնավոր հատվածի, համայնքների և քաղհասարակության համագործակցությամբ միայնակ տարեցներին, բազմազավակ անապահով ընտանիքներին և այլ խոցելի խմբերին, ինչպես նաև ցուցումով ինքնամեկուսացվածներին տրամադրվել է ավելի քան 50 հազար սննդային և հիգիենիկ պարագաների փաթեթ՝ միջինում 13 հազար դրամ արժողությամբ։

Ըստ վարչապետի բժշկական կազմակերպությունների ֆինանսական դժվարությունները մեղմելու նպատակով 119 բժշկական կազմակերպությունների ֆինանսավորումը մինչև 2020 թ. հուլիս կիրականացվի կանխավճարային սկզբունքով, քանի որ ճգնաժամի պայմաններում բուժհաստատությունները հիմնականում պլանային վիրահատություններ չեն իրականացրել և իրականացրել են միայն անհրաժեշտ անհետաձգելի վիրահատություններ:

Այդ պատճառով, ըստ վարչապետի, կանխավճարները համամասնորեն տրվել է հիվանդանոցներին՝ ֆինանսական խնդիրներ չունենալու համար:

Վարչապետը հայտնեց, որ շուրջ 100 հազար թեստեր են ձեռք բերել, և գործընթացը շարունակական է:

«Կմատակարարվեն լրացուցիչ 70 թոքերի արհեստական օդափոխության սարքեր: Այս պահին շուրջ 100-ը կան: Նախատեսվում է ձեռք բերել հավելյալ շտապօգնության, բարձր անցողունակության ավտոմեքենաներ ոչ միայն գյուղական համայնքների համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Պլանավորում է ձեռք բերել շուրջ 25 հազար համակարգիչ

Նիկոլ փաշինյանը հայտնեց, որ հաշվի առնելով կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտությունը և ելնելով ստեղծված իրավիճակից՝ հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն օնլայն կազմակերպելու նպատակով գործարկվել է հեռավար կրթության հարթակ:

Կառավարությունը պլանավորում է ձեռք բերել շուրջ 25 հազար համակարգիչ՝ հեռավար կրթության լիարժեք ենթակառուցվածք ձևավորելու համար:

«Այս տարի դպրոցները թեև ֆիզիկապես փակ են, բայց ուսումնական տարին ավարտին կհասցնենք, միջոցներ ենք ձեռնարկում, որ հեռավար կրթության համակարգի ամբողջական ենթակառուցվածք ունենանք մինչև աշուն՝ ուսումնական գործընթացը չխաթարելու համար, որովհետև մեծ հավանականություն կա, որ աշնանը նույնպես կորոնավիրուս ենք ունենալու»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

100 փաստի մասին առավել մանրամասն՝ այստեղ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am
07:34
Որ հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:29
Վազգեն Ռշտունի. Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}