Հասարակություն 16:53 21/05/2020 Հայաստան

Թորոսյան. Դեպքերի աճին զուգընթաց ավելանում են ծանր, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը (լրացված)

Երեկվա դրությամբ ծանր վիճակում է գտնվում 135 քաղաքացի, ծայրահեղ ծանր՝  63 քաղաքացի, թոքերի արհեստական օդափոխության սարքերին է միացված 15 քաղաքի։ Ասուլիսում կորոնավիրուսի հետ կապված վերջին թվերը ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Դեպքերի թվերի աճին զուգընթաց, որոնց մեծ մասը շարունակում են մնալ ասիմպտոմ, թեթև, աճում են ծանր, ծայրահեղ ծանր և թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված քաղաքացիների թիվը։ Սա այն հանգամանքն է, որից մենք միշտ փորձել ենք խուսափել կամ ։  Պետք է ամեն ինչ անել, որ որևէ ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի զրկված չլինի բուժման հնարավորությունից վերակենդանացման բաժանմունքներում։ Դեռևս ճնշմանը կարողանում ենք դիմանալ, բայց հավելյալ ջանքեր պետք է գործադրել, որ ճնշումը չավելանա։ Իսկ ջանքերի հիմնական մասը կանոնները պահպանելն է»,- ասաց նախարարը։

Նա նշեց, որ համաճարակային տեսանկյունից ռեկորդային ու լավ ցուցանիշ է երեկ արձանագրվել՝ մեկ օրում կատարվել է 1751 թեստավորում. «Մենք մոտ մեկ ամիս առաջ, երբ որ մեր առաջ պլան էինք դրել  ավելացնել թեստավորման թիվը, նշաձողն օրական 1000 հետազոտությունն էր։ Մենք արդեն հասել ենք 1750-ի։ Ընդանուր կատարվել է 46 հազար հետազոտություն։

«Մեկ օրվա ընթացքում ակտիվ քաղաքացիների թիվն աճել է 170-ով։ Օրինակ, ի տարբերություն երեկվա, երբ ունեինք նվազում 30-ով, քանի որ ավելի շատ քաղաքացիներ էին դուրս գրվել, քան հայտնաբերվել»,- ասաց Ա. Թորոսյանը։

Նա հիշեցրեց, որ մայիսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 335 նոր դեպք և 162 առողջացած, գրանցվել է երեք մահվան դեպք։ Գրանցված է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5606 դեպք, որոնցից 2581-ն` առողջացած, 70-ը` մահվան ելքով։

Արսեն Թորոսյանն ասաց, որ, ամենայն հավանականությամբ, վաղվանից, հյուրանոցներում և հիվանդանոցներում գտնվող թեթև կամ առանց սիմպտոմների պացիենտներին կուղարկեն տուն, որպեսզի նրանք շարունակեն իրենց փաստացի ինքնամեկուսացումն առողջության առաջնային պահպանման հաստատությունների հսկողության ներքո։

Նա նշեց, որ այն քաղաքացիները, որոնց մոտ կհաստատվի կորոնավիրուս, բայց չեն ունենա հիվանդանցային բուժօգնության կարիք, չեն հոսպիտալացվի, կմնան տանը։

«Մենք քաղաքացիներին ուղարկելով տուն՝ նրանց չենք զրկում բժշկական օգնությունից, պարզապես փոխում ենք հիվանդության վարման մեր ռազմավարությունը։ Շատ քիչ երկրներ կան, որ ասիմպտոմ ձևերին պահել են մեկուսացված վիճակում և բուժօգնություն են ցուցաբերել հիվանդանոցներում և հյուրանոցներում։ Մենք մինչ օրս դրանց թվին ենք դասվել, վաղվանից կանցնենք այլ մարտավարության»,- ասաց Ա. Թորոսյանը։

Հարց- Համարո՞մ եք, որ վարակի տարածումն այժմ վերահսկելի է։ Էլ ի՞նչ տարբերակներով եք պատրաստվում կանխել վարակի տարածումը, բացի անհատական պատասխանատվության կոչերից։ Մինչև ե՞րբ է պարտադիր լինելու դիմաների կրումը՝ հաշվի առնելով, որ Հայաստանում հունիսին արդեն բարձր ջերմաստիճան է, կան գիտական հիմնավորումներ, որ դիմակը նաև վնասում է, եթե այն կրում են երկարատև։

Ա.Թորոսյան- Դիմակների կրումը փակ տարածքներում և հատուկ տնտեսվարողների մոտ պարտադիր է լինելու այնքան, որքան անհրաժեշտ կլինի հակահամաճարակային միջոցառումներ վարակի տարածումը կանխելու համար։ Չեմ բացառում, որ դա, օրինակ, լինի 1-2 տարի։ Մենք պետք է պատրաստ լինենք երկարատև պայքարի։

Ամեն ինչ չէ, որ հսկողության տակ է, իհարկե։ Հսկողության առումով այս պահին այլ առաջնահերթություն ունենք՝ բուժօգնությունն է այն քաղաքացիներին, որոնք ունեն իրական հիվանդանոցային բուժօգնության կարիք, հատկապես ծանր ու ծայրահեղ ծանր քաղաքացիների, նաև միջին ծանրության, որպեսզի չդառնան ծանր ու ծայրահեղ ծանր։ Առաջնահերթություն է մնում նաև ցանկացած դեպքի շփման շրջանակը պարզելը, ինքնամեկուսացման «ռեժիմի տակ դնելը», որովհետև դրան այլընտրանք չկա։

Միևնույնն է, ինչքան մենք կարող ենք, պետք է փոխանցման օղակները կոտրենք։ Հիմա, իհարկե, 335 դեպքի կոնտակատավորների շրջանակը պարզելն ու ինքնամեկուսացնելը որոշակի ժամանակ է տևում։ Մեր քաղաքացիների մեծ մասը Երևանում է գտնվում, որոշել ենք Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Երևանի մասնաճյուղը հզորացնենք նոր անձնակազմով, որպեսզի կարողանանք դա անել։ Այս տրամաբանությամբ պետք է շարժվենք առաջ։

Հարց- Ճի՞շտ են արդոք տեղեկությունները, որ առողջապահության նախարարությունում կան աշխատակիցներ, որոնց հրաժարվում են թեստավորում անել, չնայած այն հանգամանքին, որ նրանք շփում են ունեցել վարակակիրների հետ։

Ա.Թորոսյան- Ինձ այնքան հետաքրքիր են այդ միտումնավոր հարցերը։ Ի՞նչ է նշանակում, որ կան քաղաքացիներ, որոնց հրաժարվում են թեստավորել։ Ունենք վարակակիրներ մեր նախարարությունում, մյուս նախարարություններում ունենք կոնտակտավորների շրջանակ, ինքնամեկուսացվածներ, հակահամաճարակային միջոցառումների շրջանակում որոշում է կայացվում՝ ինչ որ մեկին թեստավորել, ինչ որ մեկին չթեստավորել, որովհետև կարիք չկա։

Այդ թեստամոլուցքն ինձ արդեն զայրացնում է։ Թեստը պետք է արվի ըստ ցուցումի։ Այսօրվա արած թեստը ոչ մի երաշխիք չէ, որ վաղը չես վարակվելու։ Հետևաբար, թեստով պայմանավորել հակահամաճարակային միջոցառումները, չի կարելի։ Թեստը ևս մեկ միջոցառում է հիվանդին բացահայտելու համար։

Հարց- Մայիս 20-ի դրությամբ Հայստանում մահացել է կորոնավիրուսով վարակված 27 պացիենտ, որոնց մոտ մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ենթադրվում է, որ նրանց դիահերձել են։ Ինչպե՞ս է ստացել, որ այդ պացիենտներին դիահերձել են, եթե վարկված պացիենտներին չդիահերձելու մասին օրենք է ընդունվել։ Եթե հնարավոր է դիահերձել, ինչո՞ւ չեն դիահերձում բոլոր մահացողները։

Ա. Թորոսյան- Չի ենթադրվում, որ դիահերձվել են և չեն դիահերձվել այդ մարդիկ։ Մահվան պատճառը միշտ չէ, որ դրվում է դիահերձման հիման վրա, այդ թվում ՝սովորական մյուս հիվանդությունների դեպքում, այդ թվում՝ կորոնավիրուսային վարակից առաջ։ Եթե նույնիսկ հարցը տրվում է այն տրամաբանությամբ, որ թաքցնում ենք մեր մահացած քաղաքացիների տվյալները, կարող էինք պարզապես այդ թիվը չնշել, ցույց չտալ, որ 27 մարդ է մահացել, որոնք կորոնավիրուս են ունեցել, բայց մահվան պատճառը վարակը չէ։ Այդ ախտորոշումը դրվում է բազմաթիվ բժշկական օբյեկտիվ փաստերի հիման վրա։

Հարց- Մամուլում պարբերաբար ինֆորմացիա է հայտնվում բժիշկների դժգոհության մասին, իրականությանը համապատասխանո՞ւմ է դա։ Կորոնավիրուսով հիվանդներին բուժող կադրերի խնդիր կա՞, թե՞ ոչ։ Ավելի վաղ նշել էինք, որ կա կրկնակի վարակվածներ, այս պահին նման դեպքերի քանակ կարո՞ղ եք նշել։

Ա.Թորոսյան- Կորոնավիրուսով վարակվածներին բուժող կադրերի խնդիր ունենք։ Կադրերի խնդիր որոշակի մասնագիտությունների գծով միշտ ունեցել ենք, հատկապես վերակենդանացման բաժանմունքների ռեանիմատոլոգներին է վերաբերում։ Նրանց դեֆիցիտը եղել է մինչև կորոնավիրուսային հիվանդություն։

Ինչ վերաբերում է կրկնակի վարակվածներին, ապա ես նման բան չեմ նշել, որ կան կրկնակի վարակվածներ։ Այո, եղել է կրկնակի դրական թեստ։ Համաշխարհային հետազոտողները հանգել են նրան, որ ոչ թե կրկնակի վարակվածներ են, այլ վիրուսի մասնիկները նրանց օրգանիզմում երկար է մնում, բայց վերջին տվյալներով վարակակիր չեն, ակտիվ գործող վիրուս նրանց օրգանիզմում չկա։

Հարց- Սննդի արտադրամասերում վարակման դեպքեր եղե՞լ են։ Որքա՞ն է հավանական, որ հիվանդ մարդու պատրաստած սննդի միջոցով կարող է վարակը փոխանցվել։ Հնարավո՞ր է խանութից գնված սննդի միջոցով վարակի տարածում։

Ա.Թորոսյան- Սննդի արտադրամասերում վարակման դեպքեր եղել են, շարունակվում են, կոնկրետ արտադրամասերում միջոցառումներ ենք իրականացնում։ Սննդի արտադրամասերում արտադրվող սննդի միջոցով վարակի հավանականությունը մոտ է զրոյի, որևէ կերպ չեմ պայմանավորում նման դեպքերով վարակի աճի տեմպերը։

Կոնսենսուսային կարծիք է՝ միջազգային հանրային առողջության մասնագետների ու համաճարակների մոտ, որ վարակի փոխանցման նման եղանակ պարզապես չկա։

Հարց- Սահմանափակումները հանվել են, կորոնավիրուսի դեպքերն ավելանում են, արդյո՞ք մտավախություն կա, որ համավարակը նոր թափ կստանա, ինչպիսի՞ կանխատեսումներ ունե՞ք։ Բոլոր քաղաքացիները կթեստավորվե՞ն։

Ա. Թորոսյան- Մենք այս պահին ունենք 15 օրը մեկ կրկնության տեմպ։ Եթե այսօր ունենք 5600 դեպք, նման տեմպը պահելու դեպքում 15 օրից կունեանք 11 հազար 200 դեպք։ Մեր խնդիրն է այդ թափը կոտրել։ Հայաստանի բոլոր քաղաքացիները չեն թեստավորվում։ Դրա իմաստը չկա, միայն ըստ ցուցումների են թեստավորվելու։

Հարց- Արդյո՞ք անձի տեղորոշման  համակարգը մինչև այժմ գործում է, եթե այո, որքանո՞վ է այն այլևս նպատակահարմար, երբ սահմանափակումներն էականորեն կրճատվել են, հնարավոր է վարակակիր անձի հետ նույն վայրում գտնվել են շատերը, որոնց հետո հեռախոսային կապ նույնիսկ չի եղել։
Ա. Թորոսյան-Տեղորոշման համակարգը մինչ օրս գործում է, արդիականությունն ավել է մեծանում, քանի որ այլևս կարանտինային վայրերում մեկուսացում չենք իրականացնում, այլ ինքնամեկուսացում, ինչը նշանակում է, որ տնային վերահսկողությունն ավելի կարևոր է, քան նախկինում։

Հարց-Այն հյուրանոցները, որտեղ մեկուսացվել են մարդիկ,  ի՞նչ սկզբունքով են  վճարումներն արվել, ի՞նչ չափով, արդյո՞ք բոլոր հյուրանոցներին գումար տրվելու է այդ ծառայության դիմաց։
Ա. Թորոսյան- Գրեթե բոլոր հյուրանոցներին տրվելու են։ Եղել են հյուրանոցներ, որոնք անհատույց են համաձայնվել տրամադրել իրենց տարածքները, հատկապես Ծաղկաձորի հյուրանոցները։

Հարց-Հայաստանի վերակենդանացման բաժանումքներում քանի՞ պացիենտ պահելու հնարավորություն ունեք։
Ա. Թորոսյան-Միայն կորոնավիրուսային  հիվանդության բուժման համար ծավալված ռեանիմացիոն  մահճակալներն ընդհանուր 203-ն են։ Մի քանիսը շատ սպեցիֆիկ են, երեխաների, հղիների համար։ Դրանից, երեկվա դրությամբ, զբաղված է 131-ը։ 

Հարց-Վարակիիչ հիվանդությունների  վիճակագրությունն ամիսներով կներկայացնե՞ք։
Ա.Թորոսյան-Տարեկան վիճակագրությունն ամփոփում ենք հաջորդ տարվա կեսերին։  Ընդհանուր սուր շնչառական վարակների թվերը, եթե կորոնավիրուսային դեպքերը չհաշվենք, շատ են քչացել։ Ստացվում է՝ պրակտիկորեն այլ վարակներ չեն շրջանառվում ՀՀ-ում, միայն շրջանառվում է կորոնավիրուսային վարակը։ Դա պայմանավորված է կանոնների պահպանմամբ, դիմակների կրմամբ, սոցիալական հեռավարությունը պահելով, արտակարգ դրությամբ։
Անցյալ և այս տարվա  նահացության թվերն տարբերվում են,  դեպի դրական է գնացել այս տարի։ Այս տարի մահացության դեպքերն ավելի քիչ են, քան նախորդ տարի։ Այս տարվա մարտ-ապրիլ-մայիս ամիսների մասին եթե խոսենք, այդ թիվն էականորեն քիչ չէ, պայմանավորված է հիմնականում ոչ հիվանդությունների հետևանքով մահվան դեպքերով.  տրավմաներից քիչ են մահացել, տրանսպորտային երթևեկությունը քչացել է, կենցաղային, փողոցային տրավմատիզմն է քչացել։ Մայիսի առաջին 17 օրերի համար 75 մահվան միջին թվի դիմաց այս տարի օրական 69 մահ ունենք։

Հարց-Նախարարությունը գնացե՞լ է այն լուրերի  հետքերով՝ համաձայն որոնց կառավարությունը նրանց փող է տալիս որպեսզի համաձայնեն դառնալ կորոնավիրուսի պացիենտ։ Խոսել էինք նաև իրավապահներին դիմելու մասին, այս մասով ի՞նչ նորություններ կան։ Ըստ այդ լուրերը տարածողների, կառավարության մոտիվացիան միջազգային կազմակերպություններից ֆինանսավորում ստանալն է։ Ի՞նչ սկզբունքով է  Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն և այլ կազմակերպություններ այդ աջակցությունները տրամադրում, մինչև օրս որքա՞ն աջացություն ենք ստացել։
Ա. Թորոսյան-Գնացել ենք բոլոր դեպքերի հետքերով, հանդիպել ենք բազմաթիվ պատերի, որովհետև նման դեպքեր չկան։ Չկա այդպիսի դեպք, որ որևէ մեկին որևէ բան խոստանանք, որպեսզի համաձայնվի ինքը կամ իր մահացած հարազատը դառնա կորոնավիրուսային հիվանդ։ Չկա որևէ մոտիվ, որ մենք դա ցանկանանք։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից որևէ դրամական օգնություն չենք ստացել, ստացել ենք 2000 ախտորոշման թեստ, 20 հազար ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական օգնություն ստացել ենք Չինաստանից, Շվեյցարիայից՝ 40 հազար շվեյցարական ֆրանկ, Նիդեռլանդներից՝ թեստերի ձևով, Ճապոնիայից հավանաբար կստանանք սարքերի ձևով, ՌԴ-ից ստացել ենք թեստեր, ջերմաչափեր, հնարավոր է ստանանք օգնություն Կանդայից, Հնդկաստանից դեղորայքի տեսքով, ԱՄԷ-ից ստացել ենք դիմակներ, ախտահանիչ նյութեր, Եվրամիությունից ստացել ենք 2,7 միլիոն եվրոյի չափով, Ասիական զարգացման բանկից դրամաշնորհի տեսքով, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից, Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամից, Պարենի համաշխարհային ծրագրից, ՀԲ-ից, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունից, Կարմիր խաչից, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամից, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից։ Սրանք մեր մշտական գործընկերներն են, որոնց  աջակցության համար շնորհակալ ենք։ Հիմա աշխարհում բոլորն օգնում են միմյանց, մենք էլ մեր գործընկերին ենք օգնում  ինչով կարողանում ենք։
Ազգային անվտանգության ծառայությունն իր գործառույթների շրջանակում զբաղվում է  նման լուրեր տարածողների  մոտիվները պարզելու, եթե դրանց մեջ հանցակազմ կա՝ իրավական գնահատական տալու համար։

Հարց-Մասնագիտական պնդումներ կան, որ Հայաստանում հակամարմինների թեստավորում պետք է իրականացնել՝ թիրախում ընտրելով այն մարդկանց, որոնք նախկինում ունեցել են կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններ։ Որոշ երկրներ արդեն գնում են այդ ճանապարհով։ Արդյո՞ք որևէ բան կաշկանդում է, որ Հայաստանը գնա այդ ճանապարհով, դա հնարավորություն կտա պարզել, թե ազգաբնակչության շրջանում  ինչքա՞ն է այս վարակը տարածված, նախկինում եղե՞լ է Հայաստանում, թե՞ ոչ։
Ա. Թորոսյան-Նախկինում Հայաստանում չի եղել։ 
Ինչ վերաբերում է հակամարմինների թեստրին, մենք մի ընկերության հետ բանակցում ենք դրանք ձեռք բերելու շուրջ, հավանաբար  մոտ ժամանակներս  դրանք կլինեն Հայաստանում։ Բայց դրանք օգտագործվելու են հիմնականում կամ գուցե միայն  հետազոտություն իրականացնելու համար, որպեսզի այսօր պարզենք  իմունիտետ  ունեցող քաղաքացիների շրջանակը ու տոկոսն ընդհանուր պոպուլյացիայի մեջ։ Նման հետազոտությունն այլ երկրներում ցույց է տվել, որ  միևնույնն է՝  բնակչության փոքր տոկոսն ունի իմունիտետ կամ վարակվել է վիրուսով, դա որևէ կերպ չի կարող հանդիսանալ պաշտպանիչ պատնեշ մյուսներին չվարակելու  տեսանկյուից։ Այսինքն մենք երկար ժամանակ պետք է պաշտպանվենք վիրուսից, վարակվելուց, կոլեկտիվ  իմունիտետի մոտալուտ ժամանում չի լինելու։ Դա շատ ծանր հետևանքներ թողնող պրոցես կարող է լինել, բայց միևնույնն է  վերջում չի լինելու այդ կոլեկտիվ իմունիտետը, ինչպես չկա Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում,  այնտեղ էլ ընդհանուր  պոպուլյացիայի մեջ  միևնույնն  է վարակվածների կամ իմունիտետ ունեցողների տոկոսը տատանվում է 10-20 տոկոս։ Բայց մենք անելու ենք այդ հետազոտությունը, արդյունքները կհրապարակենք։ Մեզ ոչ մի բան չի կաշկանդում  ընդհանարապես որևէ գործողություն անել։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:29
Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց
Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը կրկին վատթարացել է։ Նա տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց։ Հիշեցնենք, որ Բագրատաշենի մոտ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Թյուրքագետ, պ.գ.թ. Վարուժան Գեղամյանը գրում է. «Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են։...
Աղբյուր` Panorama.am
14:17
ՌԴ ԱԳՆ. Ցավալի է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ
Մոսկվան ափսոսում է, որ Երևանը շարունակում է անհիմն հրապարակային քննադատություն թույլ տալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության...
Աղբյուր` Panorama.am
14:05
Մարիա Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու ողբերգություն
Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես իր ցավ ու ողբերգություն։ Այդ մասին ապրիլի 25-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
13:50
Իշխանությունը քաղաքական շահերով ղեկավարվելով է սահմանազատման գործընթացը ներկայացնում խաղաղության համատեքստում. Թաթոյան
«Այն, ինչ տեղի է ունենում այսօր, սահմանազատում չէ։ Սա ուզում եմ հստակ ընդգծել»-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու...
Աղբյուր` Panorama.am
13:47
Համայնքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար գործադիրը 5,3 մլրդ դրամ հատկացրեց
«Ընդհանուր մոտ 26,2 կիլոմետր ճանապարհի մասին է խոսքը և 19 օբյեկտի, որոնցից 10-ը շինարարության փուլում գտնվող օբյեկտներ...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ոստիկանները հերթով մեքենաները քաշելով դուրս են բերում միջպետական ճանապարհից
Տավուշի մարցում ցուցարարները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բագրատաշենի հատվածը։ Ոստիկանները ցուցարարներրին  ստիպում են...
Աղբյուր` Panorama.am
13:37
Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների հետևանքով ուշագնաց եղավ
Օրեր շարունակ Ադրբեջանին միակողմանի զիջումների դեմ Կիրանցում պայքարողների կողքին եղած տավուշցի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
13:24
«Նիկոլ դավաճան». «Նիկոլ հողատու». Երևանի կենտրոնում փողոցներ են փակել Ուղիղ
Երևանի կենտրոնական փողոցներում լարված իրավիճակ է։ Քաղաքացիներ, հասարակական, քաղաքական գործիչներ ինքանաբուխ ակցիաներ են իրականացնում՝ փակելով...
Աղբյուր` Panorama.am
13:12
Ցուցարարները կառավարության շենքը լքող Անահիտ Ավանեսյանին ուղեկցեցին «ամոթ, ամոթ» վանկարկումներով
«Կառավարության և վարչապետի կողմից մանրամասն հաղորդվում է, թե ինչ է կատարվում , այն նաև իմ անձնական կարծիքն է։ Այն ինչ քաղաքականություն...
Աղբյուր` Panorama.am
13:06
Գերլարված իրավիճակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհին. Գերասիմ Վարդանյանին փորձում են բերման ենթարկել
Երևան-Մեղրի ճանապարհի Տիգրանաշենի հատվածում քաղաքացիները փակել են ճանապարհն՝ իրենց աջակցությունը հայտնելով տավուշցիների պայքարին։ Դեպքի վայր...
Աղբյուր` Panorama.am
12:59
Հայաստանը օր-օրի փոքրանում է. Գյումրի-Երևան ճանապարհը փակած քաղաքացի
«Ներկայիս իշխանություններն ամենօրյա ռեժիմով հողերը տալիս են, ամեն զիջումից հետո գալիս է նոր զիջում»,-ասում է  Գյումրի-Երևան...
Աղբյուր` Panorama.am
12:57
Փակեցին՝ քաղաքացիները մայրուղիները, ոստիկանները՝ քաղաքացիներին
Խոսքը փաշինյանյան հանձնողական քաղաքականության դեմ ընդվզումն է, որ անկասկած որոշակի ռազմավարություն ունի։ Այսպիսով՝ ՀՀ քաղաքացիները փակել են...
Աղբյուր` Panorama.am
12:48
Եթե ուզում են, թող Արարատի փոխարեն ընտրեն մեկ ուրիշ լեռ. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով «COP29 և կանաչ տեսլական Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում, ասել է, որ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Քննություն է իրականացվում՝ պարզելու ապրիլի 24-ին Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին անվադողեր այրելու և այդ կերպ երթևեկությունը խուլիգանական...
Աղբյուր` Panorama.am
12:37
Փակ են Երևան-Գյումրի, Երևան-Սևան, դեպի Իրան ճանապարհները
Ի աջակցություն տավուշցիների՝ Հայաստանի տարածքների միակողմանի զիջումների դեմ պայքարի տարբեր մարզերում մարդիկ բողոքի ակցիաներ են իրականացնում։...
Աղբյուր` Panorama.am
12:36
Բան չանելուց ավելի մեծ ռիսկ, որը կարող է երկրի վրա ու տակից պայթի, գոյություն չունի. Նիկոլ Փաշինյան
«Մեր բոլոր պրոբլեմներն նրա մասին է, որ ասել ենք՝ եկեք չանենք, որովհետև վտանգավոր է»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:23
Թաթոյան. Փաստաբանների դերի վերաբերյալ իրավապահ համակարգում սխալ ընկալում կա
«Իրավական համակարգում իմ աշխատանքի փորձը ցույց է տալիս, որ հաճախ փաստաբանները նույնացվում են իրենց վստահորդների հետ, անգամ երբ փաստաբանը...
Աղբյուր` Panorama.am
12:10
Այս պահին քաղաքացիները Շիրակի մարզում` Հոռոմի խաչմերուկում փակել են Երևան-Գյումրի ճանապարհը. Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
12:04
Կառավարությունը երկարացրեց բռնագաղթած ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը
«Այս նիստում երկարացրեցիքն օժանդակության ծրագրին դիմելու ժամկետները մինչև այս տարվա վերջը»,-գործադիրի այսօրվա նիստում հայտնեց ԿԳՄՍ...
Աղբյուր` Panorama.am
11:59
ՔԿ. Իսակովի պողոտայում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ապրիլի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նշված օրը Երևան քաղաքի Իսակովի պողոտայում անցկացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
11:35
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
Քաղաքացիները քիչ առաջ փակել են Գյումրի-Երևան ճանապարհը։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնում տավուշցիների պայքարին։ Հիշեցնենք, որ բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
11:32
Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող կառավարության, ԱԺ շենքերը բերեն, դնեն թուրքի բերանը, տեսնենք՝ իրենց դո՞ւր է գալիս, թե՞ ոչ. Կիրանցի
«Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը։ Թող գա, տեսնենք՝  ով է։ Երևանում նստած ամեն ինչ այնտեղից կառավարում են։ Թող գան, այս ժողովրդի վիճակը...
Աղբյուր` Panorama.am
11:28
Կառավարությունը վերանայեց ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը
«Որոշման նախագծով վերանայում ենք ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը որը պայմանավորված է ընդունելության սկզբունքների վերանայման, նոր...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
«Այն վիճակը, որի մեջ հայտնվել է մեր Կիրանցը... Դարերի պատմություն ունի, իր գոյության ընթացքում միշտ  պայքարի մեջ է եղել, բայց հիմա...
Աղբյուր` Panorama.am
11:09
Սուրենյանց. Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Երեկ միտումնավոր չեմ անդրադարձել Աննա Հակոբյանի և նրա դստեր հետ կապված միջադեպին՝ ավելորդ կրքեր...
Աղբյուր` Panorama.am
11:04
Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են Արցախի զինանշանը
Սոիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են տեխնիկայի օգնությամբ Արցախն օկուպացրած ադրբեջանցիներւ  կառավարության...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կառավարությունն այսօրվա նիստում մոտ 730 մլն դրամ կհատկացնի ջրային պարեկային ծառայությանը
 Գործադիրն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:45
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում՝  հանուն իրենց հայրենիքի ու հանուն հայրենի հողի։ Այս մասին տեղեկանում ենք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}