Իրավունք 11:23 22/05/2020 Հայաստան

ՄԻՊ. Ադրբեջանի Օմբուդսմանը խեղաթյուրել է Արման Թաթոյանի խոսքերը և հնչեցրել է քաղաքական հայտարարություններ

ՄԻՊ գրասենյակը տարածել է հայտարարություն՝ արձագանքելով Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություններին։

«ՀՀ ազգային ժողովում 2019 թվականի հաղորդումը ներկայացնելիս ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ մարդու իրավունքներն ունեն համընդհանուր բնույթ և Արցախում ապրող հայերի՝ երեխաների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները պետք է լինեն պաշտպանված՝ անկախ՝ տարածքի քաղաքական կարգավիճակից կամ քաղաքական որևէ այլ գործոնից: Սա հանրահայտ գաղափար է, որ բխում է status neutral միջազգային իրավապաշտպան սկզբունքից:

Դրանից բացի, խորհրդարանի պատգամավորներից մեկի հարցին այն մասին, թե արդյոք Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը տեսնում է համագործակցության եզրեր ադրբեջանական Օմբուդսմանի հետ մարդու իրավունքների պաշտպանության հարցրերով, Արման Թաթոյանը պատասխանել է, որ դեռ առիթ չի ունեցել հանդիպելու հարևան երկրի նոր Օմբուդսմանին, սակայն միջազգային հանդիպումների շրջանակում առիթը լինելու դեպքում պատրաստ է հանդիպել իր գործընկերոջը: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանն արտահայտել է դիրքորոշում հանդիպման պատրաստակամության մասին: Դրանից բացի, Պաշտպանը նաև ընդգծել է, որ կարծում է, որ ճիշտ կլինի, եթե Արցախում բնակվող հայերի իրավունքներին առնչվող միջազգային քննարկումներին մասնակից դարձվեն նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանը և քաղաքացիական հասարակությունը:

Ելույթից անմիջապես հետո Ադրբեջանի Մարդու իրավունքների հանձնակատարը, այսինքն՝ Օմբուդսմանը, հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որն ուղեկցվել է Մարդու իրավունքների հաստատության ղեկավարին ակնհայտորեն ոչ բնորոշ, այդ թվում՝ քաղաքական բնույթի մեկնաբանություններով՝ մեջբերումներ անելով իր երկրի քաղաքական իշխանությունների պաշտոնական դիրքորոշումներից և անգամ հարցը դիտարկելով Արցախի հարցի քաղաքական լուծմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության տեսանկյունից, օգտագործելով ագրեսիա ու ատելություն գեներացնող արտահայտություններ:

Ավելին, Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի այս մեկնաբանություններն ուղեկցվել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին ուղղված հրապարակային վիրավորանքներով՝ նշելով, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը «պրիմիտիվ մեթոդներով իրավական հարցերը վերածել է քաղաքական մանիպուլյացիաների օբյեկտների և կազմակերպել է էժանագին շոու»:

Դրանից հետո Ադրբեջանի Օմբուդսմանը առաջ է քաշել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպման քաղաքական նախապայման՝ նշելով, որ «Հայաստանի մարդու իրավունքների օմբուդսմենի հետ բանակցություններ անցկացնել հնարավոր կլինի միայն օկուպացիայի փաստի վերացումից հետո»:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ստիպված է արձագանքում ադրբեջանական Օմբուդսմանի այս քաղաքական և վիրավորական հայտարարություններին, որպեսզի թույլ չտրվի իր արտահայտությունների ու դիրքորոշման ակնհայտ աղավաղում, ինչպես նաև միջազգային գործընկերներին չներկայացվեն կեղծ տեղեկություններ:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ցավում է, որ Ադրբեջանի Մարդու իրավունքների հանձնակատարն անում է քաղաքական բնույթի հայտարարություններ: Սակայն մենք ձեռնպահ ենք մնում քաղաքական հայտարարությունների գնահատական տալուց՝ հաշվի առնելով, որ այն հարիր չէ մարդու իրավունքների հաստատությանը: Ափսոսում ենք, որ Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարը երկու կառույցների միջև շփումների կամ քննարկումների համար առաջադրում է քաղաքական նախապայմաններ՝ ակնհայտորեն հետևելով այն քաղաքական գծին, որը իրականացնում են Ադրբեջանի քաղաքական իշխանությունները։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հույս ուներ, որ Ադրբեջանի նոր Օմբուդսմանը կարող էր որդեգրել մարդու իրավունքների միջազգային հանրաճանաչ սկզբունքների և չափանիշների կիրառմամբ համագործակցության նոր մոտեցումներ, սակայն քաղաքական պաշտոնական քարոզչությունից որևէ տառով չտարբերվող դիրքորոշմամբ հանդես գալը ցույց է տալիս, որ այդ հարցում փոփոխություն չկա:

Օմբուդսմանների և մարդու իրավունքների ազգային հաստատությունների գործունեության հիմնարար սկզբունքներից է ապաքաղաքական աշխատանքը։ Այդ համագործակցությունը պայմանավորված է մարդու իրավունքները արդյունավետ պաշտպանելու անհրաժեշտությամբ՝ անկախ քաղաքական գործոններից։ Ուստի, մարդու իրավունքների օրակարգի ձևավորման ու ապահովման հարցում մարդու իրավունքների անկախ հաստատությունների միջև համագործակցության համար չպետք է լինեն քաղաքական նախապայմաններ։

Մարդու իրավունքների պաշտպանությունն ունիվերսալ բնույթ ունի, հետևաբար՝ Արցախում բնակվող մարդու իրավունքների երաշխավորումն ու պաշտպանությունը չպետք է կախվածության մեջ դրվի Արցախի քաղաքական կարգավիճակի շուրջ առկա անհամաձայնություններից։

Արցախում էլ են ապրում երեխաներ, կանայք, հաշմանդամություն ունեցող անձինք, և չի կարելի զրկել նրանց իրավական պաշտպանությունից, ինչը կհակասի մարդու իրավունքների միջազգային սկզբունքներին։ Մարդու իրավունքների պաշտպանության նման հարցեր քննարկելիս անփոխարինելի է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի լիարժեք ներգրավումը և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը, քանի որ մարդու իրավունքների հետ կապված հարցերը չեն կարող կապված լինել քաղաքական որևէ գործոնի հետ»,-ասված է պաշտպանի արձագանքում։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:22
Ոչ ոք չի ասում՝ ականջներդ կկտրեմ, եթե փողդ չբերես դնես բանկում. Բագրատյան
«Օրենքը որևէ կապ չունի ներդրումների հետ»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ...
Աղբյուր` Panorama.am
13:13
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
13:07
Իսպանիայում ամիսներ ի վեր առաջին անգամ կորոնավիրուսային մահ չի գրանցվել
Մարտի սկզբից ի վեր առաջին անգամ Իսպանիայում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահվան դեպքեր չեն գրանցվել։ Այս մասին, The Local-ի...
Աղբյուր` Panorama.am
13:00
Բանկերում 3 տրիլիոնի չափ գումար կա՝ որպես ավանդ. Մելքումյան
«Առաջարկում ենք երաշխավորվող դրամական ավանդների շեմը դարձնել 16 մլն, իսկ արտարժույթի դեպքում՝ 7 մլն»,- խորհրդարանում ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
12:53
Բուֆոնը բանակցություններ է վարում «Յուվենտուսի» հետ պայմանագրի շուրջ
Դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը բանակցում է Թուրինի «Յուվենտուս»-ի հետ պայմանագրի շուրջ, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։...
Աղբյուր` Panorama.am
12:42
ՀՀ-ում Իտալիայի դեսպան․Այս փորձությունը կհաղթահարեք' զինված ձեր բուժանձնակազմի ինքնազոհությամբ և ձեր տոկունությամբ
Այսօր նշվում է Իտալիայի Հանրապետության ազգային տոնը, որի առիթով ուղերձ է հղել Հայաստանում Իտալիայի դեսպանը
Աղբյուր` Panorama.am
12:36
ՌԴ-ից Արցախ ժամանած երեք քաղաքացու մոտ հաստատվել է կորոնավիրուս
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ, ովքեր ժամանել են...
Աղբյուր` Panorama.am
12:33
Ինչո՞ւ է նվազում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը
Հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման ազգային կենտրոնի՝ կորոնավիրուսից ապաքինվածների վերաբերյալ հրապարակած տվյալները մտահոգիչ են։ Դրանք...
Աղբյուր` Panorama.am
12:26
Միքայել Վարդանյանը 93 մլն դրամ է նվիրաբերել Երևանի նպաստառու ընտանիքների, հաշմանդամություն ունեցող բոլոր 468 երեխաներին
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով, բարերար Միքայել Վարդանյանը 93 մլն դրամի օգնություն է տրամադրել Երևան քաղաքում բնակվող,...
Աղբյուր` Panorama.am
12:20
Բանկային ծուղակների միջոցով քաղաքացիների համար 5 մլրդ դրամի խնդիր են առաջացնում. Բագրատյան
«Կանոնակարգում եք մի ոլորտ, որն արդեն կանոնակարգված է: Փորձում եք հավասարակշռություն ստեղծել, բայց այս նախագիծն այն չի անում»,-...
Աղբյուր` Panorama.am
12:05
«Թովմասյան» հիմնադրամը ձեռք կբերի բժշկական սարքավորումներ՝ COVID-19 դեմ պայքարին աջակցելու համար
Թովմասյան բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական միջոցառումների շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել ստորև թվարկված բժշկական...
Աղբյուր` Panorama.am
12:00
Ռոսատոմը մշակում է քաղցկեղի բուժման համար նոր արդյունավետ սարքավորում
Ռոսատոմ-ի մասնագետները մշակում են լիցքավորված մասնիկների ունիվերսալ արագացուցիչ` բարձր ճշգրտությամբ ցիկլոտրոն, որը կարող է կիրառվել...
Աղբյուր` Panorama.am
11:52
Հաշվեհարդար տեսնելու որևէ կոռուպցիոն ռիսկ չի եղել. Երիցյան
«Բանկային գաղտնիքը կիրառվել է ինստիտուցիոնալ կերպով»,- խորհրդարանում ասաց ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը՝ ներկայացնելով...
Աղբյուր` Panorama.am
11:45
Ատելության մթնոլորտը խլեց ևս մեկ կյանք․ Կարո Փայլանը քրդական երաժշտության պատճառով սպանության մասին
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է քրդական...
Աղբյուր` Panorama.am
11:38
Ի՞նչ բնակարաններ է ձեռք բերել Մամեդյարովի որդին Նյու Յորքում
2020 մայիսի վերջին ադրբեջանական մամուլում տեղեկություն էր հրապարակել առ այն, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի որդին` Էմին Մամեդյարովը 2015թ. երկու...
Աղբյուր` Panorama.am
11:29
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից դուրս է գրվել կորոնավիրուսից ապաքինված 101-ամյա կինը
1919 թվականին ծնված Սիմոնյան Նազանին մայիսի 16-ին Նորքի տուն-ինտերնատից նոր կորոնավիրուսային վարակ նախնական ախտորոշմամբ տեղափոխվել էր Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
11:24
ՊԵԿ-ը հրապարակել է համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագիրը
Ծրագրում ընդգրկվածների շուրջ 97%-ը բարձր ռիսկայնության խմբի հարկ վճարողներն են
Աղբյուր` Panorama.am
11:17
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք, ապաքինվել է ևս 10 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, թարմացվել է կառավարության կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:10
Լոս Անջելեսում ջարդուփշուր են արել Gucci-ի, Marc Jacobs-ի, Alan Kokozian-ի և շքեղ այլ ապրանքանիշերի բուտիկները
ԱՄՆ-ում ոստիկանության կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո խաղաղ բողոքի ցույցերը Լոս Անջելեսում վերածվեցին թալանի: Ցուցարարները...
Աղբյուր` Panorama.am
11:03
02.06.2020. Մեկ օրում կորոնավիրուսով 20 հիվանդ է մահացել
Նախորդ օրվա ընթացքում կորոնավիրուս է հաստատվել ևս 517 մարդու մոտ, մեկ օրվա ընթացքում մահացել է կորոնավիրուսով 20 հիվանդ, որից մեկը, ըստ...
Աղբյուր` Panorama.am
10:55
Մինչև 300 հազար դրամ վարկերի դեպքում կսահմանվեն որոշակի նորմատիվ-իրավական պահանջներ
«Սպառողական կրեդիտավորման դեպքում առաջարկում ենք, որ վարկառուն ձեռագրով գրի, թե որքան է վարկի փաստացի տոկոսը»,- խորհրդարանում ասաց...
Աղբյուր` Panorama.am
10:51
Փաշինյան. ԱԱԾ տնօրենին հանձնարարել եմ զբաղվել բոլոր այսօրինակ միջոցառումների կազմակերպիչներով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հենց նոր ինձ ուղարկեցին այս տեսանյութը՝ հավաստիացնելով, որ սա տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
10:47
Ռոման Աբրամովիչը գնել է Իսրայելի ամենաթանկ առանձնատունը
Ռուս գործարար Ռոման Աբրամովիչը Իսրայելում գնել է ամենաթանկ առանձնատունը։ Նա 2018 թվականին ստացել էր այդ երկրի քաղաքացիություն։ Վեստի.ռու-ի...
Աղբյուր` Panorama.am
10:40
Վատիկանի թանգարանները բացվել են
Վատիկանի թանգարաններում, որտեղ պահվում են Հռոմի պապերի արվեստի իրերի հավաքածուները, նաև Միքելանջելոյի ու Ռաֆայելի որմնանկարները, նախօրեից բացել...
Աղբյուր` Panorama.am
10:34
Ռուդիկ Հյուսնունցը՝ Արցախի նախագահի գլխավոր խորհրդական - հատուկ հանձնարարություններով դեսպան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին ստորագրել է hրամանագիր Ռուդիկ Հյուսնունցին Արցախի Հանրապետության Նախագահի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ներսես Երիցյանին միջանցքում չե՞ք տեսել. Արարատ Միրզոյան
Խորհրդարանը մեկնարկել է հերթական աշխատանքային օրը։ Նիստի ընթացքում քննարկվելիք առաջին հարցը պետք է լիներ Կառավարության կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
10:26
Հնդկաստանի անվտանգության ուժերը Ջամմույում և Քաշմիրում ոչնչացրել են երեք ծայրահեղականի
Հնդկաստանի անվտանգության ուժերը ոչնչացրել են պակիստանցի երեք ծայրահեղականների Ջամույի և Քաշմիրի միության տարածքում իրականացվող հակաահաբեկչական...
Աղբյուր` Panorama.am
10:20
Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել ամենատարածված միֆերը Covid-19-ի մասին․Արմեն Մուրադյան
Հունիսի 4-ին, ժամը 15։00-ին, համալսարանական մասնագետները վերջնականապես կկոտրեն Covid 19-ի վերաբերյալ շրջանառվող բոլոր միֆերը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
10:14
Կանադան ու Բրիտանիան դեմ են G7-ին Ռուսաստանի միանալուն
Կանադայի և Մեծ Բրիտանիայի վարչապետներ Ջասթին Թրյուդոն ու Բորիս Ջոնսոնը դեմ են, որ վերականգնվի Ռուսաստանի անդամակցությունը G7-ին ու այն դառնա G8:...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Հայաստանում մարդը պետք է լավ ապրի, սա է իմ երազանքը
18:36 30/05/2020

Արթուր Վանեցյան. Հայաստանում մարդը պետք է լավ ապրի, սա է իմ երազանքը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}