Արցախի նախագահն էլեկտրամոբիլով է աշխատանքի գնալու
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը այս էլեկտրոմոբիլով է աշխատանքի գնալու»։
Այս գրառման ներքո օգտատերերի մեծ մասը կամ ծաղրում են Փաշինյանին կամ քննադատում։
Ահա դրանցից մի քանիսը.
«Ինչո՞ւ են խաղաղ պայմաններում 9 օրում երկու ջահել զինվոր սպանվել, ի՞նչ եք ասելու նրանց ծնողներին։ Դո՛ւք պատասխանատվություն եք վերցրել այդ ջահելների համար։ Ի՞նչ եք միայն բանակի սնունդը ռեկլամում։ Ի՞նչ լուր ունեք գերեվարված տղաներից՝ Արայիկից, Կարենից և Արսենից»։
«Բա դու խի՞ երկու զրահապատ մեքենա գնեցիր, բա դու էլ սենց էլեկտրոմոբիլով աշխատանքի գնայիր»։
«Նիկոլ ջան, սենց փոստ անելու իմաստը ժողովորդին ոնց որ շատ ա հետաքրքրում՝ ով ինչով ա եթում գալիս, ինձի վաբշե չի քորում ով ինչով ուզումա թող եթա գա ավելի կարևոր հարցերով կարող եք զբաղվել, այլ ոչ թե սրա նրա մեքենաները գովազդեք»։
«ՀԷԿ֊երը իրանն են, ինչի պիտի էլիկրոմոբիլ չվարի, ես էլ էդքան ՀԷԿ ունենայի ես էլ էլեկտրոմոբիլ կվարեի»։
«Արցախի համատարած աղքատության ֆոնին լավ նայվում ա»։
«Մի հատ Օպել ունեմ, ռեկլամ արա էլի, թող շուտ ծախվի, ձեռս փող չկա, վարկերն ու պարտքերը կուտակվելա»։
Հարակից հրապարակումներ`
- Տուրքը բարձրանում է, թող էլեկտրամոբիլ ներկրեն. Փաշինյան
- Արցախում առաջին էլեկտրամոբիլը կներկրի նախկին պետնախարարը
- ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ը զարգացնում է էլեկտրամոբիլների ուղղությունը, ընդլայնում «Գրին Լիզինգ»-ի շրջանակը և չի վախենում մրցակցությունից