Քաղաքական 09:22 20/05/2020

Հարութ Սասունյան. Իրարանցում Թուրքիայում՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող Գյուլենի նամակի պատճառով

Անցյալ շաբաթ Թուրքիայում մեծ բանավեճ բռնկվեց այն բանից հետո, երբ էրդողանամետ թուրքական իսլամիստական «Գերչեք հայաթ» («Իրական կյանք») ամսագիրը հայտարարեց, որ վիճահարույց թուրք Իմամ Ֆեթուլլահ Գյուլենը 1965 թ․ մայիսի 6-ին նամակ է գրել՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։ Նամակը ներառված է ամսագրի 176 էջանոց հատուկ համարում, որը պատկանում է իշխանամետ «Ենի սաֆաք» թերթի խմբագրական խմբին, որն էլ պատկանում է Թուրքիայի նախագահի փեսայի ընտանիքին։ 

Գյուլենի հետ համագործակցության համար «Գերչեք հայաթի» հոդվածը նաև մեղադրում է Ստամբուլի գլխավոր ռաբբի Իսահակ Կահլևային, Հունական ուղղափառ պատրիարք Բարդուղիմեոսին, նախկին Հայոց պատրիարք Շնորհք Գալուստյանին, ԿՀՎ-ին  (CIA), ՆԱՏՕ-ին, սիոնիստներին, Հիլարի Քլինթոնին, Հռոմի Պապ Հովհաննես Պողոս երկրորդին և նախկին թուրք ղեկավարներ Իսմեթ Ինոնուին, Բյուլեթ Էջևիթին և Սուլեյման Դեմիրելին։

Գյուլենը 1999 թվականին փախել է Միացյալ Նահանգներ։ Այնուհետև նա և նախագահ Էրդողանը դարձան թշնամիներ՝ երկարատև համագործակցությունից հետո, որի ընթացքում Էրդողանն օգտագործեց Գյուլենի կապերն ու աղբյուրները իշխանության գալու համար։ Թուրքիայում 2016 թ․ հեղաշրջման փորձից հետո Էրդողանը Գյուլենին մեղադրեց հեղաշրջման գլխավոր կազմակերպիչը լինելու մեջ։ Էրդողանը բանտարկեց և աշխատանքից ազատեց Գյուլենի տասնյակ հազարավոր հետևորդների։ Այդ ժամանակից ի վեր Էրդողանը բազմիցս խնդրել է ԱՄՆ կառավարությանը՝ Գյուլենին արտահանձնել Թուրքիային, որտեղ նրան անկասկած մահ է սպառնում։ Միացյալ Նահանգները մերժել է Էրդողանի դիմումները: Նույնիսկ Թուրքիայից դուրս ապրողները, որոնք մեղադվում էին Գյուլենի հետ շփվելու մեջ, առևանգվել են Էրդողանի գաղտնի գործակալների կողմից և հետ բերվել Թուրքիա՝ կոշտ մեղադրանքների առջև կանգնեցնելու համար:
Այս պայմաններում, երբ էրդողանամետ ամսագիրը Գյուլենի հետ շփվելու մեջ մեղադրեց Թուրքիայում ապրող կրոնական փոքրամասնությունների առաջնորդներին և այլոց, նրանք իրավացիորեն անհանգստացան իրենց ֆիզիկական գոյության և կրոնական ու մշակութային հաստատությունների վրա հնարավոր հարձակումների կապակցությամբ:

Ինչ վերաբերում է թուրքական ամսագրում հրապարակված Գյուլենի նամակին՝ ուղղված Հայոց նախկին պատրիարքին, ապա այն մինչ այժմ մի քանի անգամ հրապարակվել է թուրքական լրատվամիջոցների կողմից։

Ահա հատվածներ Գյուլենի 1965 թ․ մայիսի 6-ի նամակից․ «Իմ մանկության տարիներին և աշխատանքի բերումով ես ճանաչել եմ հայ ընտանիքների և անհատների։ Ես չեմ դադարի անիծել Մեծ ցեղասպանությունը, որն իրականացվեց հայերի դեմ 1915 թվականին։ Ես գիտեմ, որ սպանված ու կոտորված մարդկանց մեջ շատ հարգված մարդիկ են եղել, որոնց հիշատակի առջև ես հարգանքով խոնարհվում եմ։ Ես մեծ վշտով անիծում եմ Մեծ մարգարե Քրիստոսի որդիների կոտորածը տգետ անհատների կողմից, որոնք իրենց անվանում են մահմեդականններ»։
Թուրքական ամսագիրը հայտնել է, որ Շնորհք պատրիարքն ի պատասխան շնորհակալություն է հայտնել Գյուլենին՝ հայտարարելով, որ երկրին պետք են նրա նման  քարոզիչներ. «Մենք հավատում ենք, որ եղբայրական կապերն անխախտ կմնան մեր սուրբ երկրում, որտեղ կան Ձեզ նման պատվարժան ու արդարամիտ քարոզիչներ»:

Գյուլենի 1965 թ․ ենթադրյալ նամակը տպագրված է դեղնագույն թղթի վրա, որը երևում է հավաստի։ 2013 թվականին Միացյալ Նահանգներում գտնվելու ժամանակ Գյուլենը հանդես եկավ ևս մեկ հայտարարությամբ, որում ասվում էր. «Իթթիհադականները սխալ քաղաքականություն են վարել: Մեզ մնում է շտկել իթթիհադականների սխալ քաղաքականությունը: Այդ իսկ պատճառով մենք պետք է շատ լավ երկխոսության մեջ լինենք հայերի և մյուս ազգերի հետ։ Հանուն երկխոսության, մենք պետք է յուրաքանչյուր հնարավորություն օգտագործենք լավագույն ձևով»։
Լավ նորությունն այն է, որ Թուրքիայի փոքրամասնությունների համայնքների կրոնական առաջնորդները համարձակություն են ունեցել խստորեն քննադատել թուրքական ամսագիրը։ Հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել, որում «ափսոսանք է հայտնել Շնորհք պատրիարքի հասցեին հնչեցրած կեղծ մեղադրանքների համար: Մամուլի ազատության քողի տակ նման գրությունները ցավ են պատճառում մեզ և կարող են բերել ահավոր հետևանքների: Այս զրպարտությունները մտահոգիչ են Թուրքիայի Հայոց պատրիարքարանի և հայ համայնքի համար: Ցեղապաշտական դրսևորումները, ինչպես ցանկացած այլ տեղ, այնպես էլ այս երկրում նկատվող, անհնար են դարձնում դրանց հետևանքներից խուսափելը… Նման անհիմն ցեխարձակումը մեզ համար անընդունելի է: Մենք հավատում ենք, որ պատկան մարմինները կկանգնեցնեն այս անարդարությունը և հուսով ենք, որ կանոնները կկիրառվեն՝ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելով հեղինակների դեմ»:

Հունական ուղղափառ պատրիարքարանը ևս դատապարտեց  թուրքական ամսագիրը՝ հրապարակված տեղեկատվությունն անվանելով «ամբողջովին կեղծ և կողմնակալ… Այս պնդումների հրապարակումը քրիստոնյաների, հրեաների և մահմեդականների շրջանում անհանգստություն է առաջացնում և հատկապես լուրջ ու անպատասխանատու է, քանի որ քայքայում է մեր ժողովրդի միասնությունը… Նման տեղեկատվությունը չափազանց վտանգավոր է և կարող է պատճառ դառնալ ցեղապաշտական ու անհանդուրժողական վտանգավոր գործողությունների համար: Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը շատ դառնացած ու վրդովված է զգում իրեն առաջադրված մեղադրանքների համար՝ չնայած նրա ջանքերին ի նպաստ մեր երկրի բարօրության»:
Ստամբուլի հրեական համայնքը նույնպես քննադատեց թուրքական ամսագիրը․ «Մենք դատապարտում ենք խտրականությունն ու սադրանքները, որոնց համար պատճառ դարձան այդ հրապարակումները՝ մեր գլխավոր ռաբբիի դեմ անհիմն մեղադրանքներով հանդերձ: Այս ատելության հրապարակումները վնասում են Թուրքիային: Մեր կողմից, մենք հուսով ենք, որ անհապաղ կվերականգնվի ճշմարտությունն ընդդեմ ատելության այդ հրապարակումների`ճիշտ տեղեկատվության և իրավական միջոցներով, քանի որ դրանք ազդում են մեր Թուրքիայի վրա, որի ամբողջական մասը մենք ենք»:

Միևնույն ժամանակ, Թուրքիայի խորհրդարանի հայազգի անդամ Գարո Փայլանն անդրադարձավ այդ բանավեճին Խորհրդարանում՝ գրելով երկրի փոխնախագահ Ֆուաթ Օքթային․ «Մի՞թե Թուրքիայի նախագահին մոտ կանգնած լրատվամիջոցների կողմից պարբերաբար օգտագործվող ատելության արտահայտությունները չեն կարող հանգեցնել ատելության վրա հիմնված հանցագործությունների»:
Ես կցանկանայի եզրափակել երեք հիմնական կետերով.
1) Ֆեթուլլահ Գյուլենը Էրդողանի դաշնակիցն էր, նախքան վերջինիս կողմից իր բռնապետական լիազորությունները հաստատելը: Էրդողանին մոտ կանգնած  հրատարակությունները, փոքրամասնությունների կրոնական առաջնորդներին և այլոց մեղադրելու փոխարեն, առաջին հերթին պետք է մեղադրեն Էրդողանին ՝ Գյուլենի հետ իր երկար տարիների համագործակցության համար․․․

2) Եթե Գյուլենի նամակը հավաստի է, ապա նա ոչ մի վատ բան չի արել։ Նա պարզապես ճանաչել է Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը: Էրդողանն է, որ պետք է մեղադրվի Հայոց ցեղասպանության հարցում ստելու համար․․․
3) Թուրքիայում փոքրամասնությունների համայնքները սարսափում են թուրքական ամսագրի հոդվածից, քանզի գիտեն, որ Թուրքիայում կան շատ ծայրահեղականներ, որոնք կդիմեն սարսափելի բռնությունների ընդդեմ հայերի, ասորիների, հույների, հրեաների և քրդերի: Նրանց վախը արդարացված է: Այս փոքրամասնությունների համայնքների առաջնորդներն արժանի են գովասանքի՝ թուրքական ամսագրի սպառնալից հոդվածի դեմ համարձակորեն խոսելու համար։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:35
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
Քաղաքացիները քիչ առաջ փակել են Գյումրի-Երևան ճանապարհը։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնում տավուշցիների պայքարին։ Հիշեցնենք, որ բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
11:32
Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող կառավարության, ԱԺ շենքերը բերեն, դնեն թուրքի բերանը, տեսնենք՝ իրենց դո՞ւր է գալիս, թե՞ ոչ. Կիրանցի
«Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը։ Թող գա, տեսնենք՝  ով է։ Երևանում նստած ամեն ինչ այնտեղից կառավարում են։ Թող գան, այս ժողովրդի վիճակը...
Աղբյուր` Panorama.am
11:28
Կառավարությունը վերանայեց ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը
«Որոշման նախագծով վերանայում ենք ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը որը պայմանավորված է ընդունելության սկզբունքների վերանայման, նոր...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
«Այն վիճակը, որի մեջ հայտնվել է մեր Կիրանցը... Դարերի պատմություն ունի, իր գոյության ընթացքում միշտ  պայքարի մեջ է եղել, բայց հիմա...
Աղբյուր` Panorama.am
11:09
Սուրենյանց. Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Երեկ միտումնավոր չեմ անդրադարձել Աննա Հակոբյանի և նրա դստեր հետ կապված միջադեպին՝ ավելորդ կրքեր...
Աղբյուր` Panorama.am
11:04
Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են Արցախի զինանշանը
Սոիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են տեխնիկայի օգնությամբ Արցախն օկուպացրած ադրբեջանցիներւ  կառավարության...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կառավարությունն այսօրվա նիստում մոտ 730 մլն դրամ կհատկացնի ջրային պարեկային ծառայությանը
 Գործադիրն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:45
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում՝  հանուն իրենց հայրենիքի ու հանուն հայրենի հողի։ Այս մասին տեղեկանում ենք...
Աղբյուր` Panorama.am
10:40
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00 կլինի...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին
Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովին՝ առաջարկելով հստակեցնել...
Աղբյուր` Panorama.am
10:08
Ապրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն
«Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ 2024 թվականի ապրիլ 28-ին Երևանում նախատեսում է կազմակերպել...
Աղբյուր` Panorama.am
09:52
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, արձագանքելով Ցեղասպանության  զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանի ու...
Աղբյուր` Panorama.am
09:49
Կիրանցը և «ապագան»
Լրագրող Դավիթ Գալստյանը քարտեզ է հրապարակել ու գրել. «Կիրանցը և «ապագան» 1․ Կարմիր հատվածը Գուգլով (Խորհդային)...
Աղբյուր` Panorama.am
09:40
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի հետ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ հավաքվածները վանկարկում էին...
Աղբյուր` Panorama.am
09:37
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
«Պետք է հերթով, անուն-ազգանունով, պաշտոնով ֆիքսել, թե ով է սրա դեմ պայքարում, ով է լռում և ով է նպաստում Հայաստանի կազմալուծման գործընթացին»
Աղբյուր` Panorama.am
09:36
«Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ինչ ցանել ես, այն էլ կհնձես»… ժողովրդական այս ասացվածքն այսօր, ավելի քան...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ Վանաձորի կառույցը նախօրեին հայտարարություն էր տարածել Հայաստանի օկուպացված տարածքներից...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
«Փաստ» թերթը գրում է. «Անկեղծ լինենք, մտքներովս չէր անցնի, որ Նիկոլ Փաշինյանի՝ Ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ...
Աղբյուր` Panorama.am
09:29
Սամանթա Փաուեր. Սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ և պարտավորվում ենք պատմելու նրանց պատմությունները
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը ապրիլի 24-ին  X-ի իր էջում հրապարակել է նախորդ տարի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը, այնուամենայնիվ, նախկինների ժամանակ էր
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ուսումնասիրելով Գուրգեն Արսենյանի «Միավորված աշխատանքային կուսակցության» 2023թ....
Աղբյուր` Panorama.am
09:25
«Հրապարակ». Ջահերով երթը այս տարի զիջում էր նախորդ տարիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր շրջանակները հիասթափություն են ապրել ապրիլքսաներեքյան ավանդական ջահերով երթին...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Փաստ». Իսկ գուցե պետք է, ի վերջո, եզրակացություն անե՞լ. Փաշինյանը ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ
«Փաստ» թերթը գրում է. «Ուշադիր ընթերցողը նկատած կլինի. երբեք, որևէ պարագայում որևէ պաշտոնյայի ընտանիք չենք...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը ևս հրապարակել է մի զեկույց, որում, ինչպես Freedom...
Աղբյուր` Panorama.am
09:20
Ապրիլի 25-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 25-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը
«Հրապարակ» թերթը գրում է. «Ժամանակին Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակը» և տնտեսական թեմաներով լրագրող Հայկ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Արևմուտքն է՞լ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը դեռ չէին մարսել Freedom House-ի զեկույցն այն մասին, որ...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Քաղաքացիները դատի են տալիս պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին անձամբ, և հաղթում են դատարանում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն, որ պարեկային ծառայության կողմից տուգանված քաղաքացիները դիմում են դատարան ու անհիմն...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Ոչինչ չանելը միայն վնասում է գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին Ռուբեն Վարդանյանի և Բաքվի բանտում մոտ 7 ամիս պահվող հայ գերիների ազատության համար...
Աղբյուր` Panorama.am
09:11
Կիրանցի կին. Մենք թուրքի վրա հող ծախելու ոչ մի պայմանին համաձայն չենք
«Եթե այդ քարտեզն իրականություն դառնա, ապա մեր տունը սահմանից լինելու է 20-30 մետր հեռավորության վրա, իսկ մեր կես հա այգին լրիվ մնում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Ապրիլի 25-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}