Հասարակություն 11:33 18/05/2020 Հայաստան

Ավետիք Չալաբյան. Իշխանությունը պետք է հրաժարվի ուժային ճնշմամբ հարցեր լուծելու իր նախկին պատրանքներից

Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը, անդրադառնլով գրառումը սահմանադրական հանրաքվեն հետաձգելու մասին հայտարարություններին, ընդգծում է՝ համեստորեն ու խոհեմաբար վերադառնա քաղաքական երկխոսության դաշտ։

Նա գրել է.

«Անցած ուրբաթ օրը ես գրել էի նրա մասին, որ համավարակային ճգնաժամի պայմաններում, հրամայական է դարձել չեղարկել ի սկզբանե հակասահմանադրական և վիճահարույց հանրաքվեն, և փոխարենը փորձել լայն հանրային համաձայնություն ձևավորել երկրի զարգացման առանցքային խնդիրների շուրջ՝ այն ճգնաժամից հնարավորինս շուտ դուրս բերելու համար։

Ի զարմանս ինձ, տառացիորեն մեկ օր հետո, իր հերթական մարաթոնյան ասուլիսի ընթացքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իշխանությունները դիտարկում են հանրաքվեն չեղարկելու հնարավորությունը, փոխարենը ուղիներ են որոնում առկա ճգնաժամը հանգուցալուծելու Ազգային ժողովի միջոցով։ Այս կապակցությամբ ես ցանկանում եմ արձանագրել մի քանի պարզ միտք՝

Ա) Հանրաքվեի հնարավոր չեղարկումը ողջունելի է։ Այն նույնիսկ մինչև համավարակը երկու մասի էր բաժանել մեր հասարակությունը, և դարձել էր փոխադարձ ատելության և անհանդուրժողականության լրացուցիչ աղբյուր։ Այժմ, համավարակից և նրա առաջացրած խորագույն սոցիալ-տնտեսական ճգնաժամից հետո, նրա անցկացումը պարզապես կրկնակի արկածախնդրություն կլիներ, ուստի այն իսկապես պետք է չեղարկել։ Մեր Սահմանադրությունը որոշ տարբերակներ դրա համար առաջարկում է՝ օրինակ, Հանրապետության նախագահը արտակարգ դրության ավարտից հետո կարող է այլևս չստորագրել նոր հանրաքվեի անցկացումը, և այն ետ ուղարկել Ազգային ժողով վերը նշված հիմնավորումներով, դրանով մեր ժողովրդին զերծ պահելով հերթական փորձությունից։

Բ) Ազգային ժողովի և Սահմանադրական դատարանի միջև իսկապես պահպանվում է ճգնաժամային վիճակ, բայց այդ ճգնաժամը ոչ այդքան Սահմանադրական դատարանում է, որն ամբողջ այս ընթացքում սառնասրտորեն կատարում է իր պարտականությունները, և հրաժարվեց գործող իշխանության առաջարկած պաշտոնական կաշառքից, որքան Ազգային ժողովի ներսում։ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունը այլևս չի ներկայացնում հասարակության մեծամասնությանը, և դա է ներկայիս ճգնաժամի հիմնական աղբյուրը։ Այն ընդունում է օրենքներ և վավերացնում կոնվենցիաներ, որոնք կոշտ հակազդեցության են արժանանում հասարակության տարբեր հատվածների կողմից։ Նրա կողմից ձևավորած Կառավարությունը ձախողել է համավարակի դեմ պայքարը, և առերևույթ փակուղի է մտցրել Արցախյան կարգավորման բանակցությունները, դա արդեն հնարավոր չի թաքցնել վարչապետի երկարաշունչ ելույթների հետևում։ Եվ վերջապես, եթե մինչև հանրաքվեն Ազգային ժողովի իշխող մեծամասնությունը դեռ փորձում էր «բարոյականության» դիրքերից նշավակել Սահմանդրական դատարանը, ապա մայիսի 8-ի Ազգային ժողովի խայտառակ ծեծկռտուքից և դրան նախորդած դեպքերից հետո, այն ցույց տվեց իր իրական դեմքը, և այլևս իրավունք չունի որևէ մեկին որևէ հարցում բարոյականության դասեր տալ։

Գ) Բարոյական կողմից բացի, Ազգային ժողովը սահմանադրության ցանկացած փոփոխություն իրականացնելու համար պետք է ստանա Սահմանադրական դատարանի համաձայնությունը, դա հստակ նշված է ՀՀ Սահմանադրության 168 հոդվածի 2) կետում։ Եթե հանրաքվեի դեպքում իշխանության ներկայացուցիչները դեռևս տարաբնույթ հղումներ էին կատարում ժողովրդի գերագույն կամքին, ապա այս դեպքում, առանց ժողովրդի անմիջական աջակցության, փորձելով շրջանցել Սահմանադրական դատարանը, Ազգային ժողովը պարզապես կգերազանցի իր սահմանադրական լիազորությունները, և փաստացի կիրականացնի սահմանադրական կարգի բացահայտ տապալում, և ոչ մի Վենետիկի հանձնաժողով նրան այլևս չի փրկի հետագա իրավական պատասխանատվությունից։ Միակ հնարավորությունը սահմանադրությունը փոփոխելու կայանում է նրանում, որ ոչ միայն Սահմանադրական դատարանը, այլև փաստացի հասարակության և հեղինակություն վայելող քաղաքական ուժերի մեծամասնությունը, ընդունի փոփոխությունների տրամաբանությունը և արդարացիությունը։ Դա կարելի է անել միայն լայն հանրային երկխոսության և փոխադարձ ընդունելի լուծումների համատեղ որոնման դեպքում, որոնք արդյունքում պետք է դրվեն հանրաքվեի համավարակի ավարտից հետո, և ի վերջո որոշվեն ժողովրդի վճռորոշ քվեով։

Դ) Այսպիսի լուծումներ կարելի գտնել միան այն դեպքում, երբ գործող «սուպերվարչապետական» սահմանադրությունը համակարգային փոփոխության ենթարկվի՝ հավասարակշռվեն իշխանության տարբեր մարմինների իրավունքները և պատասխանատվությունը, ուժեղացվեն սահմանադրական հակակշիռները, նվազագույնի հասցվի մեկ անձի կամ կառույցի կողմից իշխանության գերկենտրոնացման հնարավորությունները։ Այդ ընդհանուր տրամաբանության մեջ, Սահմանադրական դատարանի համար էլ կարելի է գտնել լուծումներ, որոնք կարող են որոշակիորեն արագացնել նրա կազմի թարմացումը, մյուս կողմից առանց խաթարելու նրա աշխատանքի շարունակականությունը, կամ ենթարկելու նրան որևէ մեկ քաղաքական ուժի կամքին։ Այս տարբերակը լրիվ հնարավոր է, և այն լավագույնն է՝ դուրս գալու իշխող քաղաքական ուժի անհեռատես գործողությունների արդյունքում ստեղծված իրավական փակուղուց։

Մինչ այժմ, գործող իշխանությունը պարբերաբար փորձել է երկրի զարգացման բարդ խնդիրները լուծել պարզունակ ուժային ճնշման միջոցով, համոզված լինելով հասարակության մեծամասնության աջակցության վրա, սակայն այդ գործելաոճը ավելի շատ բերել է առկա հակասությունների սրման, քան նրանց հանգուցալուծման։ Այսօր, երբ նաև այդ աջակցությունը կտրուկ նվազել է, և հասարակության տարբեր շերտերում ուժեղանում է ընդվզումը գործող իշխանության դեմ, այն պետք է հրաժարվի ուժային ճնշմամբ հարցեր լուծելու իր նախկին պատրանքներից, և համեստորեն ու խոհեմաբար վերադառնա քաղաքական երկխոսության դաշտ։ Այդ դեպքում գուցե և գտնվեն այնպիսի լուծումներ, որոնք բխեն մեր բոլորիս հավաքական շահերից, և թույլ տան մեզ հանգուցալուծել այս իսկապես աննախադեպ ճգնաժամը»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:44
Տավուշցիների հետլ են մհասարակական-քաղաքական, մշակույթի ու արվեստի գործիչներ, հոգևորականներ
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք որ տեղի բնակիչների պայքարին միացել են նաև Կարին Տոնոյանը,...
Աղբյուր` Panorama.am
23:30
7-րդ օրը դերասան Արման Նավասարդյանը միացավ տավուշցիներին
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբության էջիս տեղեկանում ենք, որ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Արման...
Աղբյուր` Panorama.am
23:15
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել  հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ձերբակալություններն ու կալանավորումները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
22:23
Նիկոլ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
21:55
Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Իջևանի բժշկական կենտրոնից տեղեկացա, որ Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, այ խեղկատակնե՛ր. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
«Ալեն Սիմոնյանի նմաններն հայտարարում են, թե էդ ի՜նչ ներկայացումներով են զբաղվցում․ սա ներկայացում չի, ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:22
ՀՀ-ի և Սերբիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են. «ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության առաջին...
Աղբյուր` Panorama.am
21:02
Փաշինյանը՝ օրենքով ադրբեջանի քաղաքացի
Երբ նիկոլը գնում էր ընտրությունների, Հայաստանը, ըստ իր հայտարարությունների, տարածքային ամբողջականություն էլ չուներ, «կադաստրի թուղթ»...
Աղբյուր` Panorama.am
20:52
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ
2024 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 02:11-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան...
Աղբյուր` Panorama.am
20:39
Եթե սա մեր հողը չի, Ադրբեջանին ա, ո՞նց եք էս կադաստրի վկայականը մեզ տվել․ Տավուշի բնակիչ
«Ադրբեջանն ա մեզ էս վկայականները տվե՞լ,  եթե սա Տավուշի մարզի հողը չի, բա ո՞ւմն է։ Թող գան մենք էս վկայականը տանք իրանց, եթե սա մեր...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ռուբեն Վարդանյանի գրասենյակից հայտնում են․ «Միջազգային լայն աջակցության և ճնշման շնորհիվ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ինչո՞ւ է ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել 7 անձի մասին, երբ ՁՊՎ-ում 8 ձերբակալվածներ կային․ Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական...
Աղբյուր` Panorama.am
20:05
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում։ Նշենք, որ այսօր առավոտից սկսվել են բողոքի ակցիաներ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Նոր եմ հիվանդանոցից դուրս գրվել, եկա այստեց, իմացա խնդիր կա․ Գնդապետ Միհրան Մախսուդյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց՝ միանալով բողոքի ակցիա իրականացնողներին։ «Նոր եմ...
Աղբյուր` Panorama.am
19:47
15 զինվորի գլուխը կերավ, ես այդ զինվորներին պահել եմ, գիտեմ, անբնակ վայր բերին մտուցին ու վառեցին․ Ազատ գյուղի բնակիչ
«Ես երեք ամիս կռվել եմ , էս է իմ վիճակը։ Նոր եմ վիրահատվել, 800 հազար դրամ փող եմ տվել, դե թող Նիկոլը կեսը բերի տա ընձի։Ոչ մի բանով...
Աղբյուր` Panorama.am
19:36
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտնեց  պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով՝  ոչ...
Աղբյուր` Panorama.am
19:19
Միասին կկարողանանք հասնել մեր նպատակին․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցից
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, որտեղից ուղերձ է հղել քաղաքացիներին։ Նա նշել է, որ  պայքարը շարունակվում է։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:09
Բերման ենթարկված քաղաքացիները նշում էին ոստիկանների ընդգծված կոպտության և անհարգալից վարքի մասին․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ինչ ահազանգ ստացվել է և նաև իմ այցելած ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
19:02
Սադրելու կազմակերպիչը դու ես ․ պատգամավորը՝ ոստիկանին
 Լարված իրավիճակ է Երևան- Մարտունի ճաանապարհին։  Արդեն հայտնել ենք, որ քաղաքացիները փակել են ճանապարհը։ Ոստիկաններըփ փորձեցին բացել...
Աղբյուր` Panorama.am
18:40
Սա նոր տեսակի իրավաբանություն է․ Մելիքյանը՝ Մամիկոն Ասլանյանի դատական նիստի մասին
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստը։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը։ Նշենք, որ  փաստաբանները...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Ապրիլի 21-ին «Նաիրի» ԲԿ բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի Ռ.Խ-ն կրծքավանդակի աջ հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ:...
Աղբյուր` Panorama.am
18:08
Պահանջում ենք՝ բացատրել ոստիկաններին այսպիսի բարդ իրավիճակներում լրատվության կարևորությունը․ Լրագրողական կազմակերպություններ
 Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ Տավուշի մարզում իրավապահների կողմից «Առավոտ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
18:07
ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է 20 սահմանային սյուն. կառավարություն
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Կորոնավիրուսային վարակի ընթացքու 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ-ից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան։
Աղբյուր` Panorama.am
17:47
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝...
Աղբյուր` Panorama.am
17:38
Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․ Դատախազությունը՝ Փաշինյանին դեմ ներկայացված հաղորդման մասին
Գլխավոր դատախազությունը ստացել է փաստաբան Արա Զոհրաբյանի և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։...
Աղբյուր` Panorama.am
17:16
Անոմալ տաք և չոր ապրիլը կպահպանվի
Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-29-ին կշարունակի բարձրանալ ևս 4-6 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
17:02
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ոստիկանության Վեդու բաժանմունք են տարել Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 հոգու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնում է, որ Վեդիի ոստիկանության բաժնում է, որտեղ բերման են ենթարկվել ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}