Հասարակություն 17:41 21/05/2020 Հայաստան

Հայաստանի ֆլորայի համար նոր տեսակներ են հայտնաբերվել

Այսօր հեռավար եղանակով տեղի է ունեցել ՀՀ ԳԱԱ-ի Բնական գիտությունների  բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: Բաժանմունքի կազմում ընդգրկված են Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների, «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական,  Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնները, Ա.Թախտաջյանի անվան բուսաբանության, Հ.Բունիաթյանի անվան կենսաքիմիայի, Գ.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների, Մոլեկուլային կենսաբանության, Լ.Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտները:
Բաժանմունքի կազմում ընդգրկված են՝ 7 ակադեմիկոս, 11 թղթակից և 27 արտասահմանյան անդամ, 12 պատվավոր դոկտոր: ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայության հաղորդմամբ, հաշվետու տարում բաժանմունքի կողմից կազմակերպվել է մարդու գենոմի ուսումնասիրության հեռանկարներին նվիրված կլոր սեղան, որի ընթացքում ներկայացվել են ՀՀ կառավարության հետ այդ ծրագրի քննարկման արդյունքները: ՀՀ Աարտաքին գործերի նախարարության և Սինգապուրի ազգային պարկերի խորհրդի միջև ստորագրվել է Երևանի բուսաբանական այգու բարեկարգման վերաբերյալ հուշագիր: Բաժանմունքի գիտահետազոտական կազմակերպություններն անցկացրել են հանրապետական և միջազգային 9 միջոցառում, այդ թվում` ուսուցողական սեմինարներ, գիտաժողովներ, գիտարշավներ, որոնց մասնակցել է 642 մարդ (83-ն արտերկրից):
Բաժանմունքի գիտահետազոտական կազմակերպությունները տպագրել են 306 հոդված (202-ն արտասահմանում), 182 թեզիս (112-ն արտասահմանում), 3 մենագրություն, 3 ուսումնական ձեռնարկ և ստացել է 4 արտոնագիր:
Բաժանմունքի 5 մասնագիտական խորհուրդներում պաշտպանվել է 12 թեկնածուական և 2 դոկտորական ատենախոսություն:
Ժողովի ընթացքում 2019թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրել է բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը: Հաշվետվությունից հետո լսվել են  բաժանմունքի գիտական կազմակերպությունների տնօրենների ելույթները:

ՀՀ ԳԱԱ բնական  գիտությունների բաժանմունքի հիմնարկների  հիմնարար նվաճումները, որոնք ունեն կիրառական նշանակություն

«Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն
Սելեկցիայի մեթոդով ընտրվել են կաթնաթթվային բակտերաների պրոբիոտիկ շտամներ` նոր կաթնաթթվային մթերքների ստեղծման համար:
Մշակվել և արտոնագրվել է բուսական հումքի թափոններից բարձր ելքով և մաքրությամբ ջրալույծ մելանինի ստացման  արդյունավետ տեխնոլոգիա:
Պարզվել են Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի հանքանմուշներից պղնձի մանրէաբանական կորզման գործընթացի օպտիմալ պայմանները: Կենսատարրալուծման գործընթացի փորձարկումները թույլ են տալիս եզրակացնել, որ պղնձի կենսակորզումը ցածրորակ հանքաքարից կարելի է արդյունավետորեն իրականացնել «Կաշեն» ադապտացված կուլտուրայի կիրառմամբ:
Կատարվել է ՄԱԿ-ում պահպանվող մանրէների կուլտուրաների հավաքածուի շուրջ 2000 հեռանկարային շտամերի անձնագրային տվյալների ամփոփում և գնահատում:
Շարունակվում է մի շարք օպտիկապես ատիվ, բժշկական, դեղագործական և ախտորոշիչ նշանակություն ունեցող ոչ սպիտակուցային ամինաթթուների արտադրությունը և իրացումն եվրոպական շուկայում:
Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է շուրջ 2,5 տ. «Էկոբիոֆիդ» և «Էկոբիոֆիդ+» կենսապարարտանյութ, որն իրացվում է Հանրապետության տարբեր ֆերմաներում:
Շարունակվել է «Նարինե» կաթնաթթվային արտադրանքի մեջ որպես բնական համային հավելանյութեր օգտագործվող պտղամրգային օշարկների արտադրությունը։

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ
Աֆրիկյան ժանտախտի վիրուսով խոզերի վարակի հնարավոր աղբյուրներ հայտնաբերելու նպատակով ուսումնասիրվել են վիրուսի գոյատևման պայմանները տզրուկների օրգանիզմում, ինչը վկայում է, որ դրանք կարող են հանդիսանալ տվյալ վիրուսի հնարավոր պահեստարան:
ՀՀ Խաղողի ազգային կոլեկցիոն այգու գենետիկական ռեսուրսների մոլեկուլային նույնականացման և փաստագրման VITIS տվյալները ինտեգրվել է եվրոպական տվյալների շտեմարան՝ ապահովելով խաղողի հայկական սորտերի մասին տեղեկատվության լայն հասանելիություն:
Մշակվել է դեղերի վերաթիրախավորման կենսաինֆորմատիկական ալգորիթմ, որը ֆունկցիոնալ կլաստերների էքսպրեսիայի փոփոխությունների հիման վրա թույլ է տալիս արդեն իսկ գրանցված դեղերի համար բացահայտել նոր նշանակումներ:

Հ.Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ
Հետազոտվել է գալարմինի և դրա անալոգների կենսաբանական ակտիվությունը մոլեկուլային դոկինգի մեթոդով: Պրոլինով պեպտիդների կենսաբանական ակտիվության մեխանիզմների բացահայտման նպատակով ուսումնասիրվել է դրանց փոխազդեցությունը մկան և մարդու ռեցեպտորների հետ: Պրոլինով հարուստ պեպտիդների դոկինգները շատ ուժեղ փոխազդեցություն են դրսևորում, որը վկայում է հետազոտվող նյութերի բարձր կենսաբանական ակտիվության մասին:
Բացահայտվել է պաթոգեն սնկերի առկայության որոշման հնարավորությունը լեկտին սենսիբիլիզացված անիզոտրոպ արծաթի նանոմասնիկների  օգտագործմամբ: Փորձարկվում են տարբեր ածխաջրային սպեցիֆիկությամբ օժտված լեկտիններ մեթոդի մաքսիմալ զգայնության և սպեցիֆիկության  համար:

Լ.Ա.Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ
Հաշվետու ժամանակահատվածում խոյերի իմունիզացիայի արդյունքում կատարվել է օձի թույնի դեմ հակաթույնի ստացում, ինչպես նաև շիճուկի էֆեկտիվության գնահատում մի շարք փորձարարական մոտեցումների միջոցով, և դրա արդյունավետության գնահատումը միջազգային և Հայաստանի բուժհիմնարկություններում:
Ամբողջովին մշակվել և ներդրվել է առնետների մոտ գյուրզայի թույնի ներուղեղային ներարկման միջոցով հեմորագիկ ինսուլտի մոդելավորման մեթոդը:

Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն
Մշակվել է շրջակա միջավայրի բաղադրիչների ցածր ակտիվությամբ նմուշների գամմա-սպեկտրաչափական միջլաբորատոր ծրագիր՝ խորհրդատվական ծառայություններ մատուցելու հեռանկարով: ՀՀ տարածքում ստեղծված ռադիոէկոլոգիական մոնիթորինգի ցանցը 2019 թ-ին ներառվել է Ring of Five ռադիոակտիվ աղտոտիչների մոնիթորինգի եվրոպական ցանց: 
Շարունակվել են սննդամթերքում քիմիական վտանգների և դրանցով պայմանավորված ռիսկի գնահատման աշխատանքները: Իրացվող հավի, ձկան և մեղրի մեջ հայտնաբերված հակամանրէային նյութերի ներազդեցությամբ պայմանավորված առողջական ռիսկը գտնվել է թույլատրելի տիրույթում: Սննդակարգային ուսումնասիրությունների շրջանակում ստեղծվել է կաթ-կաթնամթերքի և միս-մսամթերքի սպառման վերաբերյալ տվյալների հենք՝ քիմիական վտանգներով պայմանավորված առողջական ռիսկի գնահատման համար:
ՀՀ բնական արոտների և խոտհարքների հետազոտությունների արդյունքում ստեղծվել է տվյալների բազա՝ մոդելային տարածքների արդյունավետության, բուսածածկի կազմի, էներգետիկ-սննդային արժեքի, հողերում հիմնական մակրոտարրերի վերաբերյալ: Տվյալների վիճակագրական վելուծությունը և բազմագործոն ռեգրեսիոն մոդելների կիրառումը հնարավորություն է տալիս իրականացնել կերահանդակների արդյունավետության հետագա փոփոխությունների կանխատեսումներ:

Ա.Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ
Սևանա լճում ջրային ֆլորայի և բուսականության ուսումնասիրության նպատակով կատարվել են ջրասուզակային աշխատանքներ, որոնց արդյունքում 7 մետր խորությունից հայտնաբերվել է Հայաստանի ֆլորայի համար նոր Ruppiaceae  ընտանիքին և նոր   Ruppia   ցեղին  պատկանող Ruppia maritima  տեսակը:
Հայաստանի ֆլորայի կենսակարգաբանական ուսումնասիրությունների  արդյունքում Կոտայքի մարզում Դալար գետի ձորի Աղվերան և Արզական գյուղերի միջև հայտնաբերվել է գիտության համար նոր տեսակ՝ Սզնի գրեգորյանի:
Երևանի և Դարալեգիսի ֆլորիստիկ շրջաններից նախկինում արված հավաքների հիման վրա Հայաստանի ֆլորայի համար հայտնաբերվել է նոր Tanacetum uniflorum տեսակը:
Գերմանիայի Կասելի համալսարանի և Նովոսիբիրսկի բուսաբանական այգու մասնագետների հետ համատեղ կատարվել է Հայաստանի համար հազվագյուտ Suaeda heterophylla տեսակի կարգաբանական ուսումնասիրություններ: Հետազոտության արդյունքում հաստատվել է S. heterophylla տեսակի տարածվածությունը Հայաստանում (Արարատի աղակալած ճահիճներ), որի գոյությունը Անդրկովկասում նախկինում կասկածի տակ էր գտնվում:

Գ.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ
Առաջին անգամ Հայաստան է ներմուծվել և հողային ու անհող մշակույթների պայմաններում ուսումնասիրվել մոլորակի սննդանյութերով առավել հարուստ բույսերից մեկը՝ յուղատու մորինգան: Այն հայտնի է նաև  որպես դեղաբույս և «գերսնունդ»: Հիդրոպոնիկական պայմաններում բացահայտվել է այդ բույսի բարձր արդյունավետությունը:
Ռադիոքիմիական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Արարատյան դաշտում /Հայկական ԱԷԿ-ի տեխնածին ազդեցության 30 կմ շառավղով գոտի/, անկախ աճեցման պայմաններից մի շարք դեղաբույսերի և բանջարաբույսերի բուսահումքը ռադիոէկոլոգիապես անվտանգ է՝ ըստ գումարային β-ռադիոակտիվության:
Առաջին անգամ կառուցվել և փորձարկվել են ուղղաձիգ աէրոպոնիկ և խորը ջրային  հիդրոպոնիկ մոդուլներ, որտեղ աճեցվել են մի շարք տերևային բանջարեղեն:
Համատեղ գիտահետազոտական աշխատանքներ կատարելու նպատակով համագործակցության պայմանագրեր են կնքվել Իրանի անհող ասոցիացիայի և Ռաֆսանջանի համալսարանի հետ:

Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն
Ուսումնասիրվել են Սևանա լճում վերջին տարիներին տարածում ստացած «ծաղկման» երևույթները, ինչի պատճառը համակեցությունում ջրիմուռների բուռն զարգացումն է, որը խիստ բացասաբար է անդրադարձել լճի հիդրոբիոնտների կենսապայմանների վրա:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ պայմանագրի շրջանակներում իրականացվել են Սևանա լճի ձկան և խեցգետնի պաշարների գնահատման աշխատանքներ: Լճում արդյունագործական չափերի խեցգետինների կենսազանգվածը կտրուկ նվազել է. այն 11 անգամ պակաս էր նախորդ տարվա ցուցանիշից։ Վերջինս մի շարք գործոնների համատեղ ազդեցության արդյունք է, դրանցից են խեցգետնի պաշարների վատ կառավարումը և պոպուլյացիայում ժանգախտ քրոնիկ սնկային հիվանդության առկայությունը: Նախարարությանը ներկայացվել է առաջարկ Սևանա լճում խեցգետնի որսն արգելելու վերաբերյալ:
Գնահատվել են Սևանա լճի ձկնային պաշարները: Նախորդ տարվա համեմատ դիտվել է սիգի ընդհանուր պաշարների նվազում մոտ 9.5 %-ով:  2019թ.  ձկան պաշարները պելագիալում հասել են 2668 տ:
Ուսումնասիրվել է ծառայողական և որսորդական շների իքսոդային տզերի ակտիվությունը, տզակալության աստիճանը, տեսակային կազմը: Մակաբույծ և վիրուսակիր նեմատոդների հայտնաբերման և ուսումնասիրության նպատակով հետազոտվել են ավելի քան 40 պտղատու և դեկորատիվ բուսատեսակներ:
Վաղ բրոնզեդարյան Շենգավիթ, Ուրարտական քաղաքներ Էրեբունի և Թեյշեբաինի, անտիկ բնակավայր Ավան հնագիտական հուշարձանների պեղումներից ստացված ֆաունիստիկ նյութերից մշակվել և տեսակներ են որոշվել 5000–ից ավել ոսկրային մնացորդների համար:

Այսօր հեռավար եղանակով տեղի է ունեցել նաև  ՀՀ ԳԱԱ-ի Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների  բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: ՀՀ ԳԱԱ-ի Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների  բաժանմունքի կազմում ընդգրկված են՝ Մաթեմատիկայի, Մեխանիկայի, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտները, «Հիդրոմեխանիկայի և վիբրոտեխնիկայի բաժին» ՓԲԸ-ն։ Բաժանմունքի կազմում ընդգրկված են` ՀՀ ԳԱԱ 13 ակադեմիկոս, 7 թղթակից անդամ, 25 արտասահմանյան անդամ, 5 պատվավոր դոկտոր:
2019թ-ին բաժանմունքի գիտաշխատողները տպագրել են  4  մենագրություն, 1 գիտաժողովների ժողովածու, 1 ուսումնական ձեռնարկ,  259 հոդված, որոնցից 119-ը` արտերկրում, 13 թեզիս, որոնցից 11-ը` արտերկրում:
Բաժանմունքի ինստիտուտները կազմակերպել են  միջազգային և հանրապետական 17 գիտաժողովներ, կլոր սեղաններ, նպատակային դասըթացներ, միջազգային ֆինանսավորմամբ իրականցրել են 5  դրամաշնորհային ծրագիր (Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ):
Հրատարակվել են` «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Մաթեմատիկա» (4 համար), «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Մեխանիկա» (4 համար) հանդեսները, «Հայկական մաթեմատիկական հանդես» էլեկտրոնային ամսագիրը, ՀՀ ԳԱԱ և ՀԱՊՀ տեղեկագիր» (տեխնիկական գիտություններ սերիա) (4 համար), Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտական աշխատությունների ժողովածուն` «Կիբերնետիկայի և հաշվողական տեխնիկայի մաթեմատիկական հարցեր» (2 համար):
Ժողովի ընթացքում 2019թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը: Այնուհետև ներկայացվեց հետևյալ գիտական զեկուցումը՝
• «ASNET-AM ցանցի տեսակոնֆերանսների և հեռավար ուսուցման հարթակ», (զեկուցող` Արթուր Պետրոսյան, ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ):
Բաժանմունքի հիմնարկների կարևորագույն տեսական-կիրառական արդյունքներ՝ այստեղ։ 
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:14
Արման Թաթոյան. Միայն Ներքին Հանդը շրջափակված է ադրբեջանական 25 մարտական դիրքերով
«Հայաստանի Հանրապետությում՝ Վայոց Ձորում, Սյունիքում, Գեղարքունիքում մենք ունենք Ադրբեջանի կողմից բնակիչների մեկուսացումներ։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
17:12
ՌԴ գլխավոր դատախազությունը Պուգաչովայի վերաբերյալ հարցում է ուղարկել արդարադատության նախարարություն
Անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային նախագծի ղեկավար Վիտալի Բորոդինը հրապարակել է նամակ, որը գխավոր դատախազությունն ուղարկել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
16:57
Եղեգնաձորում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա անձը
Ավարտվել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում նույն քաղաքի 32–ամյա բնակչի կողմից զենքի գործադրմամբ խուլիգանության, ապօրինի կերպով հրազեն...
Աղբյուր` Panorama.am
16:55
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքները
Հայաստանում քաղաքացիներն անորոշ վիճակում են. հիմնական մտահոգող հարցն է՝ ինչ է լինելու վաղը, քանի որ, կարծում են, այս իշխանության օրոք որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Այնպես չէ, որ հանք շահագործողները ռոյալթի վճարեցին ու ազատվեցին պատասխանատվությունից. Նազելի Վարդանյան
Ըստ գործող օրենսդրության՝ հանք շահագործողների վճարած բնապահպանական հարկերից՝ ռոյալթիներից 2 %-ը պետք է վերադարձվի այն համայնքներին, որոնք...
Աղբյուր` Panorama.am
16:46
Արա Ղազարյան. Այն, ինչ անում է Ադրբեջանն այսօր, դեռ պետք է տակից դուրս գա
«ՄԻԵԴ-ում ունենք Ադրբեջանի դեմ շահած երեք գործ։ Ադրբեջանը վճիռները չի կատարում, բայց հետաքրքիր է՝ չի էլ հայտարարում, որ չի...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՌԴ ԱԳՆ. 102-րդ բազայի և ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ 102-րդ բազայի և ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
15:59
Մխիթար Պապոյանը չի բացառում, որ կառաջադրվի ԲԴԽ անդամի թեկնածու
«Այդ հարցի հետ կապված ես որևէ պատասխան չունեմ, խնդրելու եմ այդ հարցը չպնդեք»,- Դատավորների ընդհանուր ժողովի մեկնարկին լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
15:58
Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ Թ. Թովմասյանի դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
«ՀՀ դատախազությունից տեղեկացրեցին, որ իմ դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել»,-տեղեկացրել է ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի...
Աղբյուր` Panorama.am
15:49
Նարեկ Սամսոնյանի՝ ԱՄՆ դեսպանին ուղղված նամակը դեսպանատանը չվերցրեցին
«Իմնեմնիմի» պոդքաստի վարող Նարեկ Սամսոնյանի՝ ԱՄՆ դեսպանին ուղղված բաց նամակն այսօր Սամսոնյանի թիմակիցները տարել էին ԱՄՆ դեսպանատուն՝...
Աղբյուր` Panorama.am
15:41
Կարծում եմ՝ բոլոր տեղերում էլ կլինեն. դատավոր Չիչոյանը դատական համակարգում «գործ տվողների» մասին
«Բոլորիս համար  էլ մտահոգիչ է դատավորների հրաժարականների դիմումները»,- Դատավորների ընդհանուր ժողովի մեկնարկին լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
15:38
Սուտ է. ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը Բաքվում և Երևանում հստակ ցույց տվեց, թե ինչն ինչոց է. Թևանյան
Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքներին»։ Նա գրում է....
Աղբյուր` Panorama.am
15:31
Ադրբեջանում պահվում է 23 անձ, ումի՞ց և ինչի՞ համար է վրեժխնդիր լինում Բաքուն
«Այս պահի դրությամբ Ադրբեջանը Հայաստանին վերադարձրել է 210 գերեվարվածների կամ այլ կարգավիճակ ունեցող հայերի։ Պաշտոնական տվյալներով, 23 անձ...
Աղբյուր` Panorama.am
15:15
Եթե նույն իրավիճակում հայտնվեմ, նույն կերպ կվարվեմ. դատավոր Բորիս Բախշիյան
«Պետք է պինդ լինել, հավատալ  սեփական ուժերին և արդարադատությանը, անպայման կհասնենք արդարադատությանը»,- Դատավորների ընդհանուր...
Աղբյուր` Panorama.am
15:13
Մատահոգված եմ, որ 4 դատավորները դիմում գրեցին գնացին.Արման Թովմասյան
«Մտահոգված եմ, որ 4 դատավորները դիմում գրեցին գնացին, այստեղ անխուսափելի է չմտահոգվելը, չգիտեմ, թե ով պետք է լինի դատավորներից, որ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Դեղձենին 20-25 օր շուտ կծաղկի
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է ագրոօդերևութաբանական տեղեկատվություն Արարատյան դաշտում դեղձենու...
Աղբյուր` Panorama.am
14:48
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության...
Աղբյուր` Panorama.am
14:43
Դատավորի վրա ճնշում լինելու դեպքում նա պետք է համապատասխան ընթացակարգով դիմի համապատասխան մարմիններին. Դատավոր Արթուր Ստեփանյան
«Այդ հարցը բազմաթիվ անգամ տրվել է դատավորներին և որևէ դեպքում ես դրական պատասխան չեմ լսել իրենցից»,-դատավորների ընդհանուր ժողովից...
Աղբյուր` Panorama.am
14:42
Դավիթ Ֆիդանյան. Կարծում եմ՝ ԱՄՆ դեսպանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի գործով
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի անունից Հայաստանում ԱՄՆ դեսպան...
Աղբյուր` Panorama.am
14:24
Ահազանգ. Արմատախիլ են անում Ալեք Մանուկյան փողոցի ծառերը
Երևանի կենտրոնի ծառերի ապագան վտանգված է։ Այսօր արմատախիլ անելու հերթը Ալեք Մանուկյան փողոցի ծառերինն է։ Ծանր տեխնիկան  քոքահան է անում...
Աղբյուր` Panorama.am
13:59
Վարսեն Աղաբեկյանն ընդգրկվել է Պաղեստինի կառավարության կազմում
Պաղեստինի նախագահ Մոհամեդ  Աբասը հրամանագիր է ստորագրել՝ վստահություն հայտնելով Պաղեստինի տասնիններորդ կառավարությանը, ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
13:39
Կխնդրեի լսումներին ներառել հակադիր կարծիք ունեցողներին, այլապես կարող ենք իրար ջան ասել՝ ջան լսել. Արսեն Թորոսյան
«ԱԺ-ն որպես քաղաքական մարմին, ի դեմս Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի, հնարավորություն է տալիս մասնագետներին, շահառու ուժերին...
Աղբյուր` Panorama.am
13:34
Անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան
«Օրացույցի յուրաքանչյուր նոր օր սոցիալ-քաղաքական սպասումների անտանելի ծանրության տակ ավելի ու ավելի է դառնում անտանելի ու ծանր»։
Աղբյուր` Panorama.am
13:17
Հունաստանի ափերի մոտ երկու ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Հունաստանի Պելոպոնես թերակղզու մերձակայքում երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիան։ 5,4...
Աղբյուր` Panorama.am
13:07
ՊԵԿ. Առցանց անմաքս առևտրի շեմը նվազեցվել է
2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ
Աղբյուր` Panorama.am
13:00
Հորը բռնության ենթարկած, հարևան կնոջը սպանած տղամարդուն տեղափոխել են հոգեկան առողջության կենտրոն
Հարևան կանանցից մեկի նկատմամբ էլ սպանության փորձ էր կատարել։ Նրան մեղադրանք է առաջադրվել
Աղբյուր` Panorama.am
12:49
ՍԱՏՄ-ն ժամկետանց ձվեր է հայտնաբերել
Մարտի 31-ի Սուրբ Զատկի տոնակատարությանն ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մարտի 20-ից 29-ը ներառյալ վերահսկողական...
Աղբյուր` Panorama.am
12:38
Գիտենք, որ ինչքան սաղարթ՝ այնքան տերև, ինչքան տերև՝ այնքան շատ ֆոտոսինթեզ. Արմեն Բեգոյան
Երևանում քաղաքապետարանը լայն թափով փողոցների ողջ երկայնքով իրականացնում է ծառերի փոխարինման ծրագիրը։ Բնապահպաններն ահազանգում են, որ փոշու բարձր...
Աղբյուր` Panorama.am
12:29
Գևորգ Դաբաղյանը ծիրանափողի հնչյունները կհասցնի Նովոսիբիրսկ, ապա Ամստերդամ
Երաժշտական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակում Նովոսիբիրսկ երկրամասում ապրիլի 3-5-ը կայանալու է «Դուդուկի առեղծվածը» խորագրով համերգ,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
«Այսօր դիմում եմ ներկայացրել աշխատանքից ազատվելու մասին»,-հայտարարել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները
17:01 29/03/2024

Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}