Հասարակություն 13:45 22/05/2020 Հայաստան

Մեսչյան. Այսօր մեր շինարարությունների 90 տոկոսը կասեցված է բնակիչների ռեկետի պատճառով

«Եկամտահարկը վերադարձնե՞լ, թե՞ ոչ. Կառուցապատողների» թեմայով քննարկմանը իրավաբան Արմեն Հարությունյանը հայտարարեց, որ այսօր ունեն օրենսդրական խնդիր կապված կասեցված շինարարությունների հետ։ 

Շինարարական թույլտվությունների դատական կարգով վիճարկման դեպքում հայցադիմումը Վարչական դատարանի կողմից վարույթ ընդունելու պահից շինարարությունը արգելվում է վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի ուժով և կառուցապատողը ստիպված է այդ աշխատանքները դադարեցնել, մինչև դատարանի կողմից վեճի վերջնական քննությունը։

Նրա խոսքով, այդ հարցը բարձրացրել են տարբեր հարթակներում, էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել էր օրենքի փոփոխություն, որը սահմանված կարգով հրապարակվել էր, բավականին հետաքրքրիր քննարկումներ էին տեղի ունեցել, սակայն որոշակի պատճառներով փոփոխվել է, վերջերս հրապարակվել է արդարադատության նախարարության կողմից նախապատրաստված օրենքի նախագիծը։ 

«Հարցը հրատապ լուծում է պահանջում։ Կոչ ենք անում պատկան մարմիններին հնարավորինս արագ պաշտոնական գործընթացները կատարեն և թույլ տան, որպեսզի կասեցված շինարարությունը հնարավորինս շուտ սկսվի, ինչը նաև կօգնի տնտեսության աշխուժացմանը»,- ասաց նա։

Իրավաբանի ներկայացմամբ, նախագծի բովանդակությունն այն է, որ սահմանվում է նոր բացառություն՝ երրորդ անձանց կողմից շինթույլտվությունները վիճարկելու պարագայում շինաշխատանքները որպես կանոն օրենքի ուժով չեն կասեցվի, դրանով իսկ հնարավորություն կլինի խուսափել անհիմն հայցային վարույթներից ու դրանց պատճառով ահռելի վնասներից։

«Պետք է խաղի կանոն սահմանել՝ օրենքով հնարավորություն լինի որոշել՝ արդյոք այդ շահը կամ իրավունքը, որ խախտվել է, իրական է, թե ոչ։ Կառուցապատողների ասոցիացիայի ողջ ջանքերն ու խնդրանքը հենց դրանում է, ոչ թե բացառիկ հնարավորություն տալ, որ շինարարությունը ցանկացած դեպքում շարունակվի ու չկասեցվի, մենք խոսում ենք այն մասին, որ հնարավորություն լինի կոնկրետ դեպքերում դատարանի կողմից քննարկել ու հնարավորություն տալ կառուցապատողներին, շինարարներին իրենց տեսակետը ներկայացնել դատարանում, հիմնավորել, որ այդ խախտումները, ըստ էության, իրական չեն կամ այդ պահին այդքան իրատեսական չեն»,- ասաց նա։

Նրա խոսքով, այս պահին 50 շինրարական օբյեկտի շինաշխատանքներ կասեցված են, շուրջ 400 միլիոն դոլարի շինարարական աշխատանքներ չեն կատարվում ու հնարավորություն չունեն որոշելու՝  արդյոք այս պահին այդ շինարարության դադարեցումն օրինական կամ արդարացի է, թե ոչ։

Քննարկմանը ներկա ԱԺ «Լուսավար  Հայաստան» խմբակցության անդամ ճարտարապետ Էդուարդ  Անդրեասյանն ասաց, որ իրենք համապատասխան հոդվածում փոփոխություններ կատարելու առաջարկությամբ են հանդես եկել, առաջարկում են բացառությունների ցանկում ավելացել 5-րդ կետ այն դեպքերի վերաբերյալ, երբ վիճարկվում է քաղաքաշինության ոլորտում ընդունված վարչական ակտը։ Մոտակա նիստում այն կքննարկվի։

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ասաց, որ այսօր արդեն 65 կառույց է կասեցման տակ, մոտավորապես 550 միլիոն վնասի մասին է խոսքը։

«Օրեցօր վիճակը լրջանում է։ Ե՞րբ ենք այս փոսից դուրս գալու, որ շատ արագ սկսենք շինարարության ծրագրերի իրականացումը, որպեսզի ահռելի քանակի մարդկանց ապահովենք աշխատանքով, տնտեսության մեջ կարողանանք լուրջ ներդրում կատարել շինարարության միջոցով»,- նշեց նա։

Ա. Մեսչյանի խոսքով, երկու ճանապարհ կա՝ իրավաբանական՝ հիմնված օրենքների վրա, երկրորդ՝ վերականգնել պետական փորձաքննության ինստիտուտը։ 

Նրա կարծիքով, եթե ունենան նախագծային փաթեթ պետական գրագետ փորձաքննության եզրակացությամբ, կարող են պայքարել այս ռեկետի դեմ։

«Այսօր մեր շինարարությունների 90 տոկոսը կասեցված է բնակիչների ռեկետի պատճառով, դա սարսափելի է, դա վտանգավոր է բոլորիս համար, խայտառակություն է՝ կոնդիցիոներ կտաս,  չեմ բողոքի, դատի կտամ, շինարարությունը կկանգնեցնեմ, բնակարան տուր, նկուղային հարկ տուր։  Սրանից պետք է դուրս գանք։ Եթե ունենանք նախագծային փաթեթ հաստատված բարձրագույն պետական փորձաքննությամբ, արդեն դա կլինի հիմնաքար»,- ասաց Ա. Մեսչյանը։

Է. Անդրեասյանը  կիսում է Երևանի գլխավոր ճարտարապետի կարծիքը, որ անպայման պետք է փորձաքննությունը մտնի։

«Եթե փորձաքննության դաշտում լինի փաթեթի ապահովումը, մարդիկ չեն կարող սենյակ, բնակարան ուզել, շանտաժի ենթարկել»,- նշեց  պատգամավորը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:12
Մայք Պոմպեոն Լեռնային Ղարաբաղի մասին. Կողմերը պետք է դադարեցնեն բռնությունը
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Հայաստանին և Ադրբեջանին հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները: Կրետե կատարած այցի ժամանակ Պոմպեոն ասել...
Աղբյուր` Panorama.am
09:06
ՄԱԿ-ում ու ԵԱՀԿ-ում քննարկումներից անմիջապես անց Ադրբեջանը հարվածային ԱԹՍ-ներ է ուղարկում Ստեփանակերտ. Արցախի ՄԻՊ
Երևում է՝ արցախցիների իրավունքների պաշտպանության նպատակով «միջանկյալ միջոց» կիրառելու կամքն ու կարողությունն ունի միայն հայկական...
Աղբյուր` Panorama.am
09:00
Հրետանին և ՕՀՄ-ները գնալով ավելի են խաչասերվում. Արծրուն Հովհաննիսյան
Բացառիկ ու աննախադեպ է այս պատերազմի ոչ միայն թափն ու ծավալը, այլ նաև ռազմագիտական բաղադրիչները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական...
Աղբյուր` Panorama.am
08:55
Սոթքում թշնամու ԱԹՍ-ների նոր հարվածից զոհեր ու վիրավորներ չկան
Գեղամասար համայնքի Սոթք բնակավայրում, ժամը 01;50-ին ԱԹՍ-ների նոր հարվածից զոհեր և վիրավորներ չկան, վնասվել են բնակելի տների ապակիներ և տանիքներ։...
Աղբյուր` Panorama.am
08:40
ՊՆ խոսնակ. Ռազմաճակատի ամբողջ երկարությամբ հրետանային փոխհրաձգություն է
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրում է. «Արցախյան ռազմաճակատի ամբողջ երկարությամբ այս պահի դրությամբ հրետանային փոխհրաձգություն է։...
Աղբյուր` Panorama.am
08:39
Ղարաբաղյան խնդիրը չի կարող լուծվել ռազմական եղանակով. ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ
Միջազգային հանրությունը շարունակում է կոչ անել ղարաբաղյան հակամարտության գոտում դադարեցնել կրակը: ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ Քերի...
Աղբյուր` Panorama.am
08:38
Banak.info. Խոցվել է հակառակորդի Harop տեսակի 2 ԱԹՍ
Սեպտեմբերի 30-ին ժամը 04:30-ի սահմաններում Ստեփանակերտի օդային տարածքում խոցվել են հակառակորդի ԱԹՍ-ներ։ Banak.info-ի փոխանցմամբ, օդային...
Աղբյուր` Panorama.am
08:37
Ջավախքցիները բացել են վրաց-թուրքական սահման տանող ճանապարհը
Ժամեր շարունակ Ջավախքում վրաց-թուրքական միջպետական ճանապարհը փակ պահելուց հետո, երիտասարդները որոշել են բացել այն: Թուրքական պետհամարանիշերով...
Աղբյուր` Panorama.am
07:33
Արցախի ՊՆ. Ադրբեջանը շարունակում է կրել կորուստներ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ ցուցադրված է Ադրբեջանի կենդանի ուժի կորուստները։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
00:53
ԱՀ ֆինանսների նախարարությունը հորդորում է աջակցության գումարները փոխանցել միայն պաշտոնական հաշվեհամարներին
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ ԱՀ ֆինանսների նախարարությունն ստանում է...
Աղբյուր` Panorama.am
00:27
Սա ակնհայտորեն Թուրքիայի և Ադրբեջանի կողմից համաձայնեցված գործողություն է. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The Spectator հեղինակավոր հանդեսին, որում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում...
Աղբյուր` Panorama.am
00:20
Հրթիռահրետանային ուժերը գերազանց են կատարում իրենց առաջ դրած խնդիրները
Պաշտպանության բանակի հրթիռահրետանային կրակակետերից մեկի զինծառայողները, ավարտելով մարտական առաջադրանքը, զեկուցում են, որ նախնական...
Աղբյուր` Panorama.am
23:43
ՄԻԵԴ-ն Հայաստանի դիմումի հիման վրա որոշել է միջանկյալ միջոց կիրառել Ադրբեջանի դեմ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ կառավարության դիմումի հիման վրա սույն թվականի սեպտեմբերի 29-ին...
Աղբյուր` Panorama.am
23:31
Ջավախքցիները փորձում են թույլ չտալ թուրքական բեռնատարների մուտքը Վրաստան
Lարված իրավիճակ է Ջավախքի Կարծախ գյուղում։ nor.ge կայքը գրում է, որ Ախալքալաքի և Նինոծմինդայի բնակիչները հավաքվել են և ցանկանում են փակել...
Աղբյուր` Panorama.am
23:22
Արցախի պաշտպանության բանակը դիմելու է անհրաժեշտ միջոցների թուրքական օդուժի գործողությունների դեմ
Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտել է սեպտեմբերի 29-ի առավոտյան Հայաստանի տարածքում թուրքական F-16-ի կողմից...
Աղբյուր` Panorama.am
23:13
«Թուրքական իշխանությունների ներգրավվածությունը հակամարտության մեջ հղի է լրջագույն հետևանքներով»
Սեպտեմբերի 29-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել իր միջազգային մի շարք գործընկերների՝ Միացյալ Թագավորության Եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
23:10
ՊԲ ուժերի Մարտունիի ուղղությամբ արդեն ԱԹՍ-ները զույգերով են խոցում
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ  է տարածել, որում երևում է, թե ինչպես  են Ացախի Պաշտպանության բանակի ուժերը...
Աղբյուր` Panorama.am
22:45
Ադրբեջանն ունի 790 զոհ. ՊՆ ներկայացուցիչ
«Օրվա ընթացքում շարունակվել են համառ մարտերը՝ գրեթե սահմանի ողջ երկայնքով, մասնավորապես թեժ են եղել հյուսիսային և հարավային...
Աղբյուր` Panorama.am
22:31
Արցախում այս պահին որևէ պարենային դեֆիցիտի առաջացման վտանգ չունենք. Գրիգորի Մարտիրոսյան
Արցախում և պատսպարված, և տարհանված քաղաքացիները կառավարության և օպերատիվ խմբի ուշադրության կենտրոնում են, նրանց բոլոր խնդիրները լուծվում են։...
Աղբյուր` Panorama.am
22:26
ԵԱՀԿ-ն կրկին կոչ է անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները
Այսօր Վիեննայում՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդում, տեղի ունեցավ հատուկ նիստ՝ Լեռնային Ղարաբաղում  հակամարտության վերջին զարգացումների վերաբերյալ՝...
Աղբյուր` Panorama.am
22:18
ՊԲ հրամանատարի տեղակալ. Այսօր հակառակորդը կորցրել է 17 տանկ
«Այսօրվա մարտերում հակառակորդը կորցրել է 17 տանկ, 4 զրահափոխադրիչ, 3 ծանր զրահատեխնիկա, 13 ԱԹՍ, անձնակազմը շուրջ 500-ից ավելի»,-...
Աղբյուր` Panorama.am
22:14
Ադրբեջանի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյան խոցումը
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի արևելյան ուղղություն․ հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյան խոցումը։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
22:10
Անօդաչու սարքը սպառնալի մոտեցումներ է ցուցաբերել հայ լրագրողների նկատմամբ. «Լրագրողներ առանց սահմանների»
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն անդրադարձել է երեկ ադրբեջանական անօդաչուների կողմից հայ լրագրողներին թիրախավորելու...
Աղբյուր` Panorama.am
22:01
Ով է «Հովազ 1» դիրքի պատմություն կերտած ավագը
Սմոյան Հայկ Կարենի՝ «Հովազ 1» դիրքի ավագ. մնացածը հետո։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Արծրուն...
Աղբյուր` Panorama.am
21:56
Բայդեն․ Թրամփի վարչակազմը պետք է զանգահարի Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին
ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը հայտարարում է, որ Թրամփի վարչակազմը պետք է զանգահարի Հայաստանի ու Ադրբեջանի...
Աղբյուր` Panorama.am
21:51
«Ջավախքը 4․5 մլն դոլար է հատկացրել «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքի»
Ջավախքից և Վրաստանի այլ վայրերից մեր հայրենակիցներն անընդհատ հարցնում են սնունդ, դեղորայք և այլ տեսակի օգնություն ուղարկելու նպատակահարմարության...
Աղբյուր` Panorama.am
21:45
Արթուր Ստեփանյան. Այսօր ՊԲ ստորաբաժանումները հետ են վերցրել նախկին օրերին կորցրած որոշ դիրքեր
«Ամբողջ օրվա ընթացքում ընթացել են ինտենսիվ ռազմական գործողություններ բոլոր ուղղություններով՝ հատկապես հյուսիսային ու հարավային...
Աղբյուր` Panorama.am
21:40
Հայտարարություն՝ պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի մանդատը վայր դնելու դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի հրաժարականի դիմումի մասին: «Ազգային...
Աղբյուր` Panorama.am
21:33
Հպարտ եմ, որ մեր ազգի հերոսները համախմբված ու միասնական կերպով իրենց վճռական խոսքը կրկին պիտի ասեն. Նախագահ Հարությունյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Պաշտպանության բանակի ձևավորման ու կայացման ակունքներում կանգնած...
Աղբյուր` Panorama.am
21:26
Քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի առթիվ
Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը,  ի խախտումն ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ մասի, կիրառելով ականանետային-հրթիռահրետանային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան
11:07 24/09/2020

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}