Քաղաքական 10:52 22/05/2020 Հայաստան

Ավետիք Չալաբյան. Կառավարության թույլ տված բազմաթիվ սխալները բերել են նրան, որ վիճակը օրստօրե վատանում է

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանն անդրադարձել է կորոնավիրուսի տարածման աճող արագությանը։ Նա գրում է.

«Երկու շաբաթ առաջ, երբ կառավարությունը հայտարարեց կարանտինի մեղմացման մասին, ես գրել էի նրա մասին, որ համավարակի կտրուկ տարածումից խուսափելու համար, կարանտինի մեղմացումը պետք է զուգորդվի սանիտարա-հիգենիկ կոշտ միջոցառումներով՝ կանխելու վարակի փոխանցումը բոլոր այն վայրերում, որտեղ անխուսափելիորեն մարդկանց շփում է տեղի ունենում։

Անցած երկու շաբաթվա ընթացքում պարզ դարձավ, որ դա բավարար չի արվել, և Հայաստանում վարակի տարածումը սկսում է դուրս գալ վերահսկողությունից։ Երեկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարարեց, որ մայիսի 22-ից արդեն նախատեսվում է թեթև ախտանիշներով հիվանդներին չհոսպիտալացնել, քանի որ փաստացի, Հայաստանը մոտեցել է հիվանդանոցային մահճակալների իր սահմանին, և այն օգտագործվելու է միայն համեմատաբար ծանր հիվանդների համար։

Որպեսզի պատկերացնենք, թե ինչպես կարող է զարգանալ համավարակի տարածումը Հայաստանում, բավական է նայել ստորև բերված թվերին։ Սրանից մեկ ամիս առաջ, երբ Հայաստանում դեռ գործում էր կարանտինը, Հայաստանում և Ադրբեջանում վարակակիրների պաշտոնական թիվը մոտավորապես հավասար էր։ Վերջին մեկ ամսում սակայն, Հայաստանում այն քառապատկվել է, այն դեպքում, երբ Ադրբեջանում աճել է 2,5 անգամ։

Համենայն դեպս, բերված են նաև Վրաստանի թվերը, որպես հիշեցում, թե վարակի դեմ համակարգված պայքարն ինչ արդյունքներ կարող է տալ։ Նկատի ունենալով նաև, որ Ադրբեջանի բնակչությունը գերազանցում է մեր մոտ 3 անգամ, մեկ շնչի հաշվով մենք հիմա 5 անգամ ավելի շատ վարակակիր ունենք, քան Ադրբեջանում, և 10 անգամ ավելի շատ, քան Վրաստանում։ Այս թվերը արդեն փաստում են, որ առնվազն անցած ամիսների ընթացքում, վարակի տարածման դեմ պայքարը Հայաստանում կառավարությունը փաստացի ձախողել է։

Սակայն սա դեռ ամենավատը չի, քանի որ մինչ այժմ, վարակակիրների թիվը տեղավորվել է առողջապահական համակարգի կարողությունների մեջ։ Սակայն եթե վարակը շարունակվի նույն տեմպով տարածվել, և երկու շաբաթը մեկ կրկնապատկվել (ինչպես մինչ այժմ), հունիսի վերջին մենք կարող ենք ունենալ մոտ 30 000 վարակակիր, իսկ օգոստոսի վերջին՝ արդեն 250 000, այսինքն մոտավորապես այնքան, որքան այսօր ունեն Իտալիան կամ Իսպանիան։

Պետք չի գիտնական լինել հասկանալու համար, որ սա կարող է բերել ոչ միայն առողջապահական համակարգի կոլապսին, այլև երկրի կոլապսին ընդհանրապես, քանի որ այն պայմաններում, երբ յուրաքանչյուր 10-րդ բնակիչը վարակված լինի, օրական տասնյակ և հարյուրավոր մահեր տեղի ունենան, երկրում ամեն ինչ կանգ կառնի։

Այսօր մենք գտնվում են դեռևս այն կետում, երբ դա կարելի է կանխել, բայց դրա համար համավարակի օրական տարածումը մոտավորապես պետք է համապատասխանի առողջացողների թվին, այսինքն չգերազանցի օրը 200 մարդը, այդ դեպքում առողջապահական համակարգը կհասցնի մեկուսացնել և նորմալ բուժել նրանց։ Սա հնարավոր է միայն այն դեպքում, երբ սանիտարա-հիգիենիկ պայմանները կտրուկ խստացվեն, բոլոր գործատերերը խիստ պատասխանատվություն ստանձնեն ոչ միայն իրենց աշխատակիցների աշխատանքի պայմանների, այլև նրանց անվտանգ տեղափոխման համար, հանրային վայրերում խիստ պահպանվի սոցիալական դիստանցավորումը, իսկ կառավարությունն էլ ապահովի համատարած թեստավորում՝ վարակի վաղ հայտնաբերման, մեկուսացման և բուժման համար։

Եթե դա չի արվում հիմա, մենք ամեն օր մոտեցնելու ենք մեծ աղետը, և ի վերջո հայտնվենք հսկայական մարդկային կորուստների առաջ, ինչպես դա եղավ Իտալիայում, ԱՄՆ-ում, իսկ հիմա էլ ահագնացող տեմպերով տեղի է ունենում Բրազիլիայում, որը համավարակի դեմ պայքարում թույլ է տվել նույն անփութությունը, ինչ Հայաստանը։

Հայաստանում համավարակի ներթափանցումից սկսած, ես պարբերաբար գրում եմ այս թեմայով, և հորդորում պայքարի կոշտ մեթոդներ օգտագործել։ Ցավոք, կառավարության թույլ տված բազմաթիվ սխալները և հստակ ռազմավարության բացակայությունը բերել են նրան, որ վիճակը օրստօրե վատանում է, և դրա համար այս կառավարությունը պետք է ի վերջո պատասխան տա։

Մինչ այդ, ես հորդորում եմ ձեզնից յուրաքանչյուրին՝ պաշտպանեք ձեր և ձեր մերձավորների առողջությունը, պահանջեք ձեր գործատերերից աշխատանքի և տեղափոխման անվտանգ պայմաններ, վերակազմակերպեք ձեր կենցաղը այնպես, որպեսզի նվազագույնի հասցնեք ընտանիքից դուրս ֆիզիկական շփումը, և անիմաստ ռիսկերի մի դիմեք։ Բոլորիդ առողջություն եմ ցանկանում, Աստված պահապան ձեր ընտանիքներին»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:27
Զենքը ձեռքին հայրենիքն է պաշտպանում նաև բռնցքամարտիկ Ժիրայր Սարգսյանը
Բռնցքամարտի Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպական խաղերի մասնակից Ժիրայր Սարգսյանը ռազմաճակատում է և պայքարում է թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:19
Ավագ լեյտենանտ Մարգար Սարիբեկյանը` նորօրյա գոյապայքարի առաջամարտիկներից մեկը
«Վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Մարգար Սարիբեկյանը նորօրյա գոյապայքարի առաջամարտիկներից մեկն է։ Նա «Մարտական խաչ» 2-րդ...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հանձնարարական՝ չնախատեսել պարգևատրումներ ինչպես ղեկավար կազմի, այնպես էլ աշխատողների մասով
Պետական կառավարման համակարգի մարմիններում, մարզպետարաններում սեպտեմբեր ամսվա պարգևատրումը աշխատողներին տրվել է մինչ ռազմական դրության...
Աղբյուր` Panorama.am
19:52
Գիտաժողով` նվիրված Կիլիկիայի ինքնապաշտպանական մարտերի 100-ամյա տարելիցին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում այսօր մեկնարկել է «Կիլիկիան և կիլիկիահայությունը Հայոց ցեղասպանության տարիներին»...
Աղբյուր` Panorama.am
19:45
Ռոբերտ Քոչարյանը ինքնամեկուսացման մեջ է և անում է ամեն ինչ՝ նպաստելու Արցախում պատերազմի դադարեցմանը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից հայտնում են, որ Ռոբերտ Քոչարյանը չի մեկնի Մոսկվա. «Մոսկվա մեկնելու առաջարկը Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԿԽՄԿ նախագահ Փեթեր Մաուերի հետ
Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տնօրեն Փեթեր Մաուերի հետ: Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
19:30
Բերձորի ուղղությամբ թշնամին, կրելով մեծ կորուստներ, խուճապահար փախել է զբաղեցրած դիրքերից
Այսօր թշնամին առավել ակտիվ է եղել Բերձորի ուղղությամբ առաջնագծի ձախ թևում։ Այս մասին հայտնում է Արցախ տեղեկատվական շտաբը՝ հղում...
Աղբյուր` Panorama.am
19:22
Թուրքիայի երկրաշարժից հետո ցունամի է գրանցվել
Թուրքիայում ուժեղ երկրաշարժից հետո առաջացած ցունամին տեսագրվել է։ Այս մասին հայտնում է Լենտա․ռու-ն։ Կադրերը ցույց են տալիս, թե ինչպես...
Աղբյուր` Panorama.am
19:00
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել 120 մարդ
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 4, վիրավորվել 120 մարդ, 2 տասնյակից ավելի շենքեր էլ փլուզվել են: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:53
7-8 ժամկետային զինծառայող համառ մարտերից հետո փախուստի են մատնել թշնամու 100 հոգանոց խմբին
Արցախ տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝  7-8 ժամկետային զինծառայող իրենց սպաների հետ մոտ 3 ժամ տևած համառ մարտերից հետո կարողացել են փախուստի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Հայության ամենամեծ գործը իրականությունը ցույց տալն է․ Բրազիլիայի հայ համայնքը աջակցում է Արցախին
Շուրջ 12 հազար կմ այն կողմ՝ հեռավոր Բրազիլիայում, հայերը կանգնած են Հայաստանի և Արցախի հայրենակիցների կողքին։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
18:34
Արարատում կփորձարկվի տագնապի ազդանշանի նոր շչակը․ քաղաքապետարան
Արարատի մարզի Արարատ քաղաքի քաղաքապետարանը նոյեմբերի 2-ին կփորձարկի տագնապի ազդանշանի նոր շչակը: Այս մասին հայտնում է Արարատի քաղաքապետարանը:...
Աղբյուր` Panorama.am
18:25
«Նոան» խոշոր հաշվով հաղթեց Գյումրիում
 «Նոան» խոշոր հաշվով հաղթեց Գյումրիում։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Հոկտեմբերի 30-ին կայացավ Vbet...
Աղբյուր` Panorama.am
18:14
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին
Հոկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Աշխատում ենք մեր հույսը մեզ վրա դնել և այն երկրների, որոնք ունեն դաշնակցային պարտավորություններ ՀՀ նկատմամբ. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է եվրոպական մի քանի հեղինակավոր լրատվամիջոցների հարցերին:
Աղբյուր` Panorama.am
17:56
Հունական Սամոս կղզում երկրաշարժից փլուզվել է եկեղեցի
Հունական Սամոս կղզու Նեոն-Կառլովասի քաղաքում երկրաշարժի պատճառով փլուզվել է Աստվածամոր եկեղեցին: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում...
Աղբյուր` Panorama.am
17:52
Իրանի ԱԳ փոխնախարարը Երևանում անհանգստություն է արտահայտել պատերազմում ահաբեկիչների մասնակցության կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Սեյյեդ Աբբաս Արաղչիին: Վարչապետի աշխատակազմից...
Աղբյուր` Panorama.am
17:48
ԱԱՏՄ. Մտահոգիչ է քաղաքացիների կողմից դիմակ չկրելը
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր համաժամանակյա ուժեղացված ստուգայց է անցկացրել Երևանի ողջ տարածքում։ Տեսչական մարմնի...
Աղբյուր` Panorama.am
17:43
ՔԱԿ. Դեպի Պոդլիվ թռիչքի հետ կապված արտառոց հանգամանք չկա
Ռուսական «Լենտա.ռու»-ն  այսօր ուշադրություն էր հրավիրել Հայաստանից դեպի Թուրքիայի ուղղությամբ թռիչք իրականցնող առեղծվածային...
Աղբյուր` Panorama.am
17:37
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ Արցախ և մարտական գոտիներին մոտ գտնվող շրջաններ այցերից
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունն այսօր հայտարարություն է տարածել, որով կոչ է անում առավելագույն զգոնություն ցուցաբերել ու խորհուրդ է տալիս...
Աղբյուր` Panorama.am
17:28
Միջազգային հանրության անգործությունը որևէ կերպ արդարացված չէ. Արցախի նախագահը՝ բելգիացի պատգամավորին
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ հոկտեմբերի 30-ին ընդունել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ժորժ Դալմանի գլխավորած...
Աղբյուր` Panorama.am
17:11
Պուտինն Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Արցախում տեղի ունեցող իրադարձությունները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը, Եվրոպայում տեղի...
Աղբյուր` Panorama.am
16:54
Սպիտակի հիվանդանոցում պայթյուն տեղի չի ունեցել. ԱԻՆ
Հոկտեմբերի 30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոնում տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
16:43
Րոպեներ առաջ 7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իզմիրում․ կան փլուզումներ
Հզոր երկրաշարժ է տեղի է ունեցել Թուրքիայի Էգեյան ծովի ափին, Հունաստանի Սամոս կղզուց հյուսիս, հայտնում է BBC-ն։ 7 բալ ուժգնությամբ ցնցումը,...
Աղբյուր` Panorama.am
16:34
Արման Թաթոյանը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
16:27
Կյանքից հեռացել է ԳԱԱ ակադեմիկոս Արման Քուչուկյանը
ԳԱԱ նախագահությունը, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը խոր վշտով հայտնում են, որ հոկտեմբերի 30-ին 88 տարեկան հասակում...
Աղբյուր` Panorama.am
16:21
Արցախում վիրավորված ռուս լրագրողը պատմել է իր երրորդ վիրահատության մասին
Արցախում վիրավորված ռուս լրագրող Յուրի Կոտենոկը հայտնել է, որ երրորդ անգամ վիրահատվել է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Այս...
Աղբյուր` Panorama.am
16:15
Գուժ Ցոլակյան. Ինչպես վիրավոր սպան կարողացավ թշնամու թիկունքից անվնաս դուրս գալ
Տասը տարուց ավելի սահմանին մարտական ծառայություն իրականացրած, ապա Չինաստանի Նանկինի ցամաքային զորքերի հրամանատարական ակադեմիան ավարտած սպա Գուժ...
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}