ԱՅԼՄԱՄՈՒԼ 09:50 19/05/2020 Հայաստան

«Իրատես». Հայ-ռուսական հարաբերություններն այսօր ծանր օրեր են ապրում, լավատեսական սցենարների հույս էլ չկա

«Իրատես» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունից հետո, թե Հայաստանն արտաքին նոր քաղաքականություն է ստեղծում, ռուսական իշխող վերնախավին վերջնականապես հունից հանել է։

Հիշեցնենք, որ Փաշինյանն այս հայտարարությունն արել էր ԱԺ-ում` 2019-ի բյուջեի կատարողականը քննարկելու ժամանակ։ Նույն օրը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց ունեցավ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։

Հաշվի առնելով արցախյան բանակցությունների այսօրվա ակտիվ փուլը և ՌԴ արգործնախարարի այդ առնչությամբ հայտարարությունները, քաղաքական շրջանակներում ենթադրեցին, որ հեռախոսազրույցի հիմնական մեխը դա է եղել։ Սակայն մեր աղբյուրների փոխանցմամբ, իրականում Լավրովին լրիվ այլ հարց էր նյարդայնացրել։

Նա բավական կոշտ հեռախոսազրույց է ունեցել Մնացականյանի հետ և պարզաբանում պահանջել, թե այդ ինչ նոր քաղաքականություն է Հայաստանի վարչապետը ստեղծում, չլինի՞ Արևմուտքն ավելի հարազատ է դարձել Փաշինյանին։ Ի դեպ, Ռուսաստանից «պոկվելու» քաղաքականության վտանգները նոր չէ, որ ռուսական կողմը զգում է և տարբեր առիթներով բացատրություն պահանջում Հայաստանից։

Ինչպես երևում է, խնդիրը միայն կոշտ արձագանքով չի ավարտվում։ Նույն աղբյուրի պնդմամբ, Կրեմլում լրջորեն քննարկում են այն հարցը, թե այսուհետ ինչ դիրքավորում պիտի ունենան Հայաստանում, և ովքեր են իրենց քաղաքական իրական դաշնակիցները։ Իսկ և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ Հայաստանի արտգործնախարարի այն հայտարարությունները, թե ռուսական կողմի հետ որոշ խնդիրներ կան, իրականում ոչ թե խնդիրներ են, այլ հարաբերությունների կտրուկ վատթարացում։

Ամենևին պատահական չէր, որ մայիսի 9-ին Պուտինը հեռախոսազրույց չունեցավ Փաշինյանի հետ։ Ավելին, մեր զրուցակցի պնդմամբ, այսօր ռուսները միայն Զոհրաբ Մնացականյանի հետ են ցանկանում շփվել, այն էլ` միայն զայրացած ու բավականին կոշտ, և, չնայած այս մասին Մնացականյանի ամենօրյա տեղեկացմանը, Փաշինյանն աներեր է մնում։

Ավելին, չի բացառվում, որ առաջիկայում այս հարաբերություններն ավելի սրվեն, որովհետև և՛ տնտեսական, և՛ քաղաքական հարթությունում ընդգծված հակառուսական քայլեր են իրականացվում, ինչը, բնականաբար, աննկատ չի մնալու։

Այս համատեքստում դժվար չէ հասկանալ նաև, թե Հայաստանի արտգործնախարարն ինչու է անմիջապես բռնկվում քաղաքացու սովորական հարցից. իրականում նա էլ է կրակն ընկել։ Մի կողմից, Հայաստանի վարչապետի քայլերն ու գործողություններն է դժվարանում բացատրել, համոզել, թե Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանին դաշնակից երկիր, մյուս կողմից էլ, դիվանագիտությունն է պարտվում, երբ ռուսական կողմը հակափաստարկներ է դնում սեղանին։

Փաստորեն հայ-ռուսական հարաբերություններն այսօր ծանր օրեր են ապրում, և լավատեսական սցենարների հույս էլ, կարծես, չկա»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:25
Լիանա Թորոսյան. Բոլոր երկրներում արվում են այն միջոցառումները, ինչը որ արվում է Հայաստանում
«Վերջին մի քանի օրերին Հայաստանում աճում են կորոնավիրուսով վարակի դեպքերը։ Համաճարակաբանական վերլուծությունների արդյունքները փաստում են...
Աղբյուր` Panorama.am
18:21
Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 25-ին ստորագրել է hրամանագիր Կարեն Բորիսի Դանիելյանին Արցախի Հանրապետության Նախագահի...
Աղբյուր` Panorama.am
18:16
«Այլընտրանքային նախագծեր խումբ». Քաղաքական կամակորության հետևանքը
«Այլընտրանքային նախագծեր խումբ»-ն իր տարածած հոդվածում գրում է. «Վիրուսի տարածման դինամիկան և հիվանդանոցային ու...
Աղբյուր` Panorama.am
18:10
ԱԺ հանձնաժողովը Սմբատ Գոգյանի և Գրիշա Թամրազյանի հարցը քննարկեց փակ դռների հետևում
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ էր գումարել ԲՈԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
18:02
Մայիսի 27-ին դեպի Երևան երեք չվերթ կիրականացվի
Մայիսի 27-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Բելավիա ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):...
Աղբյուր` Panorama.am
17:56
Ուհանի գիտնականները մտադիր են շարունակել վիրուսների ուսումնասիրությունը
Ուհանի իշխանությունները մտադիր են շարունակել իրենց հետազոտությունները` նոր վարակիչ հիվանդության բռնկումից խուսափելու համար, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
17:49
Շահագործման է հանձնվել «Սուրբ Աստվածամայր ԲԿ»-ի ինֆեկցիոն մասնաճյուղի նոր մասնաշենքը
Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում այսօր շահագործման հանձնվեց «Սուրբ Աստվածամայր ԲԿ»-ի ինֆեկցիոն մասնաճյուղի նոր մասնաշենքը։...
Աղբյուր` Panorama.am
17:44
Արցախում մայիսի 29-ի փոխարեն կաշխատեն հունիսի 6-ին
Հիմք ընդունելով «Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքը՝ ԱՀ կառավարությունը մայիսի 25-ին ընդունել է որոշում՝...
Աղբյուր` Panorama.am
17:40
Կալաձե. Թբիլիսիում հասարակական տրանսպորտն իր աշխատանքը կվերսկսի, հավանաբար, հունիսին
Թբիլիսում հասարակական տրանսպորտն իր աշխատանքը կվերսկսի, հավանաբար, հունիսին։ 1tv.ge-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա...
Աղբյուր` Panorama.am
17:34
Սյունեցիներին հավաքին մասնակցելու համար տուգանում են
Ահազանգում է «Իրավական ուղի» ՀԿ-ն։
Աղբյուր` Panorama.am
17:27
Սասունցի Դավիթ կայարանում ստուգումների արդյունքում խախտումներ են հայտնաբերել
Ստուգումներ և մշտադիտարկումներ են իրականացրել Երևան երկաթուղային կայարանում՝ (Սասունցի Դավիթ կայարան) երկաթուղային տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հանրային սննդի ո՞ր օբյեկտների աշխատանքն է կասեցվել
Պարետի մայիսի 22-ի N82 և N83 որոշումների համաձայն, այսօր՝ մայիսի 25-ին 24 ժամով կասեցվել է հանրային սննդի 46 օբյեկտների աշխատանքը։ ՍԱՏՄ-ն...
Աղբյուր` Panorama.am
17:14
Շիրակում կորոնավիրուսից մահվան դեպքերն ավելացել են
Մայիսի 25-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 47 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 21-ը Շիրակի մարզի բնակիչ է: Շիրակի...
Աղբյուր` Panorama.am
17:05
Արցախի նախագահը համագործակցության հուշագիր է ստորագրել Սամվել Բաբայանի հետ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 25-ին իր գլխավորած «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի անունից...
Աղբյուր` Panorama.am
17:03
«Disney»-ը թողարկել է մուլտֆիլմ, որի գլխավոր հերոսը գեյ է
«Disney»-ը թողարկել է մուլտֆիլմ, որի գլխավոր հերոսը գեյ է։ «Out» կոչվող մուլտֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել մայիսի...
Աղբյուր` Panorama.am
16:57
Հայտարարվել է Շիրակ-Կամո մոտ 5 կմ երկարությամբ ավտոճանապարհի վերականգնման մրցույթ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը Կենսական նշանակության ճանապարհային ցանցի...
Աղբյուր` Panorama.am
16:50
Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան հաջորդ չվերթը տեղի կունենա մայիսի 30-ին
Այս երթուղիով արդեն վերադարձել է 121 ՀՀ քաղաքացի։
Աղբյուր` Panorama.am
16:44
Հրանտ Բագրատյան. Այս տեմպերով Բելառուսին էլ կանցնենք
Հայաստանի նախկին վարչապետ Հանտ Բագրատյանը կորոնավիրուսի հիվանդացության տվյալների վերաբերյալ մի քանի համեմատություններ է ներկայացրել։ Նա գրել...
Աղբյուր` Panorama.am
16:39
Փաշինյանն արտաքին քաղաքականության վերաբերյալ տվել է կոնկրետ հանձնարարականներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ, համաձայն աշխատակարգի, շարունակվում են ՀՀ պետական կառավարման մարմինների 2019 թվականի գործունեության...
Աղբյուր` Panorama.am
16:36
Թրամփն իր ամբողջ աշխատավարձը փոխանցում է կորոնավիրուսի դեմ պայքարին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ իր ամբողջ աշխատավարձը, որը տարեկան կազմում է 400-450 հազար դոլար, փոխանցում է կորոնավիրուսի դեմ պայքարին։...
Աղբյուր` Panorama.am
16:29
Չի կարելի խոշտանգման հետ կոմպրոմիսի գնալ. Մարուքյան
«Ես դատապարտել եմ Կապանում ոստիկանության գործողությունները և ասել եմ, որ մենք հերթական ձեռքբերումն ենք ջուրը գցում»,- այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:23
Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահին տեղեկացրել է Ադրբեջանի դիվերսիոն փորձի մասին
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ: ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
16:20
Բաց նամակ Փաշինյանին. Պահանջում ենք շտապ արձագանքել բարձրացրած հարցերին
«Հայաստանի հյուրանոցների ասոցիացիա» ՀԿ-ն  բաց նամակ է ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ ներկայացրել է խնդիրներն ու դրանց...
Աղբյուր` Panorama.am
16:14
Տեղի կունենա ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը
Մայիսի 26-ին տեսակապի ձևաչափով տեղի է ունենալու ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը։ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ...
Աղբյուր` Panorama.am
16:10
Դերասանուհի Կարինե Բուռնազյանի մոտ մահվանից հետո հաստատվել է կորոնավիրուս
Մայիսի 24-ին կյանքից հեռացած Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Կարինե Բուռնազյանի մոտ կորոնավիրուս է...
Աղբյուր` Panorama.am
16:04
Պոմպեոն շնորհակալություն է հայտնել Քաբուլին՝ 2 հազար թալիբ ազատ արձակելու համար
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն երախտագիտություն է հայտնել Քաբուլին` արմատական թալիբան շարժման 2000 կողմնակիցներին ազատ արձակելու Աֆղանստանի...
Աղբյուր` Panorama.am
15:55
Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակված վեցերորդ քաղաքացին է մահացել
Մայիսի 25-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 406 դեպք, 204 հոգի առողջացել, 6-ը` մահացել։ Այս...
Աղբյուր` Panorama.am
15:51
«Լուսավոր Հայաստան»-ն ունի առաքելություն՝ պաշտպանելու այլ տեսակետ ունեցողների շահերը. Թանդիլյան
«ԱԺ-ում կատարվածը զարհուրելի տեսարան էր»,- այսօր խորհրդարանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԱԺ «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am
15:44
ՎՏԲ-Հայաստան Բանկ. Հոգ ենք տանում մեր աշխատակիցների և հաճախորդների առողջության մասին
ՎՏԲ-Հայաստան Բանկը, հոգ տանելով իր աշխատակիցների և հաճախորդների առողջության մասին, հետևում է ՀՀ պարետի կողմից սահմանված արտակարգ դրության...
Աղբյուր` Panorama.am
15:39
Վենետիկի կինոփառատոնը կկայանա սեպտեմբերին
Վենետոյի նահանգապետ Լուկա Ձայյան հայտարարել է, որ Վենետիկի կինոփառատոնն այս տարի կկայանա նախատեսվածի համաձայն: rg.ru-ի հաղորդմամբ, այն կանցկացվի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին
13:01 08/05/2020

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}