Փաշինյանը 2-3 ուղղությամբ է ընդդիմություն «սարքում».Աղասի Ենոքյան
«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նոր Հայաստանում անընդհատ ինչ-որ ընդդիմությունների նախագծեր են կազմվում Նիկոլի կողմից։ Զարմանալին այն է, որ այս բազմաթիվ պոտենցիալ ընդդիմությունները իրենց «հականիկոլականությունը» նրա հասցեին նույն հանդիմանանքի մեջ են փաթեթավորում․ «Դու բավականաչափ հեղափոխական չես»: Նման «ընդդիմության» պահանջներին «ենթարկվելով»՝ Փաշինյանը կարող է դիմել հակաիրավական գործողությունների, բռնաճնշումների և մտնել կեղծ օրակարգերի մեջ։
Մյուս կողմից էլ, սրանք երբևէ չեն կարող դուրս գալ իր վերահսկողության տակից, քանի որ պտտվում են իր ստեղծած ֆեյք հեղափոխության շուրջ եւ ուզում են լինել ֆեյքի ֆեյքը` «ավելի հեղափոխական»: Փաշինյանը 2-3 ուղղությամբ է ընդդիմություն «սարքում»:«Նա այդպես էլ չի հասկանում, որ սոված մարդիկ իրական են, Արցախը կորցնելու վտանգը իրական է, հիվանդներն ու դիակները իրական են, մաքսանենգ սիգարետները իրական են, եւ դրանից իրեն չեն փրկի ոչ կեղծ Լուսավորը, ոչ կեղծ տեռորիստ Ծռերը, ոչ էլ կեղծ ներ-քպական նեոհեղափոխականները։
Տղաներ և աղջիկներ, միևնույն է, ձեզանից ընդդիմություն չի ստացվի, դուք բավականաչափ «Սև» չէք»։