Դեմկուսի նախագահն անընդունելի է համարում Մեծ Բրիտանիայի դեսպանության քայլը
Հայաստանի Դեմոկրատական Կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը բաց նամալ է հասցեագրել ՀՀ արտաքին գործերի նախարար պարոն Զոհրաբ Մնացականյանին ու պարզաբանում խնդրել։
«Հարգելի պարոն նախարար,
Սույն թվականի մայիսի 17-ին Հայաստանում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության դեսպանության ֆեյսբուքյան էջում կատարված գրառման համաձայն, դեսպանությունը ծածանել է ծիածանագույն դրոշը՝ ի նշանավորումն Հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա ( հղումը ՝ https://www.facebook.com/britishembassyyerevan/posts/10156938016045811 ):
Ըստ արարողակարգի, ցանկացած օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություն գտնվող երկրում իրավունք ունի ծածանելու միայն սեփական երկրի պետական դրոշը:
Հայաստանի Դեմոկրատական Կուսակցությունն անընդունելի և դատապարտելի է համարում բրիտանական դեսպանության քայլը:
Պարզաբանեք խնդրեմ, ինչպիսին է եղել ՀՀ ԱԳՆ արձագանքը այդ երևույթին: Վերջիվերջո, ինչպիսին կլիներ մեր պետության արձագանքը, եթե որևէ մի օր որևէ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություն ծածաներ ֆաշիստական սիմվոլով դրոշ»։