Յալանուզյան. Գրադարանի ընթերցասրահներն անհամեմատ ավելի անվտանգ են, քան սրճարաններն ու «հաց ուտելու տեղերը»
Մեդիափորձագետ Միքայել Յալանուզյանին հետաքրքրում է, թե ինչու չեն բացել Հայաստանի ազգային գրադարանն ու Ազգային արխիվը, չնայած մայիսի 18-ից մի շարք սահմանափակումներ վերացվել կամ մեղմացվել են։
«Հարգելի ընկերներ,
Տեսեք ինչ է ստացվում՝ բացում ենք լամաջոյանոցները, քյաբաբանոցները, կոֆե խմելու ու ծիռամիսու ուտելու բոլոր օբյեկտները, բացում ենք տրանսպորտը, խանութները, մոլերը, և սպառողական հասարակությանը բնորոշ այլ կառույցները, բայց չենք բացում Հայաստանի ազգային գրադարանը և Ազգային արխիվը։ Կարո՞ղ եք ասել, թե ինչո՞ւ, ի՞նչ տրամաբանությամբ։
Մեր երկրում դեռ կան մարդիկ, ովքեր գրադարան են գնում, գիտական աշխատանք են անում, հոդված են գրում, և այլ կարգի մտավոր գործեր են անում, ու առանց գրադարանի էդ մարդիկ չեն կարող աշխատել։ Գրադարանը ժամանց չէ, աշխատավայր է։
Ուրիշ բան էլ ասեմ՝ գրադարանի ընթերցասրահներն անհամեմատ ավելի անվտանգ են, քան սրճարաններն ու «հաց ուտելու տեղերը»։ Էնտեղ տարածությունը մեծ է, սեղանները հեռու են, Ազգային գրադարանի գիտական և մամուլի ընթերցասրահներում սեղանները նույնիսկ կողքերից բաժանումներ ունեն, գրեթե չինական դպրոցների նման, որոնց նկարները հաճույքով տարածում ենք։
Հետո՝ հիմա բուհերում ու դպրոցներում դաս չկա, ուսանող չկա։ Գրադարան գնալու են էն մարդիկ, ովքեր կոնկրետ գործ ունեն անելու ու նրանք քիչ են, ունեն սոցիալական բարձր պատասխանատվություն, հետևաբար լիովին վերահսկելի են։
Կարելի է նաև ամբողջ գրադարանը չբացել, միայն 1-2 ընթերցասրահ, կարելի է աշխատանքային գրաֆիկը փոխել, օրինակ՝ աշխատել շաբաթական երկու կամ երեք օր, շաբաթ-կիրակի, մի խոսքով՝ կարելի է տարբերակ գտնել։
Ազգային գրադարանի էլեկտորնային շտեմարանները էապես փրկում էին վիճակը, բայց դրանք էլ «ծխեցվեցին» ու հայտնի չէ, թե երբ կվերականգնվեն։
Եթե ֆինանսական դժվարություններ կան, կարելի է նաև մասամբ վճարովի անել, որոշ ծառայությունների համար սիմվոլիկ գումար վերցնել ընթերցողից, որը կարող է, օրինակ, աշխատակիցների տրանսպորտի կամ դիմակի ու ալկոգելի հարցը լուծել։
Մի խոսքով՝ հարգելի ընկերներ, խնդրում եմ էս հարցը մի անտեսեք»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Աննա Չուլյան. Ազգային գրադարանը ռազմավարական նշանակություն ունեցող կառույց է
- ԱԻՆ աշխատակիցներն այսօր ժամանել են Ազգային գրադարան
- Մայիսի 18-ից. Արգելվում է տրանսպորտային միջոցում կանգնած ուղևորների փոխադրումը
- Մայիսի 18-ից ուժի մեջ մտնող սահմանափակումներում փոփոխությունները
- Մայիսի 18-ից ամբողջովին կգործարկվի հանրային տրանսպորտը. Ավինյան
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին